Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ

ՀԱՍՄԻԿ  ՊՈՂՈՍՅԱՆԸ  ՉԱՐՁԱԳԱՆՔԵՑ
30.03.2012 | 00:00

Անցած չորեքշաբթի ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին մասնակցելու համար պառլամենտ եկած Հասմիկ Պողոսյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է վերաբերվում մշակույթի «մեծ տիկինը» (ի դեպ, հիշենք, որ նա նախարար է, է՜, նախորդ խորհրդարանից, այսօր արդեն ԲՀԿ «ընտանիքում» հայտնված Գուրգեն Արսենյանի ՄԱԿ-ի քվոտայով, ամեն Աստծո օր խոսվում է, որ նրան հանում են, բայց նա, փաստացի, ամենաերկար պաշտոնավարող նախարարն է այսօր) շրջանառվող այն լուրերին, թե առաջիկայում իրեն կփոխարինի Շուշան Պետրոսյանը:
«Նորմալ»,- արձագանքեց մշակույթի տիկինը, չնայած հարցն առանձնապես իր սրտով չէր:
Կկարողանա՞ երգչուհի Շուշանը ղեկավարել մշակույթի բարդ ոլորտը, շարունակեցինք մենք:
-Յուրաքանչյուր մտածող մարդ էլ կարող է, խնդիր չեմ տեսնում,- արձագանքեց նախարարը:
«Ինչպե՞ս է վերաբերվում Հասմիկ Պողոսյանը հնարավոր այդ նշանակմանն ընդհանրապես, և ինչպիսի՞ երգչուհի է Շուշանն իր համար» հարցերին Հասմիկ Պողոսյանը չցանկացավ պատասխանել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 978

Մեկնաբանություններ