Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես քեզ կոչնչացնեմ»

«Ես քեզ կոչնչացնեմ»
27.04.2012 | 00:00

Այս բառերն ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը 2008-ին` հյուրընկալվելով Արթուր Բաղդասարյանին, նրա աշխատասենյակում:

Ի՞ՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ՔԵՌԻ ՖՐՈՅԴՆ ԱՅՍ ՀԱՇՎՈՎ

Մինչ կանցնենք խնդրի քաղաքական ատաղձին, փորձենք «լսել» քեռուն:

Որ Լևոնը լյուցիֆերյան դուալիզմի մեջ է հայտնվել իր կյանքի մայրամուտին, տեսանելի է «անզեն» աչքով իսկ: Ինչը վտանգավոր չէր լինի այնքան, եթե իր հետ կարմայական կապով կապված ժողովուրդ, տեսակ, հայրենիք չունենար:

Նա մեր առաջին նախագահն է: «Իրենցերեն» ասած` հիմնադիր նախագահը: Եվ որպես գլուխ, նրա յուրաքանչյուր վերելք, ամեն մի անկում մեր բոլորի, բայց, առաջին հերթին, այս հայրենիքի, սերնդային ապագա փոխակերպման խնդիր է:

ՈՒ թե ուզում եք համարձակ, ապա «եղեռնները» կամ էստեղից են սկսվում, կամ կանգնեցվում են: Բոլոր կարգի: Հոգևոր, մշակութային: Ֆիզիկական էլ:

ՀՀՇ-ականները շատ են սիրում մեղադրել դաշնակներին առաջին հանրապետությունը կործանելու, կորցնելու, ծախելու, եղեռնը կազմակերպելու մեջ:

Ոչնչացման կետայնությունը (ֆրոյդերեն ասած` կոդը) դնելով խոսքերիդ, մտքերիդ (մտքերն են շարժում աշխարհն ու կյանքը), գործողություններդ դառնում են մտքերիդ ու «կետերիդ» պատանդը:

Էսօր էդ օրը չէ, որ չափաբանենք` որտեղի՞ց լյուցիֆերության (հիշենք` Լյուցիֆերն Աստծո ամենասիրած հրեշտակն էր, որը, սակայն, շատ հպարտացավ ու «անկյալ եղավ»), կործանել-ոչնչացնելու սինդրոմային հիվանդությունն «ուշ» Լևոնի մոտ («վաղ» Լևոնը, կարծես թե, այդ տարերքը չուներ):

Դա բարդ զրույց է` նախընտրական և ընդհանրապես նյութին տրված մեր օրվա և ընթացքի համար. թողնենք այլ օրվա:

Իրեն, փաստորեն, Աստծուն հավասար (Աստված է ստեղծում և Աստված է «ոչնչացնում». նկատո՞ւմ եք կոդային ընդհանրությունը. Զոլյանը ևս «ոչնչություն» կոդով էր պաշտպանվում. Լևոնն ու «մույսները» արդեն իսկ վարակե՞լ են իրենցով հանրությանը) համարող Լևոնը հիմա էլ փորձում է Արթուրի աշխատասենյակի, մարտի մեկի միջով «անցնել» հայոց մեջ ու «ոչնչացնել» «ավազակապետությունը»: Իմա` ՀՀԿ-ին: Սերժ Սարգսյանին էլ:

Բայց Սերժ Սարգսյանն էլ Ֆրոյդից պակաս հասկացողը չէ. նա էլ է «հատակների» ու «կոդերի» գիտակ: ՈՒ թե Լևոնի մոտ «կոդը» խորքային է, ապա վերջինիս մոտ հաշվարկային ու «սլիշկոմ» պրագմատիկ է:

Դրա համար էլ հաղթում է:

Լևոնին: ՈՒ հաղթելու է:

Բայց գոնե մեզ համար շատ էական է հաջորդ չափաբանությունը: Տեսակով Սերժն ավելի բարի է: Չի տառապում կործանման մանիայով: Ամենաշատը` խաղում է: Քաղաքականություն:

Արդյունքում` «երկար շախմատի» այդ սիրահարը նարցիսիզմով տառապող Լևոնին կրում է:

Լևոնն էլ դրանից և, փաստորեն, «դիվոտում» է:

ՀԱՄ ԷԼ` «ԿԱՆՉՈՒՄ» Է

Հա, Լևոնը «կանչում» էլ է (այսօր ևս նա դարձել է անապատում կանչողի ձայն): Ո՞Ւմ: Կարելի է կարծել` ԲՀԿ-ին, Օսկանյանին, «մույսներին»: Ընդդեմ ՀՀԿ-ի:

Վստահաբար ասենք. չեն լսվելու այս անգամ նրա «կանչերը», ոչ թե որ «ծերուկն այլևս անտանելի է դարձել», և իր տված խաղերի պատճառով իր ղեկավարած ընդդիմությունն այլևս ոչ մեկին (բացի իր պես խաղից դուրս գտնվողներից) չի հետաքրքրում (մարդը մեռավ Արևմուտքին «ոչնչացնելով», Ռուսաստանին սիրաշահելով, «չկանչվեց» Ռուսաստան` ոչ մի կերպ), այլ բոլորովին ուրիշ պատճառով:

Չի կանչվելու նա իր էլեկտորատի կողմից. նախ որ` եթե քո ուժը դու տալիս ես դիմացինիդ (ինչպես ասացինք` Օսկանյանին, ԲՀԿ-ին, «մույսներին»), էներգետիկ կապով նրանք դառնում են «դու», և քո էլեկտորատը նույն օրենքով դառնում է նրանցը (կարծում եք` պարոն Ֆյոդորովն իզո՞ւր էր սոցիոլոգիական հարցումներում արձանագրում` ՀԱԿ-ն ունի երեք տոկոս, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը, հնարավոր է և պառլամենտ չանցնի):

Համ էլ որ, ինչ գալիս է լույսի մեջ, անզորանում է. 2008-ին Լևոնի խաղը չէր հասկացվում: Հիմա հասկացվում է: Եվ այդ մասին արդեն բարձրաձայն է խոսվում: Ընդ որում, իր թիմակիցների, իրեն լավագույնս ճանաչողների կողմից: Մենք չէ, Ռուբինյան Կարոն (որին, ի դեպ, 98-ին անչափ շատ խնդրեցին մնալ ու չհեռանալ Լևոնի հետ, նա գնաց Լևոնի հետևից), օրերս, բացելով Լևոնի կոդը, ասաց` Լևոնն իրար դեմ է հանում Գագոյին ու Սերժին, որպեսզի հաճույք ստանա… ոչնչացումից:

ՈՐ «ՍԱՂԻՆ ՈՉՆՉԱՑՐԵՑ», ՀԵՏՈ՞ ԻՆՉ Է ԱՆԵԼՈՒ

Դիտենք քաղաքական հարթությունը:

Այսպիսով, Լևոնը նախորդ ընտրություններում «ոչնչացնում» էր Արթուրին: Արդյունքում Արթուրի գինը լավ բարձրացավ (2008-ին մի պահ գնում էր նրան վարչապետ տալու խոսակցություն), ապա շատ բարեհաջող դարձավ Անվտանգության խորհրդի քարտուղար, հիմա էլ բավականին պատկառելի քարոզարշավ է տանում, ու ոչ միայն մտնելու է պառլամենտ, այլև նույնքան պատկառելի է լինելու նրա ներկայացվածությունը խորհրդարանում (կապրենք` կտեսնենք): Ի տարբերություն Լևոնի, որի էլեկտորատը և թիմը կանգնած են փոշիացման (չի կարելի ասել` ոչնչացման) եզրին:

Այս ընտրություններին, ասացինք, Լևոնը «կպած» «ոչնչացնում» է ՀՀԿ-ին և… հասկացաք` ում:

Ինչ կլինի, շատ չի մնացել, կտեսնենք բոլորս:

Իսկ ո՞ւմ է նա «ոչնչացնելու» 2013-ին (եթե, իհարկե, թիմն ու էլեկտորատը մինչ այդ պահպանվեն):

Ա՛յ, այս մասին արժե մտածել:

Վերջի համար էլ ֆիքսենք. Լևոնը հաղթել է մեն-միակ դեպքում: Երբ եղել է լուսավոր: Ճշգրիտ: Բարի:

Մնացած դեպքերում, երբ խաղարկել է լյուցիֆերյան սֆերան` ընդդեմ իր սողոմոնյան իմաստնության, պարտվել է:

«Ազգովին կխնդրեք, կգամ»: Չխնդրեցինք, բայց եկավ: ՈՒ պարտվեց (մեկ կաթիլ արյունն իսկ` իր վերադարձով պայմանավորված, արդեն իսկ պարտություն էր. էլ չենք ասում տասը երիտասարդ կյանքերի մասին. անկախ` մեղավորն ո՞վ է):

Պարտվելու է նաև այս անգամ: Պարզապես օդում, գենետիկ կարմայում մնալու են նախագահ «ոչնչացնելու» «քսիվը», միտքը (իսկ «ոչնչացնելը» սպանելն է. տիեզերական հաշվարկում դրանք նույնական են` «մտքով շնացար, մարմնով շնացար»): Ա՞յս է առաջին-հիմնադիր նախագահի էներգետիկ ցանկությունը:

...Որը չեզոքացվելու դեպքում, հետադարձ ուժով, խփելու է ոչ միայն իրեն, այլև բոլորիս, այս հայրենիքին էլ հետը. նուրբ և իրական աշխարհում` բոլոր նախագահները և մենք` բոլորս, մեկ մարմնում ենք:

Կզորեն Սերժի գիտությունը և պրագմատիզմը նման բարդ «իրադրությունը» հաղթահարելու` կախված է մեր բոլորի գիտակցումից, ճանաչումից, լույսի մեջ բերելուց ու, որքան էլ պարադոքսալ, Լևոնին ներելուց:

Հավատանք ու ներե՞նք:

Ոնց կասեք:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ