«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը Եվրամիությանը` Interpress-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։ «Մեծ ափսոսանքով պետք է նշեմ, որ այս պահին մեր հարաբերություններում բարդ շրջանում ենք: Բազմիցս հայտարարել ենք, որ «օտարերկրյա ազդեցության» օրենքի ընդունումը Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտումների վրա բացասաբար կանդրադառնա, ինչը, ցավոք, տեղի ունեցավ»,- ընդգծել է դիվանագետը։               
 

Վրաստանի ղեկավարությունը վարվում է ինչպես կուզեր Աստված, Նիկոլը և իր ոհմակը Հայաստանում Սատանայի քաղաքականությունն են իրագործում

Վրաստանի ղեկավարությունը վարվում է ինչպես կուզեր Աստված, Նիկոլը և իր ոհմակը Հայաստանում Սատանայի քաղաքականությունն են իրագործում
06.06.2024 | 09:07

Բացահայտ հակաքրիստոնյա, իր հակաաստվածային հայտարարություններով ու գործունեությամբ հայտնի, ըստ էության, Սատանային ծառայող ՔՊ- ական պատգամավոր Արսեն Թորոսյանն «Ազգային ժողով» կոչվածում Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի առջև այսօր հարց է բարձրացրել, թե չի՞ լինի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդն այդ 206 միլիոնը տա Հանրային հեռուստաընկերությանը, որն էլ կհարստացնի իր մշակութային, կրթական հաղորդումների բազան, ավելի շատ պրոդուկտ կտա, ու «Շողակաթի» հարցը ընդհանրապես կփակվի։

Նիկոլ հայադավի և Նիկոլի ոհմակի կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ հարձակումների, ոտնձգության, թշնամական քաղաքականության և արշավի համատեքստում Թորոսյանն այսպիսով առաջարկել է փակել հոգևոր, մշակութային, կրթական հաղորդումներ հեռարձակող և, հատկապես, քրիստոնյա հանրության սիրելի «Շողակաթ» հեռուստաալիքը, որը ներկայացնում է Մայր աթոռի ֆիլմարտադրող կառույցը՝ «Շողակաթ» ՍՊԸ– ն։

Գիտե՞ք ինչու է այս աստիճան լկտիացել Թորոսյանը… Անպատիժ մնալուց: Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնում իր ոչ միայն տխրահռչակ, այլև հանցավոր գործունեության համար նա վաղուց պետք է քրեական պատասխանատվության կանչված լիներ, բայց դե, ինչպես գիտեք, Նիկոլն իր ոհմակի հետ գրեթե ամբողջությամբ ուզուրպացրել է դատական համակարգը, իրավապահ համակարգն էլ գրպանը դրել, և բնավ զարմանալի չէ, որ իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկները նրան ժամանակին քրեական պատասխանատվության չկանչեցին:

«Ես չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ նայել այդ ալիքը…»,- ասել է 2021թ. խայտառակ ընտրությունների արդյունքում պատգամավորի պաշտոնում հայտնված Թորոսյանը:

Դե, իհարկե, չի հիշի, գրեթե համոզված ենք, որ ընդհանրապես էլ չի նայել, իր հոգևոր, քրիստոնեական հեռարձակումներով հայտնի «Շողակաթը» Թորոսյանի համար գրեթե նույն է ինչ խաչը Սատանայի, կամ դաղձն օձի համար:

Ինչպես արդեն հայտնի է, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆոնին «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին հայտարարեց, որ պետք է քննարկվի Հայ առաքելական եկեղեցուն հարկային դաշտ մտցնելու հարցը։

Վրեժխնդրություն, սուտ և անտեղյակություն.Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներն այսպես են արձագանքել Ալեն Սիմոնյանի վերոնշյալ հայտարարությանը:

«Խնդրո առարկա անձը, փաստորեն, մրցանակակիր լինելով թքելու մեջ, անխոցելի է նաև պոռոտախոսության գործում և առավել անմրցելի՝ անտեղյակության մեջ: Եթե խոսելուց առաջ չի ստացվում՝ գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, որ եկեղեցու՝ հարկեր չվճարելու մասին պնդումները մեղմ ասած սուտ են»,- «SputnikԱրմենիա»- ի հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Sputnik Արմենիա»- ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ Սիմոնյանի հայտարարությունը վրեժխնդրություն է անվանել։ Ըստ նրա, «իշխանության ներկայացուցիչները պետական մտածողությունը վերածել են անձնական քինախնդրության», «ռեպրեսիով մեթոդներով են փորձում պայքարել եկեղեցու դեմ, սակայն դա նրանց չի հաջողվելու»։

Գաղտնիք չէ նաև, որ Նիկոլը և իր ոհմակը Հայաստանում, 2018- ից ի վեր, կանաչ լույս են վառել ԼԳԲՏ- ների և մյուս այլասերվածների, մասնավորապես, նրանց ու նրանց «իրավունքների» պաշտպանների, հովանավորների կողմից ԼԳԲՏ քարոզչության առջև, ինչպես նաև առավել արտոնել, եթե չասենք խրախուսել քայքայիչ և ամբողջատիրական աղանդների առավել լկտի, սանձարձակ ու վնասակար գործունեությունը, քան նախկինում էր:

Մինչդեռ, Վրաստանի ղեկավարությունն, ի պատիվ իրեն, հրաժարվում է Սատանայի պետության՝ ԱՄՆ- ի և նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կիսագաղութը և խամաճիկը լինելուց: Համարձակորեն ձեռնոց նետելով Միացյալ Նահանգներին, ԵՄ- ին, Արևմուտքին և հաղթահարելով Վրաստանի ընդդիմության բուռն դիմադրությունը, երկրում Արևմուտքի 5- րդ շարասյան իրավունքները, հնարավորությունները սահմանափակող, նրանց նկատմամբ պետական վերահսկողություն սահմանող սկանդալային «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» (օտարերկրյա գործակալների մասին) օրենքի ընդունումից ու մի քանի օր առաջ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանում երեկ առաջարկել են արգելել ԼԳԲՏ քարոզչությունը և նույնասեռ ամուսնությունները:

Ընդգծենք, որ վերոնշյալը սովորական նախաձեռնություն ու սովորական արգելք չէ, քանի որ անմիջականորեն ուղղված է ջհուդամասոնների, գլոբալիստների կողմից ղեկավարվող ԱՄՆ- ի և Արևմուտքի հիմնական դերակատար պետությունների հակամարդկային ու հակաաստվածային քաղաքականության դեմ, որն ի թիվս այլ երկրների, իրագործվում է նաև Վրաստանում:

Վրաստանում օրենսդրական այս նոր նախաձեռնությունը, որը նպատակ ունի երկրում պաշտպանել հասարակությանը, ուղղված է, ի թիվս այլ երկրների, Վրաստանում նույնպես մարդուն պղծելու, հասարակությանը հնարավորինս այլասերելու, բարոյապես փչացնելու, մարդուն սոդոմական զարհուրելի մեղքով հոգեպես անվերապահորեն կործանելու, բնակչությանը հնարավորինս ֆիզիկապես վնասելու, քանակը կրճատելու ԱՄՆ- ի և հավաքական Արևմուտքի ծրագրի և այդ ծրագրի իրագործման թերևս հիմնական միջոցի՝ ԼԳԲՏ քարոզչության դեմ (Օվերտոնի պատուհանը վկա…):

РБК- ի փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը, որը նաև նախատեսում է միասեռ ամուսնությունների, սեռափոխության գործողությունների և ԼԳԲՏ քարոզչության արգելքներ:

Վրաստանի խորհրդարան երեկ ներկայացվելու էր «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը, ինչի մասին, «Грузия online» պորտալի տեղեկացմամբ, հայտարարել է օրենսդիր մարմնի նախագահ Շալվա Պապուաշվիլին: Ինչպես հայտնել է նա, փաթեթը ներառում է հիմնական օրինագիծը և դրա հետ կապված 18 ուղղումներ Վրաստանի գործող, այդ թվում՝ աշխատանքի և կրթության մասին օրենքներում:

Պորտալի տվյալների համաձայն՝ օրենսդրական այդ նախաձեռնությունը ենթադրում է նաև նույնասեռ ամուսնությունների գրանցման արգելք, իրենց սեռը փոխած կամ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող անձանց կողմից երեխաների որդեգրման արգելք, փաստաթղթերում կենսաբանական սեռից տարբերվող նշման արգելք, սեռափոխության վիրահատությունների և բժշկական այլ մանիպուլյացիաների արգելում, կրթական հաստատություններում, գովազդներում և ԶԼՄ-ներում ԼԳԲՏ քարոզչության արգելք, այլ սեռի հետ անձի նույնականացման, նույնասեռ հարաբերությունների կամ ինցեստի (արյունապղծության՝ ընտանիքի անդամների կամ մերձավոր ազգականների միջև սեռական հարաբերությունների.- Ա. Հ. ) հանրահռչակմանն ուղղված հանրային հավաքների և ցույցերի արգելք:

Օրինագծով նախատեսվում է նաև անվավեր ճանաչել բոլոր պետական կամ մասնավոր հաստատությունների կանոնները, որոնք «ուղղված են մարդու կենսաբանական սեռի հավասարեցմանը», օրինակ, «հայր» և «մայր» բառեզրերի օգտագործման արգելքները։

Ինչպես նշել է Պապուաշվիլին, օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ կքննարկվի խորհրդարանի գարնանային նստաշրջանի ընթացքում և վերջնականապես կընդունվի աշնանը: Նա կոչ է արել բոլոր ցանկացողներին մասնակցել այս նախաձեռնության քննարկմանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Գերագույն դատարանը համեմատաբար վերջերս ծայրահեղական է ճանաչել և արգելել երկրում «ԼԳԲՏ միջազգային հասարակական շարժման» գործունեությունը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 8572

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ