Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին՝ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի 1-ին հանդիպմանը: Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին» և վստահություն հայտնել, որ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար:               
 

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-4

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին,  ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է-4
23.03.2024 | 15:11

Հաղորդում հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը Տավուշում մարտի 18-ին տեղի մի խումբ բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Տավուշի սահմանագոտում Հայաստանի գյուղերից Բաղանիսը և ևս երեք գյուղ իրենց տարածքներով Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի, իր ասելով, խուսափենք «շաբաթվա վերջին» պատերազմի սկսվելուց, շատ լավ իմացել է առնվազն երկու բան.

1. եթե հանդիպման մասնակիցներից նույնիսկ բոլորը, մեկ մարդու նման, իրենց համաձայնությունը տային այդ չորս գյուղը հանձնելուն, ինքը և իր ՔՊ-ական ոհմակը ուղղակի չէին հասցնելու փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում, որպեսզի առանց նշված օրենքի կոպիտ խախտման, կարողանային հիշյալ գյուղերը, տարածքները հանձնել Ադրբեջանին: Նշված օրենքի համաձայն, օրինակ, Բաղանիսը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի բնակավայրերից է:

Առավել ևս, չէին հասցնելու հանրաքվե կազմակերպել, որպեսզի առանց Հայաստանի Սահմանադրության պահանջը խախտելու, հանրաքվեի մասնակիցների մեծամասնության համաձայնության դեպքում, կարողանային Հայաստանի տարածքից ինչ- որ մաս օտարել, հանձնել այլ պետության, հետևաբար մինչ օրս, վաղը չստանալով նշված գյուղերը, Ադրբեջանը, եթե հիմք ընդունենք Նիկոլի ասածը, վաղը կամ կիրակի պետք է սկսի պատերազմը:

2. Երկրորդը, որի մասին իմացել է Նիկոլը, այն է, որ Ադրբեջանը շաբաթվա վերջին պատերազմ չի սկսելու, դա սպասվում է ապրիլին, հավանաբար ապրիլի 9-ին Ռամադանի՝ մուսուլմանական աշխարհի պահքի ամսվա ավարտից հետո, որն այս տարի սկսվել է մարտի 10- ին:

Բնականաբար, հարց է առաջանում, թե Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին այդ դեպքում ինչու՞ է վերոնշյալ հայտարարությամբ կամ, ավելի ճիշտ, շանտաժով հանդես եկել: Իսկ դժվա՞ր է հասկանալ նրա նպատակները:

Նախ՝ ահաբեկել, հոգեբանորեն կոտրել տավուշցիներից և, ընդհանրապես ողջ Հայաստանի բնակիչներից բոլոր նրանց, ում հնարավոր է նշված պատերազմով վախեցնել: Այսինքն՝ Հայաստանի բնակչության դեմ մեզ թշնամի, իրեն բարեկամ պետության ռազմական ծրագրի բաղկացուցիչը հանդիսացող հոգեբանական պատերազմի մասնակիցը դառնալ:

Այնուհանդերձ, Նիկոլի հիմնական նպատակը ոչ թե վերոնշյալն է, այլ հետևյալը. «քարը» նետելով հանրության «բոստանը», Նիկոլը նախապես շատ ճիշտ հաշվարկել էր, որ արձագանքը լինելու է թե՛ հանդիպման մասնակիցների, թե՛ ողջ Տավուշի և Հայաստանի բնակչության մեծամասնության կամ թեկուզ մի մասի բացասական վերաբերմունքը, մերժումը:

Իր հանցակից Ալիևի հետ միասին նախապատրաստելով Հայաստանի դեմ Ադրբեջանի պատերազմը, և փորձելով ներկայանալ պատերազմն իբր կանխել ձգտող ղեկավար ու թաքցնել իր կողմից պատերազմի նախապատրաստումը, Նիկոլն իր վերոնշյալ հայտարարությամբ ու դրա միանգամայն կանխատեսելի արձագանքով նպատակ ունի, իր ՔՊ-ական և սորոսական ոհմակի հետ միասին, խաղաղության աղավնի ներկայանալ (ա՛յ, որ մեզ լսեիք, այսքան զոհեր, տարածքային կորուստներ չէինք ունենա կամ էլ՝ Հայաստանը չէինք կորցնի), իսկ առաջիկայում սպասվող պատերազմի բռնկման ու հնարավոր կորուստների մեղքը բարդել բոլոր նրանց վրա, ովքեր Տավուշում իր հայտարարությունից հետո դեմ հանդես կգան (արդեն իսկ դեմ հանդես եկան) Հայաստանից Ադրբեջանին բնակավայրեր, տարածքներ հանձնելուն:

Սակայն, ինչպես ասում են, «արքան մերկ է», ավելի ճիշտ, լինելով գեղցի (չշփոթել գյուղացու հետ) «աֆերիստ», այս դեպքում ինքն է իրեն մեծ հաջողությամբ մերկացրել, հետևաբար նրա գեղցու «աֆերիստությունը» չի անցնի, այս հրապարակմամբ թույլ չենք տա, որ անցնի: Ահավասիկ…

Հիմա ուղղակի մի քանի հարց Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին. համենայն դեպս, 44-օրյա պատերազմից հետո, երբ դիմակդ պատռվեց շատ մարդկանց համար, Նիկոլ, այդ ե՞րբ ես հաշվի առել Հայաստանի բնակչության կարծիքը, որ հիմա հաշվի առար ու Տավուշի մարզի քո ասած գյուղերը չհանձնեցիր (ստվերային կերպով չվաճառեցիր կամ չնվիրեցիր) Ադրբեջանին, ավելի ճիշտ, «բարեկիրթ» եղբորդ՝ Ալիևին…

Եթե Հայաստանը վերահաս պատերազմից փրկելու նպատակ ունեիր, արդեն պետք է հանձնած լինեիր չէ՞… Բայց չես հանձնել, ավելին՝ Տավուշում մարտի 18-ի ելույթիցդ հետո, մարտի 20- ին, հենց ինքդ ես հայտարարել , որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման քարտեզների վերաբերյալ համաձայնություն այս պահին չկա: Վստահ եմ, ինքդ էլ գիտես, որ չի լինելու, դա չլինող բան է թե՛ Ադրբեջանի առավելապաշտական պահանջների, թե՛ Հայաստանից միակողմանի զիջման պահանջի առումով, հետևաբար գիտես նաև, ըստ հենց քո հայտարարության, պատերազմի անխուսափելիությունը, որին, ոհմակիդ հետ միասին, ոչ բանակն ես նախապատրաստել ու նախապատրաստում, ոչ էլ Հայաստանի բնակչությանը:

Այսպիսով չի՞ ստացվում, որ փորձում ես ոչ թե փաստաթղթով, այլ պատերազմով տարածքներ կամ երկիր հանձնելու հին սցենարդ խաղարկել, անմեղ ներկայանալ, կատարվածի համար մեղադրել ժողովրդին կամ բոլոր նրանց, ովքեր դեմ հանդես եկան Հայաստանից տորթի նման մաս-մաս կտրելուն և Ադրբեջանին նվիրելուն, իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրել հետո՝ մոտավորապես «դե ճար չկար» պատճառաբանությամբ:

Հաջորդը, «Ազգային ժողով» կոչվածում հայտարարել ես, թե կա համաձայնություն, որ Հայաստանը և Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: ՈՒ՞մ կամ ո՞ր պետության հետ է այդ համաձայնությունը, Ադրբեջանի՞, որն առ այսօր չի վավերացրել 1991թ. ընդունված հիշյալ հռչակագիրը: Ի դեպ, Հայաստանը նույնպես այն չի վավերացրել:

Խորհրդարանում «Ազգային ժողով» կոչվածի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հարցին, թե ի՞նչ հիմքով, ի՞նչ քարտեզով պետք է տեղի ունենան սահմանազատումը և սահմանագծումը, մարտի 20-ին պատասխանել ես. «Հիմա մենք պետք է գնանք և դուրս բերենք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991 թվականին, Հայկական ԽՍՀ և Ադրբեջանկաան ԽՍՀ միջև սահմանի առկայության համար, այսինքն՝ քարտեզները արտահայտում են իրավական հիմքերը, իրավական հիմքն է կարևոր, որի վրա է տեղի ունենում քարտեզը»: Բա եթե մարտի 20-ի դրությամբ նոր պետք է գնայիք ու դուրս բերեիք այն իրավական հիմքերը, որոնք գոյություն են ունեցել 1991թ., Հայկական ԽՍՀ և Ադրբեջանկաան ԽՍՀ միջև սահմանի առկայության համար, ինչպե՞ս ես մարտի 18-ին Տավուշում հայտարարել Բաղանիսը և, ինչպես ասել ես ադրբեջանական անվանումներն օգտագործելով, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին Ադրբեջանին հանձնելու անհրաժեշտության մասին՝ հավելելով, որ դրանք դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Հռչակագիր, որում այդպիսի բան չի գրված, այսինքն՝ ստել ես:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6136

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ