Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ՊԵՏՔ Է ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ ՀԱՇՏ ՆԱՅԵՄ ՆՄԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ»

«ՊԵՏՔ Է ՈՐՊԵՍ ԳԻՏՆԱԿԱՆ ՀԱՇՏ ՆԱՅԵՄ ՆՄԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԴԺՎԱՐԱՆՈՒՄ ԵՄ»
09.10.2009 | 00:00

ՀՀ քրեական նոր օրենսգրքից հանված է «արվամոլություն» հոդվածը: «Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքը միասեռականներին ազատում է զորակոչից: Դեկտեմբերի 9-ին Հայաստանը միացել է ՄԱԿ-ի «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությանը:
«Երկնագույն ռոմանտիկան» եթե նախկինում դատապարտվում էր, գաղտնի պահվում, այսօր փորձում է հաստատուն տեղ գրավել մեր իրականության մեջ: Ազատությունը և աստվածաշնչյան «սիրեցեք միմյանց» կոչը որոշ փոքրամասնություններ հարմարեցնում են իրենց պահանջներին և արդարացնում, անգամ պրոպագանդում իրենց «ազատ» սերը: Շատերի կարծիքով` միասեռամոլությունը հիվանդություն է, մի՞թե հիվանդանալու համար մարդկանց պետք է հատուկ իրավունքներ տալ, կամ որքանո՞վ է ճիշտ դրանց պրոպագանդումը: Ասում են նաև, որ միասեռամոլների կապն անհամեմատ ամուր է, ինչը կարելի է բացատրել ոչ թե սիրո ուժով, այլ նրանց փոքրամասնություն լինելու հանգամանքով:
Ֆիզիոթերապևտ-մանուալիստ, ակադեմիկոս ԳԱԳԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով` միասեռամոլությունն օրգանական շեղում է` կապված հիմնականում գենետիկ կոդի հետ: «Օրինակ, շրջապատում տեսնում ենք տղամարդու վարքագիծ ունեցող աղջիկների, ինչը նաև հորմոնալ խանգարումների հետևանք է: Կան տղամարդիկ, որ կանացի շարժուձև ունեն, տղամարդկանց ներկայությունից շիկնում են, հակում ունեն կնոջ նմանվելու, ավելի շուտ` իրենք հենց այդպիսին են` կանացի»,- ասում է ակադեմիկոսը:
Որոշ երկրներում անհամեմատ շատ է տարածված միասեռամոլությունը: Սա դժվար է կապել գենետիկ շեղման հետ, ավելի շատ պրոպագանդելու, հանրության «բարեհոգի» վերաբերմունքի արդյունք է:
«Շրջապատը, պայմանները նույնպես երբեմն կարող են դեր ունենալ: Օրինակ, հաճախ է խոսվում, որ բանտերում կան նման երևույթներ, բայց բանտից դուրս գալուց հետո այդ հակումները վերանում են, այսինքն, այդ վարքի շեղումը ժամանակավոր բնույթ է կրել: Կան մարդիկ էլ, որ թվացյալ ունեն ամեն ինչ` փող, հարստություն, իշխանություն, փառք: Իրենց կարող են թույլ տալ ամեն ինչ: Այդ պահանջմունքների մեջ մտնում են նաև մի քանի կին ունենալը, սեռական հարաբերությունների բազմազանությունը, ընդհուպ մինչև այլասերում, միասեռամոլություն և այլն»:
Ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չի կարելի համարել նոր ժամանակների հիվանդություն: «Մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված հնդկական մի տաճարի պատերին պատկերված է սեռական հարաբերությունների մոտ 140 տեսակ, այդ թվում` նույնասեռ մարդկանց հարաբերություններ: Սա նշանակում է, որ միասեռամոլությունն ունի դարերի պատմություն և առկա է ոչ միայն մարդկանց մոտ, այլև կենդանական աշխարհում»:
Ի դեպ, այս երևույթը հաճախ է նկատվում նաև հայտնի մարդկանց, մեծանուն արվեստագետների մոտ: «Երբ սովորում էի Մոսկվայում, ասպիրանտուրայում (գորբաչովյան վերակառուցման տարիներն էին), մի թանգարան բացվեց, ուսանողները, ասպիրանտները ներխուժեցին` տեսնելու ի՞նչ կա այնտեղ: Ես շատ հետաքրքիր մի բան պարզեցի` անվանի գեղանկարիչների, քանդակագործների աշխատանքներում միասեռամոլությանը վերաբերող պատկերներ կային: Դժվարանում եմ ասել` հետաքրքրությա՞մբ էր պայմանավորված, թե՞ բնությունից եկած հոգեբանական տարբեր շեղումներով, համենայն դեպս, մեծերի մոտ եղել են որոշակի հետաքրքրություններ, որ մղել են նրանց այս երևույթները տեսնելու, պատկերացնելու, նկարելու: Սակայն գնահատել նրանց արվեստը չի նշանակում հետևել նրանց օրինակին: Ասենք, կա երեք խանութ, մեկում անպարկեշտ ապրանքներ են վաճառում, եթե չես ուզում, պարզապես մի մտիր այդ խանութը: Կյանքն էլ է այդպես, բազմաթիվ օրինակներ կան, միշտ էլ լինելու են, սակայն ընտրությունը քոնն է»:
Ինչպես է բացատրում այս երևույթը չինական էներգետիկ բժշկությունը: «Մարդու օրգանիզմի աջակողմյան հատվածը մայրական կողմն է, ձախը` հայրական. կոչվում են ին և յան: Այսինքն, հակառակ բևեռներ են` պլյուս-մինուս, էգ-որձ, տղամարդ-կին: Մարդու օրգանները նույնպես ենթարկվում են այս օրենքին: Մարդու այս երկու` ին և յան կողմերն անընդհատ պայքարի մեջ են, որպեսզի հավասարակշռեն էներգետիկ բալանսը: Օրինակ, երբ օրգանիզմի աճի ընթացքում խախտվում է ին և յան կողմերի բալանսը, մի կողմի մկանային կառուցվածքն ավելի ուժեղ է լինում մյուսի համեմատ, առաջանում են ողնաշարային սկոլիոզներ: Այսինքն, միասեռամոլությունը նույնպես նմանատիպ շեղում է, տղամարդու մոտ իգական էներգետիկ պաշարները հաղթում են արականին և` հակառակը: Էներգետիկ բժշկության տեսանկյունից սա բացատրվում է որպես անոմալիա: Օրգանիզմում տեղի են ունենում դիսբալանս, հորմոնալ փոփոխություններ, ինչի արդյունքում առաջանում են այս և նման հակումները: Այսինքն` նախապայմաններ պետք է լինեն, որ մարդը համապատասխան վարք դրսևորի: Հոգեբանները նույնպես միասեռամոլների վարքի դրսևորումների մեջ անոմալիաներ են տեսնում: Ես, որպես բժիշկ, պոետ, որպես տղամարդ, կարծում եմ, որ Աստծո ստեղծած կինը մի մեծ հայտնագործություն է, հանճարեղ ստեղծագործություն: Կնոջը նմանակելով` տղամարդն աղավաղում է կնոջ կերպարը: Ի՞նչ է կատարվում: Բնության մեջ որձը պետք է կռվի, պայքարի, հաղթի և որսը բերի «տուն»: Մարդկանց դեպքում, նույնպես, ընտանիքը պահելու հիմնական բեռն ամուսնու ուսերին է: Իրեն կին պատկերացնելով` տվյալ տղամարդը թոթափում է այդ պատասխանատվության բեռն իր վրայից, պատկերացնում է իրեն կնոջ դերում, որ ինքը նուրբ է, կին է, պաշտպանության և խնամքի կարիք ունի, այսինքն, խեղված հոգեբանություն է: Թող չթվա, թե միասեռամոլությունը վերաբերում է միայն տղամարդկանց, թվային տվյալներ չկան մեր երկրում, բայց, այնուամենայնիվ, լեսբուհիների թիվը ավելի քիչ չէ: ՈՒղղակի համեմատաբար խիստ բարքեր ունեցող երկրներում այս երևույթները հնարավորինս թաքցնում են»:
Մեր հասարակության վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ միօրինակ չէ: Որքան էլ նրանց իրավունքներն այսօր պաշտպանված են, զերծ չեն մնում հեգնական, ծաղրող, խուսափող վերաբերմունքից, երբեմն նաև` ծայրահեղ անհանդուրժող բռնկումներից: Ոմանց կարծիքով էլ` միասեռամոլները բավական լավ ընկերներ են: Ավելին` ժամանակակից, ինտելեկտուալ երևալու համար գոնե պետք է ըմբռնումով և մարդասիրաբար մոտենալ նրանց: «Այցելուներիցս մեկը ասում է, որ իր վարսահարդարը միասեռամոլ է և այնքան լավ ընկեր է, հաճելի զրուցակից: Դե, իհարկե, նա իր նմանակին է տեսնում կնոջ մեջ, և հեշտ է լինում շփվելը: Բայց ոչ բոլոր կանայք այդպիսի վարսահարդարի մոտ կայցելեն կամ կշփվեն նման մարդու հետ»:
Գագիկ Կարապետյանն ասպիրանտուրայում սովորելու տարիներին մշակել է ֆուտբոլային համակարգ տարբեր տարիքի և սեռի երեխաների համար: Հոդվածը քննարկել և մերժել է գիտական խորհուրդը (երկու ամիս հետո տպագրվել է Գերմանիայում): «Ինձ հարցնում էին, եթե աղջիկ ունենայիք, թույլ կտայի՞ք, որ նա զբաղվեր ֆուտբոլով: Իհարկե, ես թույլ չէի տա, բայց կան աղջիկներ, որ, միևնույն է, ընտրում են այդ սպորտաձևը (և ոչ միայն ֆուտբոլ), դրա համար գիտականորեն հիմնավորված դրույթներ պետք է մշակվեն: Եվ իսկապես, երկու տարի անց ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիան ընդունեց կանանց ֆուտբոլը»:
Գագիկ Կարապետյանը շուրջ 3000 ռադիոհեռուստատեսային հաղորդումների, հարյուրից ավելի գիտական հոդվածների, մի շարք գեղարվեստական գրքերի հեղինակ է, որոնց հիմքում առողջ ապրելակերպի կանոնների պահպանումն է: Պետք է որպես գիտնական հաշտ նայի նման երևույթներին, բայց դժվարանում է: Դեմ է, որ մեր ազգի մեջ տարածվի, եկեղեցու կողմից ընդունվի միասեռամոլությունը: Նրա կարծիքով` այս խնդիրն ինչ-որ տեղ կարելի է հաղթահարել հասարակական լավ բարքեր ստեղծելու միջոցով:
Եվ, ի վերջո, եթե կա ցանկություն, հնարավո՞ր է ազատվել այս ախտից:
«Մարդիկ կամային հատկություններ են դրսևորում և կարողանում են ազատվել նարկոմանիայից, ծխելու, խմելու սովորությունից: Այս դեպքում էլ կարող է կամքի ուժ ունենալ, սպորտով զբաղվել, այլ հետաքրքրություններ գտնել, գրքեր կարդալ, փոխել ապրելակերպը… Թեև վարքագծային, հոգեբանական այս և նման լուրջ շեղումները բուժելու համար չկան կոնկրետ դեղատոմսեր, բուժման որոշակի մեթոդներ: Որքան էլ զարգանում են գիտությունը, տեխնիկան, միևնույն է, խնդիրներ կան, որ այդպես էլ մնում են չլուծված: Հոգեբանները կարող են զրույցներ անցկացնել, կան մասնագետներ, որ կարող են փոխել օրգանները, տղամարդուն դարձնել կին և հակառակը, բայց հիվանդագին հակումները փոխել չի հաջողվում: Համաշխարհային բժշկագիտության մեջ սա մեծ պրոբլեմ է. հոգեբանները, ֆիզիոլոգները, մարդաբանները հանգել են մեկը մյուսին չհամապատասխանող, իրարամերժ եզրակացությունների: Բայց պետք չէ հաշտ նայել այս ամենին և թույլ տալ, որ ախտածին երևույթները տարածվեն: Կրկեսից մինչև նախկին բանվորի արձանի շրջակայքը բետոնե միջնորմներ կառուցեցին, ճանապարհը բաժանեցին երկու մասի, նախկինում ով ինչպես ուզում, խախտում էր երթևեկությունը, այսինքն, ստիպեցին որ մարդիկ, ուզեն թե չուզեն, պաշտպանեն ճանապարհատրանսպորտային կարգուկանոնը:
Հասարակությանը ճիշտ ճանապարհով ուղղորդելու գործում կարևոր է գիտնականների, մշակութային գործիչների, իրավաբանների, լրատվական միջոցների դերը:
Չի կարելի գնդակահարել, պատժել, կտտանքի ենթարկել սեռական փոքրամասնություններին: Բայց անհրաժեշտ է հասարակության մեջ ցույց տալ լավը, արժեքավորը, ուշադիր լինել երեխաների դաստիարակության նկատմամբ, երկիրը տանել ճիշտ կառավարման, քարոզել առողջ ու գեղեցիկ ապրելակերպ»:
Նյութը պատրաստեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ