Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մեդվեդևի կառավարումը Ռուսաստանում պատմական նոր փուլի սկիզբ է

Մեդվեդևի կառավարումը Ռուսաստանում պատմական նոր փուլի սկիզբ է
19.08.2008 | 00:00

ՇԱՀԵՐ
«Դմիտրի Մեդվեդևի նախագահության առաջին հարյուր օրերը հնարավորություն են տալիս այդ ժամանակաշրջանը բնութագրելու իբրև նոր փուլ Ռուսաստանի պատմության մեջ, որը նշանավորվում է երկրի համախմբմամբ՝ իր ազգային շահերի պաշտպանության ուղղությամբ»,- «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։
Նրա կարծիքով՝ Մեդվեդևի կառավարման հարյուր օրը հնարավորություն է տալիս դատելու, թե ինչպիսի խնդիրներ են իրենց առջև դրել Ռուսաստանի իշխանություններն առաջիկա հեռանկարի կտրվածքով, նկատի ունենալով, որ հիմնական հարցերում արդեն իսկ առկա է կոնսենսուս հասարակական և քաղաքական ուժերի միջև։ Հ. Հովհաննիսյանի պնդմամբ՝ դրա վկայությունն էին նաև Ռուսաստանի գործողությունները Հարավային Օսիայում, և չնայած իրավիճակի ողջ ծանրությանը, Ռուսաստանի իշխանություններն ապացուցեցին, որ ոչ միայն ընդունակ են իրենց երկրի սահմաններում պաշտպանելու ՌԴ քաղաքացիների շահերը, այլև համանման գործողություններ ձեռնարկելու հետխորհրդային տարածքում։
«Պատահական չէ, որ Միխեիլ Սաակաշվիլին օգոստոսի 12-ին Թբիլիսիում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին որոշումն ընդունելով, ինքը փորձում է վերջ դնել Խորհրդային Միությանը։ Կարծես թե ԽՍՀՄ-ը վաղուց է փլուզվել, իսկ ԱՊՀ-ն հանդիսանում է սոսկ ակումբ, որտեղ քննարկման են արժանանում քաղաքական և հասարակական գործընթացների համակարգման մեթոդները, ինչպես նաև 12 անկախ պետությունների միջև միջպետական կապերի կարգավորման հարցերը։ Սակայն անսպասելիորեն վերհիշում են ԽՍՀՄ-ը»,- նշել է Հ. Հովհաննիսյանը։
Նրա գնահատմամբ՝ այդ ամենը վկայությունն է այն իրողության, որ Ռուսաստանը վերականգնում է հետխորհրդային տարածքում անզիջելի առաջնորդի իր կարգավիճակը։ Քաղաքագետը համարում է, որ Մոսկվան այսօր շարունակում է ցարական ժամանակաշրջանի քաղաքականությունը՝ իր առջև խնդիր դնելով տարբեր ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհով դառնալ քաղաքակրթական արժեքների հիմնական ներմուծող և կայունության երաշխավոր այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, ուր հատվում են տարբեր քաղաքական խմբերի և գերտերությունների շահերը։
«Իր պատմությամբ Ռուսաստանը կոչված է շատ որոշակի դերակատարության և պետք է ապացուցի կովկասյան գերտերության իր կարգավիճակը։ Ռուսաստանը, հաղթահարելով տասնամյա քաոսի ժամանակաշրջանը, անցնելով որոշակի վերականգնողական շրջան, Վլադիմիր Պուտինի օրոք վերադարձավ իր պատմական առաքելության կատարմանը եվրասիական տարածքում, և այդ ընթացքին հակադրվելու ցանկացած փորձ Սաակաշվիլու նմանությամբ տանում է պատմության աղբանոցում հայտնվելու արդյունքին»,- կարծում է քաղաքագետների միության նախագահը։ Նրա գնահատմամբ՝ Պուտինի կառավարման տարիներին Ռուսաստանը վերջնականապես ազատագրվել է «հինգերորդ շարասյունից» և հասել համաժողովրդական կոնսենսուսի բոլոր գլխավոր խնդիրներում, այդ թվում՝ իր սահմաններից դուրս ազգային շահերի պաշտպանության հարցում։ Հ. Հովհաննիսյանը համարում է, որ Ռուսաստանն այսպես թե այնպես պաշտպանելու է Հարավային Օսիային, բայց այդ համատեքստում համամիտ չէ այն դիտարկմանը, թե երկրի կառավարումը շարունակում է իրականացնել Վլադիմիր Պուտինը, իսկ Դմիտրի Մեդվեդևն ընդամենը խաղալիք է նրա ձեռքում։ Քաղաքագետի կարծիքով՝ նման բնութագրումները ձեռնտու են այն ուժերին և նրանց սպասարկող խմբերին, ովքեր դժգոհ են Ռուսաստանի դիրքերի ամրապնդումից և հաստատված ազգային միասնականությունից։ Ըստ Հ. Հովհաննիսյանի, Դ. Մեդվեդևի՝ Ռուսաստանում իշխանության գալով, երկրում նախորդ շրջանում ձևավորված հասարակական-քաղաքական կոնսենսուսն ամրապնդվեց սահմանադրական ճանապարհով՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։

Դիտվել է՝ 3229

Մեկնաբանություններ