Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՏԱՐՈՍԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՞Ն

ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՏԱՐՈՍԸ` ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ՞Ն
30.03.2012 | 00:00

Այս օրերին պատկան մարմինները, ըստ մեր տեղեկությունների, խոշորացույցի տակ են առել նաև «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» համամասնական ցուցակը.՝ մարդ ես, բա որ մի «Խաչատուր Սուքիասյան» էլ այստե՞ղ պատահի:
ՈՒ գտել են: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հավանաբար առաջիկայում մեկ-երկու անձինք «դուրս կթռնեն» ցուցակից՝ արտերկրում հաճախ «իջևանելու» պատրվակով: Ի դեպ, լրջորեն ուսումնասիրվում են նաև Րաֆֆի Հովհաննիսյանի «ներկա-բացակաները»:
Ի միջի այլոց, «Ժառանգության» առաջնորդը չի բացառում, որ նախագահական ընտրություններում հնարավոր է` առաջադրվի: Փաստորեն, այս քայլով փորձ է արվում մի կրակոցով «երկու նապաստակ» որսալ: Կստացվի՞:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ