Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վանդալիզմն ազգություն չունի

Վանդալիզմն ազգություն չունի
12.12.2008 | 00:00

ՄՏԱԾԵԼՈՒ ԲԱՆ Է
Բոլոր ժամանակներում գաղթականի հոգեբանությունը ցավալիորեն անբաժան է եղել մեզնից, պանդուխտի ճակատագիրն էլ հետապնդել է մշտապես` մեկ խնայելով, մեկ անխնա հալածելով: Բայց, ինչպես ասում են, մենք քարից հաց քամող արարիչ ժողովուրդ ենք — «ուրիշի հացը» երբ—է չենք կերել առանց ավելցուկով վարձահատույց լինելու: ՈՒր էլ որ եղել ենք` ի բնե կառուցող մեր տեսակով օգտակար ենք եղել տվյալ երկրին ու ժողովրդին (գոնե ինձ հայտնի չէ աշխարհում մի վայր, որտեղ հայը հանգրվանել է — ուղղակիորեն չի թողել իր հաստատուն հետքը)։ Նորություն չէ, սակայն, որ միշտ էլ օտար մի ձեռք գտնվել է փչացնելու, եղծելու ու պղծելու հայակերտ, հոյակերտ պատմամշակութային կոթողները, մինչ— իսկ բացարձակ սրբություն համարվող շիրմատները: Այս ամենը շարունակվում է մեր օրերում էլ (Նախիջ—անի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ռուսաստանի, այժմ էլ, ցավալիորեն, հար—ան Վրաստանի դեպքերը հիշենք), — սա թե— նորություն չէ, այնուամենայնիվ, մեր մտահոգությունը չի ադապտացվել նման «հնությանը», — մեղք էլ կլիներ, անշուշտ, վարժվել վանդալիզմի այսօրինակ դրս—որումներին: Այնուհանդերձ, իսկական դժբախտությունը դեռ առջ—ում է, ինձ համար արդեն նորություն է` պախարակելի նորություն, որ հենց մե՛ր երկրում, հենց մե՛ր քթի տակ, մեր աչքի առջ—, հենց մե՛ր հայրենակիցներն են նմանօրինակ վարք դրս—որում։ Այսօր Եր—անում (— ինչո՞ւ միայն այստեղ), հավանաբար, չկա մի կանգուն արձան, պատվանդան, հուշակոթող, որն ապականված չլինի ճղճիմ «սիրային խոստովանություններով», անկապ բառակապակցություններով, բացարձակապես անհասկանալի, երբեմն էլ` գռեհիկ նկարչական «ձ—ավորումներով»։ Իսկ քաղաքային գետնանցումների մասին խոսել պարզապես չեմ համարձակվում. մի մասին բաժին է ընկել հասարակական զուգարանի ճակատագիրը, մյուս մասն էլ զոհ է դարձել, այսպես կոչված, «մշակութային մոդեռնիզմին»։ Չեմ ուզում հավատալ, որ չափահաս ու որոշակիորեն կայացած մարդիկ են այս անճաշակ ու էժանագին «ստեղծագործությունների» հեղինակները, — պախարակելու ցանկություն էլ չունեմ: Ընդամենը կամենում եմ այս մտահոգությամբ վարակել բոլորիս, — թող սա դիտվի որպես կոչ ու խնդրանք` ուղղված թե՛ «հեղինակներին», թե՛ նրանց հրապարակային զեղումների ակամա վկաներիս: Իսկ, ա՛յ, մյուս ողբալի իրողությանը համարժեք որակում չեմ գտնում։ Եվ ո՞վ կասի` ինչպես կոչել հայի ձեռքով հայ եկեղեցիների ու գերեզմանների պղծումը` բառացիորեն մի քանի գրոշի համար: Սա նո՞ր, թե՞ հին ախտ է, չգիտեմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե այդ անիծյալ մամոնան ինչպես է գայթակղելով մոլորեցնում հայ մարդուն` դրդելով այսչափ մեղքի: Էլ ի՞նչ երեսով կամ ի՞նչ իրավունքով ենք բռնելու օտարի անիրավ ձեռքը։
Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը` ԱՐՏԱՇԵՍ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3943

Մեկնաբանություններ