04.07.2014|
15:40
Հուլիսի 2-ին և 4-ին տեղի ունեցան ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստերը, որոնց ընթացքում քննարկվեցին ծխելու դեմ պայքարին, բնապահպանության ոլորտներին, վերարտադրողական առողջությանը վերաբերող, Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին, մերօրյա հերոսների փառաբանմանն ուղղված անվանակարգերում ներկայացված հայտերը։