Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՊԸՏ»-Ի ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

«ՊԸՏ»-Ի ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
15.02.2011 | 00:00

Հայաստանյան քաղաքական ներկապնակում շատ քիչ են իրական խաղացողները: Եվ այն էլ՝ գրագետ խաղացողները: Երկու, մաքսիմում՝ երեք հոգի: Ամենատևական խաղացողը նրանց մեջ, սխալված չենք լինի, եթե ասենք՝ Սերժ Սարգսյանն է: Ոչ թե որ շախմատիստ է: Այլ որ շախմատիստի փակ խաղացող տեսակն է: Ճիշտ է, վերջին շրջանում պաշտոնի բերմամբ նա խաղում է բավականին հրապարակային, սակայն գիտենք, բնությունից ժառանգվածը հոգու հետ է դուրս գալիս: Նրա լուռ տեսակը շատ լավ գիտե՝ երբ գրոհել, երբ նահանջել, երբ ռիսկային-կայծակնային արագություն «բացել», երբ դանդաղ շտապել:
Սա է պատճառը, որ ոչ ոք չգիտի, թե որ պահին նա ինչ «խոդ» կանի։ Այդ անկանխատեսելիությունն է, որ ոչ միայն հետաքրքիր է դարձնում խաղը, այլև պերմանենտ հաղթանակ ապահովում նրա համար: Այլոց պրիմիտիվ, միաբջիջ խաղի կողքին:
Խաղը վերջնահաշվում հաղթանակ է ապահովում նաև այն պարզ պատճառով, որ հայ տեսակի մեջ քիչ պատահող դեպքերից է. Սերժ Սարգսյանը կարողանում է համբերել (ինչից բացարձակապես զուրկ է Քոչարյանը. այդ անհամբերությունն է պատճառը, որ փաստից դեպ գիտակցություն, սրտից գլուխ ընկած հատվածը նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել, ասում է՝ «եթե մեռած չլիներ, մի երկու խոսք կասեի». դա է պատճառը, որ դեռ չգնացած, նա երազում էր վերադառնալու մասին և, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ով տասը տարի համբերատար սպասեց-օժանդակեց, որ Քոչարյանը բարով-խերով գնա երիտթոշակի, Քոչարյանն անվերջ պահանջներ է ներկայացնում, խառնում խաղաթղթերն ու մթնոլորտը՝ փորձելով այն դարձնել ի պատկեր յուրում, հետն էլ, Մաքիավելի «կարդալու» պատճառով, չի տիրապետում հայ ժողովրդի ամենաճշգրիտ ասացվածքին՝ «Վռազողի մերը տղա չի բերում», արդյունքում էլ միայն ֆիասկոներ է գրանցում): Ինչևէ:
Հիմա բոլորն սպասում են՝ ինչ պահեստային արսենալ է «խաղացնելու» Սերժ Սարգսյանը, որը հնարավորություն կտա, ինչպես Տիգրան Սարգսյանին ՀՀԿ-ացման ժամանակ, նոն-ստոպ տարբերակով, մեկ քայլով շախը մատ դարձնել (իսկ որ այդպես է լինելու, կարծում ենք, քչերն են կասկածում. ո՛չ այն պատճառով, որ հիմա նախագահական գրիչը ոչ թե Քոչարյանի, այլ իր ձեռքում է, այլ որ բոլոր ժամանակներում «լման» խաղից է Սերժ Ազատիչը հաճույք ստացել):
Այսպիսով, ասում են՝ առաջիկայում ներքաղաքական զարգացումների պակաս չի լինելու: Չի բացառվում, որ նույնիսկ այսօր արդեն (երեկ երեկոյան ժամը յոթին արդեն իսկ «հետաքրքիր» հանդիպում է եղել նախագահականում, շատ «հետաքրքիր» մարդիկ են գնացել բանակցելու Սերժ Սարգսյանի հետ) այդ խմբագրումները կսկսվեն:
Լինելու են նաև խիստ արմատական քայլեր: Սերժ Սարգսյանի կողմից: Կադրային էլ: Նույնքան հետաքրքիր ու լուրջ: Ըստ ամենայնի՝ այդ մի քանի քայլերի միջոցով Սերժ Սարգսյանը քարտ-բլանշ կվերցնի ու այլևս ուշադրությունը կսևեռի սեփական թիմի նախընտրական պատրաստությունների վրա:
Քայլերը, իրոք, հետաքրքիր են լինելու: Նա խնդիրը գլխից է բռնելու, ասացինք, ինչպես նախկինում է կարողացել մեկ-երկու քայլով՝ «պը՜տ», ամեն ինչ տեղը դնել, այս անգամ ևս «պըտ»-ի կոնֆիգուրացիան չի փոխվելու: Պարզապես «պըտ»-ի պրոցեսը լինելու է առանց ծեքծեքումների, թատրոնի ու բալետի:
«Անշովու»:
Համակ ուշադրությամբ հետևեք գործընթացներին:
«Պրոշե»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1119

Մեկնաբանություններ