06.03.2014|
23:23
Հայ-արաբական իրավական խորհրդին առիթ ունեցել ենք անդրադառնալու և ներկայացնելու, թե ինչպես է հետամուտ Հայ դատի խնդիրներին ու ինչ հաջողություններ է արձանագրել: «Իրատես de facto»-ն հնարավորություն ունեցավ զրուցելու խորհրդի ղեկավար, ազգությամբ արաբ ՀՈՒՍԱՄ ԱԼ-ԴԻՆ ԱԼ-ՀԱԲԱՇԻ հետ, ով նախապես ընդգծեց, թե իրենց խորհուրդն այն եզակի կառույցներից է, որ Հայ դատը դրեց ճիշտ «հունի» մեջ: