Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻԱԿՆ Է, ԵՎ ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՐՏՔՆ Է

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻԱԿՆ Է, ԵՎ ՆՐԱՆ ՊԱՇՏՊԱՆԵԼԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՊԱՐՏՔՆ Է
11.06.2010 | 00:00

Վիկտոր Դալլաքյանի «Հայաստան-Արցախ-Սփյուռք հարաբերությունները պետք է տեղափոխվեն բազմաբևեռ ազգային քաղաքականության հարթություն» («Իրավունքը de facto», թիվ 42, 2010 թ.) վերտառությամբ հոդվածը կամ վերլուծականը պարունակում է մեր ժամանակներում ազգի ապագայով մտահոգված մարդու կեցվածք:
Հիմնականում համամիտ լինելով հեղինակի արտահայտած մտքերին ու առաջարկներին, ուզում եմ նշել մեկ փաստ, որի մասին Վիկտորը չի նշել կամ չի շոշափել չգիտեմ ինչից ելնելով:
Որ հայ ժողովուրդն իր պահանջատիրությունը պետք է ներկայացնի բազմաբևեռ, միանշանակ է, իսկ Վիկտորը և մենք չպետք է մոռանանք, որ պատմական Հայաստանում այսօր ապրում է ավելի քան 60000 հայ, որոնք իրենց զգում են ազգային փոքրամասնություն Թուրքիայի Հանրապետությունում: Իսկ այդ նույն հանրապետությունում ապրում են նաև Արևմտյան Հայաստանի իսկական տերերը, մուսուլմանացած հայերը (թե ինչու են մուսուլմանացել, դա առանձին թեմա է), որոնց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, 3-5 միլիոն է:
Ահա մեր պատմական հայրենիքի իսկական տերերը: Նրանց պետք է գումարենք նաև ցեղասպանությունից մազապուրծ 5 միլիոն պահանջատերերին, որոնք մեր պատմական հայրենիքի իրավահաջորդն են:
Համակարծիք լինելով, ավելի ճիշտ Սևրի պայմանագրի պահանջատեր լինելով (սկսած դեռևս հեռավոր 60-ականներից), միշտ կարծել և կարծում եմ, որ Արևմտյան Հայաստանի վտարանդիական կառավարության մինիմում պահանջը պետք է լինի Սևրի պայմանագրի հայկական հարցը գործողության մեջ դնելը:
Դեռևս 1990 թ. առաջարկում էի, որ հայոց խորհրդարանում որպես երեսփոխաններ ընդգրկենք արևմտահայության ներկայացուցիչներին, որպեսզի նրանց միջոցով ամրապնդեինք սփյուռքի ու հայրենիքի կապը, մուսուլմանացած հայերին հասկացնելով, որ մենք թե՛ նրանց իրավունքների պաշտպանն ենք, թե՛ նրանց պահանջատիրության սատարողը, ինչպես եղավ Արցախում: Ինչպես Վիկտորն է նշում, բազմաբևեռ պայքարը կբերի հաղթանակ, ոչ թե ուժերի փոշիացում, ես կավելացնեի, եթե այդ պայքարին միանա պատմական հայրենիքի իսկական տերը` ծպտյալ հայը, մեր հաղթանակը կասկածի տեղիք չի տա:
Այս առաջարկով վերջ կդրվի հայկական մի անիմաստ ու պառակտիչ սովորության, թե Սասունը պետք է պաշտպանեն սասունցիները, Վանը` վանեցիները, Լոռին` լոռեցիները, Արցախը` արցախցիները, Նախիջևանը` նախիջևանցիները և այլն, և այլն: Հայրենիքը միակն է, և նրան պաշտպանելը յուրաքանչյուրի պարտքն է: Դրա համար հարկավոր է միայն խելացի ծրագիր:
Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
1960-ականներից անկախական

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ