13.10.2013|
11:08
Լիբանանահայ գրող, հրապարակագիր Սագօ ԱՐԵԱՆԸ մեկ ու կես տարի առաջ է ընտանիքով տեղափոխվել Երևան: Նա ցանկանում է, որ իր երեխաները ստանան հայեցի կրթություն, ապրեն հայկական միջավայրում: Սագոյի երեխաներն այստեղ արդեն գնում են հայկական դպրոց և մանկապարտեզ, վարժ կարդում ու խոսում են հայերեն: Ավագ որդին՝ Վահագնը, մեր զրույցի ժամանակ ասում էր, որ Բեյրութում ավելի դժվար էր սովորելը, քանի որ դպրոցում անցնում էին նաև ֆրանսերեն ու արաբերեն: