«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Պետք է վստահեք

Պետք է վստահեք
22.02.2024 | 00:41

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Փետրվարի 22

Միայն Ինձ պետք է վստահեք:

Այդ դասը անպատճառ սովորեք: Այդ ժամանակ է, որ իրոք օգնություն կստանաք արդեն, կուղղեք ձեզ և կառաջնորդվեք Իմ կողմից:

Իսրայելի ժողովուրդը կարող էր շատ ավելի շուտ մտնել Խոստացած Երկիրը, սակայն իրենց կասկածներն ու վախերը նրանց շարունակ հետ, դեպի անապատ էին քշում:

Մի՛ մոռացեք, որ վարանումները, կասկածները, տարակույսներն ուշացնում են Աստծո գործերը:

Դուք պետք է կամ ամբողջովի՛ն վստահեք Ինձ, կամ` ոչ:

Ես ձեզ արդեն ասել եմ, թե ինչպես պետք է ապրել` պետք է կատարեք Իմ բոլոր ասածները:

Ես սիրում եմ ձեզ, Իմ որդինե՛ր. Ամրացե՛ք և վստահե՛ք Իմ մեծ սիրուն: Այդ սերը երբե՛ք հուսախաբ չի անի ձեզ. միայն թե դուք էլ սովորեք հուսախաբ չանել Ինձ:

Ա՜հ, եթե իսկապես տեսնել կարողանայիք, ապա կհասկանայիք այդժամ: Սովորելու շատ բան ունեք` վախը վանելու ու խաղաղությունը ձեռք բերելու համար: Ձեր այդ տարակույսները կասեցնում են Իմ գործը. պետք է հրաժարվե՛ք երկմտանքներից:

Ես մեռա` ազատելու համար ձեզ մեղքից, տարակույսներից ու մտմտուքներից:

Պետք է հավատաք Ինձ բացարձակապե՛ս:

Դիտվել է՝ 592

Մեկնաբանություններ