21.02.2014|
00:15
Մենք այդ առնչությամբ ծառայողների շրջանում հարցումներ ենք անցկացրել: Մեծ թվով մարդիկ նման ցանկություն հայտնել էին, ավելին, իրենց պատկերացրած չափանիշներով հայտեր էին լրացրել: Իհարկե, միայն աշխատավարձի հույսով բնակարան ձեռք բերելը, կարծում եմ, դժվար կլինի այսօրվա քաղծառայողների համար, բայց, քանի որ հունիսից լինելու է աշխատավարձի աճ, այն ժամանակ, կարծում եմ, նաև հիպոթեքային վարկավորմամբ, շատ մատչելի պայմաններ են ստեղծվելու: