Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎ ԾՐԱԳՐՎԱԾ ՇՈՈՒ Է

ՑԱՆԿԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԼԱՎ ԾՐԱԳՐՎԱԾ ՇՈՈՒ Է
22.04.2011 | 00:00

Բարձրում կանգնած Պիղատոսը մեկին ազատելու, մյուսին մահվան դատապարտելու իրավունք էր տվել ներքևում հավաքված ժողովրդին: Ժողովուրդը պիտի ընտրություն կատարեր աստվածորդու և հանցագործի միջև, պիտի որոշեր, թե հրեական կրոնական տոնական օրվա նախօրյակին ում պիտի կյանք պարգևեր և ում մահվան դատապարտեր: Ճիշտ է, այդ ժամանակ չկային դասական քաղաքական կուսակցություններ, բարձրախոսներ, հեռուստացույց, ընտրազանգվածին խաբելու բարձր տեխնոլոգիաներ, հայրենասիրությունից բարբաջողներ, այնուամենայնիվ, չէր նշանակում, թե մարդկությունը վերջնականապես չէր երկփեղկվել ազնիվների և ստորների, հանցագործների և զոհերի, մարդկային վեհ գաղափարակիրների և այդ գաղափարակիրներին դաժանորեն ոչնչացնողների։ Ասածիս վառ օրինակն է երկու որակապես (անգամ համեմատելը հանցագործություն է) տարբերվող անհատներից արժանիին ընտրելը, կյանք պարգևելը (մեր օրերում արժանիին ընտրելը նշանակում է ապահովել երկրիդ ապագան, նրա համաչափ զարգացումը), և ոչ թե հանցագործին ազատություն պարգևելը և սուրբ մարդուն դաժանորեն դատապարտելով նրա արյան մեղքը գալիք սերունդների վրա թողնելը:
Հանուն ճշմարտության ասեմ, որ ոչ թե ժողովուրդը սխալ ընտրեց, ազատություն պարգևելով հանցագործ Բարաբբային, այլ հանցագործի հանցագործ ընկերները կարողացան ավելի բարձր գոռալ (այսօր այդ գոռոցը փոխարինվել է ընտրազանգվածին կաշառելով, գնելով):
Դարերը փոխվել են, նոր տեխնոլոգիաներ են հանդես եկել: Հանցագործին կյանք պարգևող խաբված ժողովուրդը գոնե ազնիվ էր, պարզապես հիմարացվեց, իսկ այսօրվա ընտրազանգվածը գիտակցաբար գնում է ընտրակեղծիքի հանուն մեկ օրվա հացհանապազօրյան հեշտ աշխատելու, ասել է` նրա համար մեկ է, թե ով կգա իրեն կառավարելու, քանզի ի սկզբանե ժողովուրդը համոզված է, որ ցանկացած եկող իրեն խաբելու է:
«Մա՜հ Քրիստոսին, ազատությո՜ւն Բարաբբային, մա՜հ Քրիստոսին, մա՜հ»: Գուցե հիմնական ժողովուրդը չբարձրաձայնեց հանցագործների կոչին, բայց մի բան պարզ էր, երևի «մահ Քրիստոսին» գոռացողները մեծամասնություն կազմեցին, և Պիղատոսը Քրիստոսի հաշվով լվաց ձեռքերը:
Եվ այդ օրվանից ժողովուրդը «սովորեց» ընտրություն կատարել: Մի՞թե Նապոլեոնին որպես ուզուրպատորի ծեծելով դուրս վռնդած Կոնվերի պատգամավորները Մյուրատի դաժան ճնշման ներքո նորից չքվեարկեցին Նապոլեոնի ընտրության օգտին: Ինչո՞ւ իմպիչմենտի ենթարկեցին ԱՄՆ-ի նախագահ Նիքսոնին: Իսկ որքա՞ն չբացահայտված ընտրակեղծիքներ են մնում պատմության մութ ծածկոցի տակ: Բուշ-Գոր ընտրությունն ամիսներ պահանջեց` թվերը հօգուտ Բուշի նկարելու:
Եթե սա դեմոկրատիայի հայրենիք ԱՄՆ-ում է, ապա ինչ ասել հետխորհրդային երկրների մասին: Մի՞թե Ելցինը հաղթեց Զյուգանովին: Պարզապես բիրտ ուժը տեր ու տնօրեն է հետխորհրդային տարածքում, Նազարբաևը, Ռաշիդովը դրա վառ օրինակն են: Իլհամի մասին էլ չասենք: Մեռած պապան կարողացավ հարություն առնել և նրան «թագաժառանգ» նշանակել: Մեր երկրի ընտրությունների մասին ընդհանրապես չարժե խոսել: Ընտրակեղծիքի հիմնադիրը մեր երկրում այսօր խոսում է չընտրված ավազակապետությունից: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ վաղն էլ ազնիվ ընտրություն չի լինելու: Ասածս վերաբերում է ոչ միայն մեր երկրին: Ցանկացած ընտրություն լավ ծրագրված շոու է, որին բուռն կրքով մասնակցում է ժողովուրդը, և վերջում նրան մնում է հերթական հիասթափությունը:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ