Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ժամանակին Կալիգուլայի ձին էլ սենատ մտավ

Ժամանակին Կալիգուլայի ձին էլ սենատ մտավ
08.05.2012 | 00:00

ԲՀԿ-ի մասով մեզանում միշտ հետաքրքիր է ստացվում: Խիստ սահուն, ինչպես «քնքուշ մութի թև», հայտնվեցինք ԲՀԿ-ի շտաբում, տեսանք շա՜տ երիտասարդների երկու հարկերում էլ, ովքեր նստած մշակում էին ընտրատեղամասերից ստացված ահազանգերը, ու ո՜նց ուրախացանք, որ Օսկանյանը չէր վերցրել ՀՀԿ-ի երիտասարդներից իրեն մատուցված սպիտակ փուչիկները: Շա՜տ ուրախացանք, ու հենց էնպես մի քիչ նստեցինք նրանց կողքին:

Երիտասարդ էրեխեքը բարեհաջող աշխատում էին` մի աչքը դեպի շա՜տ մեծ հեռուստացույցը. նայեցինք` տեսանք, որ հենց էդ թարս պահին Գագիկ Ծառուկյանն ասուլիս է տալիս ընտրակեղծիքների միասնական շտաբից: Կողքին ունենալով Արմեն Ռուստամյանին, չթողնելով ինքնարտահայտվել Վահան Հովհաննիսյանին:

Դեռ չէինք հասել շտաբի պետի սենյակ, դեռ մի կարգին էրեխեքի հետ չէինք քննարկել «օքսիդացման» թեման` դրոշմակնիքի «մոմենտով» առլեցուն, դեռ չէինք ամբողջապես լիկբեզի ենթարկել առավոտյան ընտրողների ակտիվության խնդիրը, չէինք հայտնել մեր «հեղինակավոր» կարծիքն առ այն, որ ՀՀԿ-ն, փաստորեն, ահավոր խելացի քաղտեխնոլոգիա կիրառեց` առավոտյան ընտրատեղամասեր «ուղղորդելով» յուր «պատկանելության» այդքան շատ ընտրողների, որ ԲՀԿ-ին էլ բան չմնաց անելու, և դա ոչ այնքան «օքսիդացման» ռեակցիայի, այն է` կրկնակի քվեարկության տեխնոլոգիա էր, որքան իր պոտենցիալ ընտրողին ՀՀԿ-ն թույլ չտվեց, որ օրվա ընթացքում որևէ մեկը, ասենք` նույն ԲՀԿ-ն, «վերցնի»` յուր սիրուն աչքերով ու «ձեռքերով» (գաղտնիք չէ` ընտրողների հոսքն ակտիվանում է օրվա երկրորդ կեսին, երբ ընտրակաշառքների «ստավկան» ահավոր բարձր է լինում ու առավոտվա համեմատ քվեն եռապատկվում-քառապատկվում է) հանդերձ, երբ, ուրեմն, պարզվեց, որ Ծառուկյանը միասնական շտաբի ասուլիսից ուղիղ գալիս է ԲՀԿ-ի շտաբ:

Եկավ: Ասինք` մտահոգ եք, ոնց որ: Ասաց` չէ, հոգնած եմ: Ասաց` լսեցի՞ք ասածներս: Բոլորս միասին, թե` այո՜: Ե՞վ. տեսաք` ոնց չթողեցի շատ խոսեն, թեմա զարգացնեն: Չէ, կապ չունի, միայն ձեր, այնտեղ` միասնական շտաբում, լինելն արդեն իսկ ահագին բան է նշանակում: Էս մենք ասինք: Բա «Ժառանգությանը» չպատասխանեի՞նք. ասում է` պետք է կուսակցության լիդերները ստորագրեն. ո՞նց թե: Իսկ ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը` հարցրինք: «Մուտիլովկեք» շատ եղան, ասաց: Ի՞նչ եք պատրաստվում անելու. դեռ չէինք ավարտել հարցը, մեկ էլ «պարզվեց», որ ԲՀԿ-ն «ուժեղ» խորհրդակցություն է անելու մի րոպեից:

Որպես դաստիարակված մարդ ոտքի ելանք, սրտանց մաղթեցինք ԲՀԿ-ին` երկրորդ պատվավոր տեղը գրավել այս ընտրություններում, ու հիմա էլ դուրս եկանք ԲՀԿ-ի շտաբից («մարգարեն» ոչ մի շտաբում հարգի չէ. օրվա ավարտին ևս մեկ անգամ այցելեցինք ԲՀԿ-ի շտաբ. այնտեղ, բոլոր դեպքերում, չկարողացան ասել, թե ինչ են պատրաստվում անելու առաջիկա օրերին. ընդ որում, ակնհայտորեն ԲՀԿ-ում, ինչպես ՀՀԿ-ում, երկու թև կար. արմատական, որոնց տրամադրությունն ահավոր վատ էր, որոնք օսկանյանաբար են տրամադրված «անցնող-դարձողին», «գազեթին-բանին», և` «ոչնչոտ», որոնք ցանկանում են, որ ԲՀԿ-ն բացառապես «մնա» Ծառուկյանի ձեռքերում, որ իրենք էլ կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ, երկիրը «չմատնվի» կոլապսի):

Մեզ ուղեկցող ԲՀԿ-ականն էլ բոլ դիլխոր էր էդ ամենից, ընտրությունների ընթացքից. «Թոխմախով» ու մնացածով երկիր չես կառուցի, պառլամենտ չես ունենա, ասաց:

Մենք մեր ուղեկցին մխիթարեցինք` ժամանակին Կալիգուլայի ձին էլ սենատ մտավ. սենատորներն ահավոր ջղայնացած էին` ոնց կլինի, ինչ կլինի, չի լինի, հրես որ էկավ, տես ինչ են հանելու գլուխը, էսպես-էնպես, բայց հենց ձին մտավ պառլամենտ, սկսեցին նրան «պրիզնատ» գալ, ոմանք նույնիսկ` շողոքորթել:

«Կոպիտ դար է, կոպիտ բարքեր», ասինք մեր ուղեկցողին:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 869

Մեկնաբանություններ