«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ժողովո՛ւրդ, բա Բագրատյանը գո՞ղ է

Ժողովո՛ւրդ,  բա Բագրատյանը գո՞ղ է
17.04.2012 | 00:00

Երեկոյան, օրվա ծանր աշխատանքից հոգնած, փորձում եմ զսպել ջղերս և ունկնդրել մեր երկրի երեկվա և այսօրվա քաղաքական հերոսների նախընտրական ելույթները: Էկրանին համարյա նույն դեմքերն են, նրանց բերանից հնչող համարյա նավթալինած նույն խոսքերը: Անշուշտ, ո՛չ էներգիաս, ո՛չ ժամանակս կհերիքեն, որպեսզի բոլորին մեկ-մեկ ասեմ` ներկաներին քննադատելուց առաջ հիշիր, թե երեկ դու ինչպես էիր վերաբերվում այս երկրի հետ: Սակայն սիրտս հուզվեց, ջղերս տեղի տվեցին, երբ լսեցի Եղվարդում ընտրողների հետ հանդիպման ժամանակ մեր էքսվարչապետի խոսքերը: Խեղճ մարդն արդեն սպիտակած գանգուրներով, խոսափողը ձեռքին, հուզմունքը հազիվ զսպելով (անշուշտ, նա այնքան լավ էր տիրապետում դերասանական արվեստին, որ ցույց չէր տալիս աչքերից թափվող արցունքները, որոնք չեչաքարի նման հավանաբար ներծծվում էին), բռունցքը կրծքին խփելով, ասում էր.

-Ժողովո՛ւրդ, բա ես գո՞ղ եմ, որ ինձ գող են ասում: Ձեր ապագան, ժողովուրդ, միայն այսօրվա ավազակներին քշելու մեջ է:

Բագրատյանը գող չի եղել: Ես, որ չեմ տիրապետում դերասանական նուրբ արվեստին, հուզվեցի, և արցունքներս մաքրելով ինքս ինձ ասացի` ինչո՞ւ են վարկաբեկում այս ազնիվ մարդուն, բա նա գո՞ղ է, բա նման մարդուն կարելի՞ է գող անվանել: Իմ հարցադրումից մեջս մեկ ուրիշ հարց առաջացավ: Գուցե մարդու ուղեղն անկարող է երկիր կառավարելու համար, սխալներ է թույլ տվել և հարուստ երկիրը քիչ-քիչ քանդվել է: Գուցե մի քիչ կոպիտ հնչի, եթե էքսվարչապետին հարցնեմ` գող չե՞ս, ուրեմն տգետ էիր կառավարելու համար, որ երկիրն այդ օրն ընկավ: Գուցե տգետ էլ չես, այլ պարզապես մեծամիտ: Հիմա ո՞րն ես դու` գո՞ղ, տգե՞տ, թե՞ մեծամիտ: Ասենք` ի՞նչ կա զարմանալու, այդ քաղաքական պլեադայի մեջ քիչ չէին նման կարգի քաղաքական գործիչները: Հիշում եմ, 1991-ին, երբ դեռ շնչում էր ԽՍՀՄ պետությունը, «Огонек» ամսագրին Լևոն Տեր-Պետրոսյանը մի հարցազրույց էր տվել, որտեղ ակնհայտ պարծենկոտությամբ նշել էր, որ եթե մենք չսեփականաշնորհեինք հողը, այսօր սոված կմնայինք: Թե ինչպես սեփականաշնորհվեց հողը, և ինչ ծանր հետևանքներ ունեցավ ապաշնորհ ձևով կատարված սեփականաշնորհումը, ավելորդ է նշել, միայն կասեմ` հետևանքները գյուղացին առայսօր զգում է:

Սկսեցի ինձ էլ կշտամբել, որ լավ չեմ ճանաչել այդ «ազնվագույն» մարդուն և նրա հասցեին վատ եմ արտահայտվել, ճիշտ է, ես առաջ նրան երբեք գող չեմ ասել և ո՛չ էլ ջեբկիր եմ անվանել, որովհետև նա որևիցե մեկի կամ պետության գրպանը չի մտել:

Մարդն ի՞նչ է արել որ, թղթի կտորներով, որ վաուչեր էր կոչվում, պետության ծով հարստությունը մանրից նաղդեց, սկզբում մեկ վաուչերը 10 հազար դրամ էր: Բայց քանի որ իր «հանճարեղ» տերը երկրում սով էր գցել, մարդիկ այդ տասհազարանոց թուղթը ծախեցին, որը` երկու հազարով, որը` մի քիչ ավելի: Եվ երբ ժողովրդի մոտ այդ թղթից այլևս ոչինչ չէր մնացել, ազնիվ վարչապետը, որպեսզի պետությունն ավելորդ ծախսեր չաներ, մեկից որոշեց տասհազարանոց թուղթը դարձնել քսանհազարանոց: Մա՛րդ, վարչապետն ի՞նչ արեց որ, հո գողություն չարե՞ց, ժողովրդի, պետության գրպանը չմտա՞վ, ընդամենը օրենքի աստիճանի բարձրացած իր կամքով կողոպտեց ժողովրդին: Այդ մեծամտությունն է խոսում, երբ այսօր աջ ու ձախ ձաղկում է գործող վարչապետին: Նշեմ, որ գործող վարչապետը մի ժամանակ իրենց թիմում էր, ՀԽՍՀ Գերագույն խորհրդում տնտեսական հանձնաժողովի նախագահն էր: Հետո երկրորդ անգամ չընտրվեց պատգամավոր, հավանաբար նրա նման անհատը ձեռք չէր տալիս գողերիդ, ներեցեք պարոնայք, մեծամիտներիդ, երկիր կառավարելու անկարող տգետներիդ բանակին:

Ախր այդ մեծամտությունն էր խոսում, երբ հայոց երկրի գիտական միտքը ևս ոչնչություն էիր համարում, ասելով, թե Հայաստանում հազիվ մի 3-4 գիտնական կա: Իսկ ո՛ր երկրում, ո՛ր ինստիտուտում, ո՛ր դասախոսի մոտ էր հարուստ գիտելիքներ ստացել Բագրատյանը, հավանաբար կարծում էր` ոչ ՀԽՍՀ-ում, ոչ հայ գիտնականների դասախոսություններով: Թե ով էր ստեղծել Խորհրդային Հայաստանի հզոր արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, Բագրատյանի, Տեր-Պետրոսյանի համար կարևոր չէր: Կարևորն այն էր, որ նրանք ջեբկիրների օրենքով են գողեր եղել:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ