Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Առողջապահություն եվ դեղագործություն. EXPO 2008

Առողջապահություն եվ դեղագործություն. EXPO 2008
24.06.2008 | 00:00

Անցած ուրբաթ առողջապահության ոլորտը ներկայացնող ավելի քան 30 կազմակերպություններ իրենց արտադրանքն ու ծառայություններն էին ներկայացրել Երևանում բացված «Առողջապահություն և դեղագործություն. EXPO 2008» ցուցահանդեսի ժամանակ: Միջոցառման կազմակերպիչները, ի դեպ, ոչ միայն օտարերկրյա կազմակերպությունների, դեղագործների ուշադրությունը հրավիրելու խնդիր էին դրել իրենց առջև, այլև փորձել էին հենց մեզանում վարպետացող բժիշկների, հիմնականում գիտական աշխատանքով զբաղվող մասնագետների և առողջապահության ամենատարբեր ոլորտների մարդկանց հանդիպումը կայացնել: Չնայած դրան, ցուցահանդեսը թեմատիկ էր. պրոֆիլակտիկ բժշկություն, կլինիկական բժշկություն, ստոմատոլոգիա, դեղագործություն, ախտորոշում, մայրություն և մանկություն: Այս իմաստով համարյա բոլոր բաժիններում էլ ցուցադրված էին բժշկական, լաբորատոր, վերականգնողական նորագույն սարքավորումներ, հիգիենայի պարագաներ, բուժիչ հանքային ջրեր և դրանց «թիրախները» լավագույնս նկարագրող նյութեր: Ընդ որում, արդեն նշեցինք, որ ներկայացված էին նաև արտասահմանյան ընկերություններ, որոնց ներկայացուցիչների համար չափազանց հետաքրքիր էր «փող չունեցող լավագույն հայ մասնագետների կատարած աշխատանքի արդյունքը», ինչպես մի ֆրանսիացի դեղագործ նշեց: «Հնարավո՞ր է, որ այս ցուցահանդեսի արդյունքում նաև գործարար կապեր հաստատվեն. ի վերջո, EXPO կոչվածի գլխավոր նպատակներից մեկն էլ հենց դա է լինում»,- հարցրինք ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանին: «Բնականաբար, այդպես է, և եռօրյա այս ցուցահանդեսի հետ ոչ միայն մենք ենք մեծ հույսեր կապում, այլև մասնագետները: Այդ իմաստով, իհարկե, գործարար կապերի հաստատումը շատ ենք կարևորում: Բայց դրանից էլ կարևոր մի բան կա, ինչի մասին ուզում եմ խոսել. ցուցահանդեսը հնարավորություն է տալիս ծանոթանալու առողջապահության ոլորտի վերջին գիտական թռիչքների կամ մտքի զարգացմանը ողջ աշխարհի կտրվածքով: Եվ քանի որ առողջապահությունն էլ մեզանում սոցիալապես մեծ դերակատարում ունեցող ոլորտ է, քանի որ գործ ունի մարդու, սերունդների կյանքի ու առողջության հետ, այդ պատճառով ներկայացվող ծառայությունների ու ապրանքների նկատմամբ մենք նաև բավական լուրջ պահանջներ ունենք, ինչպես տեսնում եք և հույս ունենք, որ այս պրոցեսը հետագայում էլ ճիշտ հունով կընթանա»,-նշեց փոխնախարարը:

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 10343

Մեկնաբանություններ