Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՌԱԿԱՑ

ԱՌԱԿԱՑ
31.01.2012 | 00:00

Նա ամենուրեք է, մեր շուրջը, իսկ մենք նրա մեջ ենք
Մի անգամ հղի կնոջ որովայնում սկսեցին զրուցել երկու մանկիկ։ Նրանցից մեկը հավատացյալ էր, իսկ մյուսը, չգիտես ինչու` անհավատ։
-Դու հավատո՞ւմ ես, որ ծննդաբերությունից հետո կյանք կա,- հարցրեց եղբորն անհավատ մանկիկը։
-Իհարկե,- պատասխանեց մյուսը։- Պարզ բան է, որ կյանքը ծննդաբերությունից հետո գոյություն ունի։ Մենք այստեղ միայն այն բանի համար ենք, որ կազդուրվենք ու լինենք պատրաստ այն բանին, ինչը մեզ սպասում է հետագայում։
-Հիմարությո՛ւն,- առարկեց եղբայրը։- Ոչ մի կյանք էլ չկա ծննդաբերությունից հետո։ Դու գոնե կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչպիսին է այն։
-Բոլոր մանրամասները չգիտեմ,- ասաց հավատացյալ մանկիկը,- բայց հավատում եմ, որ այնտեղ շատ ավելի լույս կլինի։ Գուցե և այդ կյանքում կարողանանք ինքնուրույն քայլել և ուտել սեփական բերանով։
-Ինչպիսի՛ անհեթեթություն,- առարկեց նրա եղբայրը։- Ախր դա անհնարին է` ինքնուրույն քայլելն ու սեփական բերանով ուտելը։ Դրա մասին նույնիսկ խոսելը ծիծաղելի է։ Մենք ունենք պորտալար, որը մեզ սնում է։ Մեր կյանքը պորտալարն է, որն առանց այդ էլ չափազանց կարճ է, որպեսզի մտածենք նաև այլ բաների մասին։
-Բայց այնտեղ ամեն ինչ բոլորովին այլ ձևով կլինի,- պատասխանեց հավատացյալ մանկիկը։- Բոլոր դեպքերում մենք այնտեղ կտեսնենք մայրիկին, և նա կհոգա մեր մասին։
-Մայրիկի՞ն։ Դու հավատում ես մայրիկի՞ն։ Եվ որտե՞ղ է գտնվում նա։
-Նա ամենուրեք է, մեր շուրջը, իսկ մենք նրա մեջ ենք։ Նրա շնորհիվ ենք շարժվում և ապրում։ Առանց նրա մենք պարզապես չենք լինի։
-Կատարյալ հիմարություն։ Ես չեմ տեսել ոչ մի մայրիկ, ու այդ պատճառով ինձ համար ակնհայտ է, որ նա պարզապես չկա՛,- բացականչեց անհավատ մանկիկը։
-Իսկ ես գիտեմ հաստա՛տ, որ նա կա,- ասաց հավատացյալը։- Ժամանակ առ ժամանակ, երբ մեր շուրջն ամեն ինչ հանդարտվում է, նույնիսկ կարելի է լսել, թե ինչպես է նա երգում, ու զգալ, թե ինչպես է նա շոյում մեզ։ Դե կտեսնե՛ս` մեր իսկական կյանքը կսկսվի միայն այն ժամանակ, երբ մենք կծնվենք։
Տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1054

Մեկնաբանություններ