«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պարզության PR տեխնոլոգիան

Պարզության PR տեխնոլոգիան
24.04.2012 | 00:00

Հայաստանում նախընտրական եռուզեռ է: Հինգ տարին մեկ մեր ազգն առիթ է ունենում բնականից, շատ մոտիկից տեսնելու դեմքեր, որոնց սովոր է տեսնելու միայն թերթերում կամ հեռուստատեսությամբ: Տեսնում է, լսում, հոգնում, հետո գնում և ընտրություն կատարում ընկերոջ, բարեկամի, շենքի բնակչի խորհրդով: Առաջին հայացքից դժվար է գլուխ հանել այս օրերի քարոզչական խառնաշփոթից. ամենուր խոստումներ, ճարտասանության մրցավազք, ժողովրդի հոգսերով տառապող դեմքով, բայց, միևնույն ժամանակ, օսլայած վերնաշապիկով ու թանկարժեք կոստյումներով քաղաքական գործիչներ և այսպես շարունակ...

Այս տաղտուկ ֆոնի վրա նախընտրական քարոզչության ոչ ստանդարտ մոտեցմամբ է աչքի ընկնում ընտրարշավի ֆավորիտներից մեկը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ղեկավար Գագիկ Ծառուկյանով: Առաջին հայացքից խորթ է թվում այն, ինչ անում է Ծառուկյանը քարոզարշավի շրջանակներում. ընտրողներին կոչ չի անում ընտրելու իր կուսակցությանը, մեծ-մեծ խոստումներ չի տալիս (չնայած, տալու դեպքում էլ իրեն կսազեր, որպես հայտնի մեծահարուստի ու իր բնույթով շռայլ մարդու), ժպիտով է գալիս, ժպիտով խոսում, ժպիտն էլ դեմքին գնում է:

Համաձայնեք` լուսահոգի Կարեն Դեմիրճյանից հետո խեղճ ազգը կարոտ էր մնացել հարազատորեն ու ջերմորեն ժպտացող, հասարակ ժողովրդի բառապաշարով խոսող քաղաքական գործչի: Բայց այսօր մի քիչ մեղմվել է այդ կարոտը: Նոր գործիչ կա բեմում, որ նույն կերպ ժպտում է, նույն ձևով էլ խոսում, հասարակ բառերով, ժողովրդի բառերով ու ժողովրդի սրտից:

Ասում են, ուրիշ է լինում, երբ քաղաքականությամբ է սկսում զբաղվել մի մարդ, որն իր ճանաչումը քաղաքականությամբ չի ստացել: ՈՒրիշ կերպ է ընկալվում: Երբ քաղաքականություն մտավ Գագիկ Ծառուկյանը, բոլորն էլ զգացին, որ այս գործիչը տարբերվում է մնացածից. խոստումներ չի տալիս, թվերով չի խոսում, մեծ-մեծ ծրագրեր չի ներկայացնում, գրած տեքստեր չի կարդում, որ իրենք էլ անհաղորդ ու բութ հայացքներով լսեն ու սպասեն, թե երբ է ավարտելու` թողնի գնա, ինչպես մյուս բոլորի դեպքում: Այս ազգը հոգնել է կոստյում-փողկապով, լուրջ դեմքերով ու անհասկանալի տերմիններով խոսող կերպարից: Այս ազգն ուզում է, որ գան, հետը կանգնեն, իր բառերով խոսեն, ծրագիր ներկայացնեն, վերջում էլ ասեն. «Դե, ախպեր ջան, ընտրությունը քոնն է, ում ուզում ես, նրան էլ ընտրիր»: Թե չէ` մեզ ձայն տվեք, և թոշակները կդառնան էսքան, մեզ ձայն տվեք, ու աշխատավարձը կդառնա էնքան: Ոչ մի բան էլ չի դառնա, չեն հավատում արդեն գյուղացին ու քաղաքի բնակիչը, երեկվա երեխան չէ, տեսել է, հասկացել է, փորձ ունի: Չէ, ԲՀԿ-ն նոր շունչ ու թարմություն է մտցրել այս նախընտրական քարոզարշավի մեջ, ու սա անկասկած է: Բավական է միայն նայեք ընտրողների դեմքերին ու կհասկանաք, որ համատարած գորշության ու միօրինակության մեջ ընտրողը վերջապես նոր բան տեսավ ու նկատեց: Դա ո՛չ ընդդիմադիրի անհանդուրժողական ելույթ է, ո՛չ ոսկի սարեր խոստանալ է, ո՛չ էլ ձանձրացնող, անհասկանալի, երկարաշունչ ելույթ, ոչ էլ զոռով հանդիպման բերել է: Դա ուղղակի ԲՀԿ-ի նախագահ Ծառուկյանն է, որը գալիս է գործից հոգնած գյուղացու հետ մի երկու բերան խոսի, իր բառերով, ոչ թե նախօրոք անգիր արած տեքստով, խոսելուց հետո էլ հետները քայլի, դարդն ու ցավը լսի, հետո էլ ասի, որ ինքը սա է առաջարկում, իսկ ուզենալն ու չուզենալը նույն գյուղացու ցանկությունն է: Ո՞վ է այսօր այդ ձևով անում։ Ոչ ոք: Իրենց գործն է: Հետո էլ բոլորը նեղվում են, երբ ասում են, թե ԲՀԿ-ն` որպես կուսակցություն, Ծառուկյանն էլ` որպես քաղաքական գործիչ, ամենաբարձր վարկանիշն ունեն: Բա այսքանից հետո չունենա՞: Մարդը ժողովրդի հետ ժողովրդի լեզվով խոսել գիտի, ժողովուրդն էլ իր լեզուն, դարդն ու ցավը հասկացողին գնահատել գիտի: Սա էլ ձեզ սոցիոլոգիա ու PR տեխնոլոգիա, թե չէ` Ադիբեկյան, Գելափ, Պողոս-Պետրոս…

Մխիթար ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 872

Մեկնաբանություններ