ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-5

Տարին սկսվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու կաթողիկոսի դեմ Նիկոլի ոհմակի ծրագրված գրոհով-5
27.02.2024 | 14:11

Մարտահրավեր է նետված, մարտահրավերն ընդունված է. ակն ընդ

ական, ատամն ընդ ատաման

(սկիզբը՝ այստեղ)

Այն, որ «Վարդանանք» ազգային շարժում հորջորջվածը, շարժման առերույթ նախաձեռնող Անդրանիկ Դովլաթյանը փետրվարի 24-ին Էջմիածնում չկարողացան հասնել իրենց նպատակին, դա նրանց պարզապես թույլ չտրվեց, մեզանից որևէ մեկին չպետք է հանգստացնի, թե դրանով ամեն ինչ ավարտվեց, ամեն ինչ ավարտվել է:

Թե՛ քրիստոնյաները, թե՛ մեր ազգային կարևորագույն կառույցի՝ Մայր Աթոռի նկատմամբ ոչ անտարբեր ազգային ուժերը, թե՛ Մայր Աթոռն հենց ինքը մշտապես պետք է զգոն լինեն:

Դժվար չէ հասկանալ, որ Դովլաթյանի և շարժման թիկունքին կանգնած է Սատանային ծառայող Նիկոլը կամ առնվազն նրա ոհմակը: Եվ զարմանալի չէ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կամ նրա լիազորած անձը Դովլաթյանին կամ հանրահավաքը նախաձեռնած շարժման մեկ այլ անդամի թույլատրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մայր Աթոռի դեմ փետրվարի 24-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց հանրահավաք անցկացնել, չէր սահմանափակել հավաքների ազատության նրանց իրավունքը, թեև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 5- րդ հոդվածի («հավաքների ազատության սահմանափակումների հիմքերը») համաձայն, հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել նաև այն դեպքում, երբ ժողովրդավարական հասարակությունում հանցագործությունների կանխումը, հանրության բարոյականության (հանրության շահեր) պաշտպանությունը գերակայում են հավաքի ազատության նկատմամբ։

Ավինյանը կամ նրա լիազորած անձը չգիտե՞ր, որ մինչ այդ ավելի քան 20 փաստաբանների, հետագայում նաև հարյուրավոր անձանց կողմից Հայաստանի քննչական կոմիտե հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, քանի որ փետրվարի 5-ին և 6-ին Դովլաթյանի արարքները պարունակում են Հայաստանի Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով (խուլիգանությունը) և 329-րդ հոդվածով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը) նախատեսված հանցագործության հատկանիշներ, և հասարակության շրջանում լուրջ դժգոհություն են առաջացրել:

Ավինյանը կամ նրա լիազորած անձը չգիտե՞ր, որ դրանից հետո, 2024 թ. փետրվարի 16-ին Անդրանիկ Դովլաթյանի կողմից բարձրաստիճան հոգևորականների հասցեին հայհոյանքներ հնչեցնելու հետ կապված դեպքի առիթով ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Դովլաթյանի կողմից նույն արարքի կրկնության հիմնավոր կասկածի կամ իրական ռիսկի պայմաններում ինչու՞ չի կիրառվել օրենսդրությամբ նախատեսված վերոնշյալ սահմանափակումը, որի հնարավորությունն ունեին:

Հիշեցնենք, որ «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերն ավելի վաղ, 2024 թ. փետրվարի 5-ին և 6-ին իրականացրել էր ուղիղ եթերներ: Դրանցով նա Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ.Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի հասցեին հնչեցրել էր հայհոյանք և զրպարտություն պարունակող արտահայտություններ, ինչը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների և իրանցի բամամիլիոն հավատացյալների կրոնական զգացմունքների դեմ ուղղված հանցավոր դրսևորում է, նաև կոչ էր արել փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածին քաղաքում:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, համայնքի ղեկավարին փոխարինող Արսեն Պետրոսյանը սկզբնապես, փետրվարի 6-ի իր խայտառակ որոշմամբ Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում փետրվարի 24-ին հանրահավաք անցկացնելու մասին «Վարդանանք» ազգային շարժում» հորջորջվածի իրազեկումն ի գիտություն էր ընդունել: Այսինքն, ըստ էության, չէր արգելել, թույլատրել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսին հայհոյողի, զրպարտողի, Վեհափառին գահընկեց անելու նպատակ ունեցողի կողմից Հայաստանի սրբավայր Էջմիածնում հանրահավաքի անցկացումը, որի թեման որոշման մեջ ներկայացված է առավել քան զավեշտական և իրականության հետ որևէ աղերս չունեցող ձևակերպմամբ՝ իբրև «Հայ առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի հոգևոր արժեքների պահպանության թեմայով»: Հետագայում հանրային ճնշման, սխալը գիտակցելու կամ զգուշանալու արդյունքում վերոնշյալ որոշումը չեղյալ էր համարվել:

Նորություն չէ, որ քաղաքական կոռուպցիայի արդյունքում Նիկոլի թիմում բարձր պաշտոններում հայտնվել են այդ պաշտոններին բացարձակապես չհամապատասխանող անձինք:

Դատելով ամենից, վերոնշյալ պաշտոնյաներից մեկն էլ, ամենայն հավանականությամբ, Արսեն Պետրոսյանն է, որն իր վերոնշյալ՝ փետրվարի 6-ի թիվ 124 Ա որոշման մեջ «Վարդանանք» ազգային շարժում» հորջորջվածի համակարգող, ԱՄՆ-ից ժամանած Անդրանիկ Դովլաթյանին ներկայացրել է իբրև «Հայաստանյաց թեմի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռնադրված դպիր»՝ այն պարագայում, երբ մեր մայր եկեղեցու անվանումը, նախ, ոչ թե «Հայստանյաց», այլ «Հայաստանյայց» բառով է սկսվում (ընդգծենք, որ «Հայստանյաց» բառը վրիպակ չէ, քանի որ որոշման մեջ այն երկու տեղում է սխալ ուղղագրությամբ ներկայացված), երկրորդ՝ իրականության մեջ Հայաստանյայց թեմ կամ Հայաստանյայց թեմի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի ընդհանրապես գոյություն չունի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստանյայց թեմ չունի, երրորդ՝ Անդրանիկ Դովլաթյանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ձեռնադրված դպիր չէ:

«Վերջին շրջանում Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անվան շուրջ ծավալված խոսակցությունները կամա թե ակամա մղում էին արձագանքելու, սակայն մի շարք հանգամանքներ թույլ չէին տալիս գրել այդ մասին,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում «Նորից և կրկին ՎԵՀԱՓԱՌԻ մասին» վերտառության ներքո փետրվարի 11-ին գրելէ գրականագետ Սերժ Սրապիոնյանը:- Նկատի ունեմ ոչ միայն առողջական վիճակս, այլև այն պարզ իրողությունը, որ, Նալբանդյանի դիպուկ բնորոշմամբ, շատ անգամ «կքարկոծեն տգիտության շուները», բայց դրանից ոսկին պղինձ չի դառնում։

Ինչու՞, այնուամենայնիվ, որոշեցի հարցը վերարծարծել։ Պարզվում է, որ այս ազգադավ ոհմակը իր փնթի, անլվա, անկիրթ, թերուս, մանկուրտ անդամներով, լծված Երկիր ու ժողովուրդ կործանելու իրենց հիմնական նպատակն իրագործելու «վեհ» գործին, հասկացել են, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է այն հիմնական (թերևս նաև վերջին) հենասյունը, առանց որի վերացման չեն կարող հասնել իրենց պիղծ նպատակին։ Իսկ ՀԱԵ-ն վարկաբեկելու և վերացնելու կարճ ուղիներից մեկն էլ Վեհափառին հեղինակազրկելն է։

Միամիտ են այն մարդիկ, որոնք կարծում են, թե Վեհի անձի դեմ ազգակործան խունտայի ձեռնարկած քայլերը պայմանավորված են նրա կոշտ դիրքորոշմամբ այս պատուհասների հանդեպ։ Հիշե՛ք, թե ինչ թուրքական արշավանք կազմակերպվեց Հայրապետի դեմ, երբ նոր էին բազմել իշխանական աթոռներին, երբ դեռ որևէ խոսք սրանց մասին Վեհափառի շուրթերից չէր հնչել։ ՈՒզում եմ ասել, որ սրանց տերերը դեռ մինչև մեր գլխին այս ոհմակին դնելը իրենց ծրագրերում ունեցել են Եկեղեցու վերացման, իսկ եթե չհաջողեին, գոնե թուլացման խնդիրը։

Արդ, ի՞նչ միջոցներով են փորձում հասնել իրենց նեռական նպատակին։

Իրենց հայտնի, բայց արդեն հնացած մեթոդներով. մարդու հասցեին անապացույց և անփաստարկ հայտարարություններ տարածելով։ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՎԵՀԱՓԱՌԻՆ` Գարեգին Երկրորդին վերագրում են ինչ-որ «մեղքեր»։ Դրանց մասին չեմ ուզում խոսել։ Այնքան անհեթեթ և պարզունակ են։ Նաև չփաստարկված այնպես, որ կարելի էր վերագրել ցանկացածի անձի, որ կարող էր լինել ՀԱԵ գահակալը։

Այսպես. հայերենին օրումեջ տիրապետող մի անսեռ արարած պնդում է, թե Ն.Ս.Օ.Տ.Տ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԸ ընտրվել է ( մեղա՜, մեղա՜) կաշառքով։ Սույն գոյանքը այնպիսի համոզվածությամբ է պնդում այս անհեթեթ միտքը, կարծես ինքն է եղել այդ գործողության բուն միջնորդը։ Եթե սա դույզն-ինչ չափով տեղյակ լիներ ՎԵՀԱՓԱՌԻ ընտրության կարգին, երևի չէր հանդգնի նման անհեթեթ միտք արտահայտել։

Ընթերցողը թող մի պահ վերհիշի թե ՀԱԵ որ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏՆԵՐԻ անուններն են մնացել պատմության և ժողովրդի հիշողության մեջ վերջին երկու դարերի ընթացքում։ ՆԵՐՍԵՍ ԱՇՏԱՐԱԿԵՑԻՆ` իր հայրենասիրական գործունեությամբ, ԳԵՎՈՐԳ Դ Կոստանդնուպոլսեցին` իր կրթամշակութային գործունեությամբ, ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿԸ` իր քաղաքական և հոգևոր, եկեղեցաշինական գործունեությամբ, ԳԵՎՈՐԳ Ե Վեհափառը` իր անվիճարկելի նվիրումով, ՎԱԶԳԵՆ Ա Վեհափառը` սովետական համակարգում ՀԱԵ-ն հաստատուն պահելու անկոտրում կամքով։ Կարելի է էլի անուններ հիշել, բայց բավարարվենք վերը ասվածով։

Ինչո՞վ պատմության մեջ կմնա ներկայիս Վեհափառը։ Իմ խորին համոզմամբ` հայրենասերի իր անկոտրում կամքով, Եկեղեցին բարեկարգելու իր հզոր գործունեությամբ, կրթական գործը կարևորելու անսասան հավատով (Սևանի Վազգենյան դպրոց, հայորդյաց տներ, Հառիճի կրթահամալիրի վերագործարկում, Գևորգևան ճեմարան և այլն)։

ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ թիրախավորվել է սրանց կողմից, քանզի պահում և խորացնում է ՀԱԵ ազգային նկարագիրը։ Եվ սա չափազանցություն չէ, այլ սրանց սարսափի պատճառը։ Հիշե՛ք, որպեսզի 4- րդ դարում վերացներ ՀԱԵ կենսականությունը, պարսից Շապուհ արքան գահազրկեց ազգային միտք և հոգեբանություն ունեցող Սահակ Պարթև Վեհափառին` հերթով ՎԵՀԱՓԱՌԻ աթոռին բազմեցնելով Սամուել և Բրքիշո ասորի եպիսկոպոսներին։ Եվ մենք թռիչք ապրեցինք, երբ նորից ՎԵՀԱՓԱՌԻ աթոռին նստեց Մեծն ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՎԸ։

Բայց, որքան էլ տարօրինակ թվա, վերոնշյալ կաթողիկոսները հոգեբանորեն ավելի տանելի վիճակում էին, քան ներկայիս ՎԵՀԱՓԱՌԸ։ Որովհետև նրանց դեմ սեփական պետությունը, ավելի ճիշտ, իշխանավորները դուրս չէին եկել։ Սրանք գտել են ինչ- որ «սարկավագի», որ ամերիկաներում ով գիտե ինչով է զբաղված, փորձում են բերել Հայաստան՝ պահանջելու համար ՎԵՀԻ հրաժարականը։ Եվ սույն ոչնչությունը կարծում է, թե ՎԵՀԻ հրաժարական պահանջելը նույնն է, ինչ իրենց քպշնիկներից հրաժարական պահանջելն է։

Իբրև ՀԱԵ հավատարիմ հետևորդ և հավատավոր հայ` հայտարարում եմ. Չհամարձակվե՛ք ձեր թրիքոտ սմբակներով պղծել ՄԱՅՐ ԱԹՈՌԻ սուրբ շեմը։

Այս անգամ չեք ներվելու, ինչպես ներվեցիք, երբ ձեր կեղտոտ շնական թաթերը մեկնեցիք ՎԵՀԻ սուրբ օձիքին։ Այս անգամ շանը սազական շնաթակ կստանաք։ Եվ սա կուզեք սպառնալիք որակեք և ձեր ծախու դատարաններում գործ հարուցեք, կուզեք` ոչ։ Ինձ ու իմ նմանների համար մեկ է։ Մեր ՎԵՀԱՓԱՌԸ ԳԱՐԵԳԻՆ Բ- ն է, և մենք նրա զինվորյալներն ենք։ Որովհետև դա արդեն համազգային խնդիր է։

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ.Գ.1

«Տգիտության շուների» ցանկացած վայրահաչոց անմիջապես կհեռացվի։ Այնպես որ չփորձեք»։

Հ.Գ.2

Հայաստանն այսօր Սատանայի իշխանության տակ է, որն իր իշխանությունն իրականացնում է յուրայինների, իր ծառաների միջոցով, բայց երկրի վրա ամեն ինչ ժամանակավոր է, Աստծո հաղթանակով կգա նաև այդ իշխանության վերջը, սկզբում Սատանայի ծառաների, իսկ հետո նաև Սատանայի խստագույն պատիժը:

Դիտվել է՝ 6211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ