Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում

 Տավուշի գյուղերի հանձնման դեպքում Հայաստանը հայտնվելու է անկլավ-պետության կարգավիճակում
12.04.2024 | 18:28

Դեռևս 1990-ականներին մշակված ու 2018-ի «թավշյա հեղափոխություն» հատուկ օպերացիայից ի վեր կյանքի կոչվող այս ծրագիրն այսօր կուլմինացիոն փուլ է մտել: Աշխարհաքաղաքական ակտորները բացել են խաղաքարտերը: Աչք ունեցողը կտեսնի, ականջ ունեցողը կլսի:

Այս պահին անկլավ-պետության, թերևս, դասագրքային օրինակներից է Լեսոտոն: Ամբողջությամբ Հարավաֆրիկյան Հանրապետությունով (ՀԱՀ) շրջապատված՝ Լեսոտոն վաղուց որպես քվազիպետություն է հանդես գալիս՝ առանց սեփական արտաքին քաղաքականության ու ազգային զինված ուժերի: Վերջիններս, իհարկե, ֆորմալ գործում են, սակայն բացառապես ներքին անվտանգության ապահովման համար: Արտաքին անվտանգության գործառույթները իրականացվում են ՀԱՀ-ի կողմից:

Տնտեսական առումով պատկերը ևս, մեղմ ասած, տխուր է:

Բնակչության մեծ մասը զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, մի մասն էլ սեզոնային աշխատանքներ է իրականացնում ածխի հանքերում: Փաստացի Լեսոտոն օգտագործվում է ՀԱՀ-ի կողմից որպես հումքային կցորդ (ածուխ ու թանկարժեք քարեր): Այս անկլավ-պետությունում շահագործվում է ընդամենը մեկ՝ խիստ լոկալ նշանակության երկաթուղային ուղղություն՝ ՀԱՀ-ի հետ կապ ապահովելու համար: Արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում ևս դոմինանտ է ՀԱՀ-ը՝ ապահովելով դրա շուրջ 90%-ը:

Սակայն կա մի «սփոփիչ» հանգամանք՝ Լեսոտոն պարբերաբար ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից ու ԵՄ-ից: Ճշիշտ է, շատ համեստ օգնություն, ինչը, սակայն, չի խանգարում տեղի իշխանություններին ներկայացնել դա որպես լուրջ առաջընթաց:

Լեսոտոն, իհարկե, ՄԱԿ-ի անդամ միակ անկլավ-պետությունը չէ: Կա ևս մեկը՝ Սան-Մարինոն, որը, շրջապատված լինելով քաղաքակիրթ Իտալիայով, կանգնած չէ լուրջ անվտանգային ու սոցիալ-տնտեսական ռիսկերի առաջ:

Այս շարքում մենք կարող ենք լինել երրորդը, եթե կորցնենք ցամաքային ուղիղ հաղորդակցության հնարավորությունները Վրաստանի ու Իրանի հետ՝ հայտնվելով թուրք-ադրեբջանական խեղդող օղակի մեջ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ