Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սպառնում է պատժե՞լ

Սպառնում է պատժե՞լ
20.04.2012 | 00:00

Ոնց երևում է` ՕԵԿ-ի դեմ տոտալ քարոզարշավը որևէ պտուղ չի տալիս: Բոլոր առումներով: Նախ` ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր պատվիրաբար «ավետում» էին, թե ՕԵԿ-ն այևս չկա ասպարեզում և չի անցնելու պառլամենտ, հայտնի Gallup-ն արձանագրեց` կուսակցությունը կա, «живее всех живых» և ունի վեցուկես տոկոս:

Եվ սա` ընդամենը քարոզարշավի սկզբում: ՈՒ քանի որ շատ լավ գիտենք, որ ՕԵԿ-ն ունի փակ կարմա, որի սպիրալն ընտրությունների ժամանակ գեներացվելով շատ արագ բացվում է` մի ուրիշ «մախով» (տե՛ս նախորդ բոլոր խորհրդարանական ընտրությունները), ապա չի բացառվում, որ եվրոպական ստարտ վերցրած, սոցիալական հարցերի լուծման հսկա փաթեթով (կուսակցությունը երկու հարյուր օրենքների հեղինակ է) ընտրությունների գնացող կուսակցությունը ֆինիշի հասնի բոլորովին «այլ թվերով»:

ՈՒ թե դրան էլ գումարում ես մեծամասնականների «տոկոսադրույքը», ապա ստացվում է բավականին լուրջ «դրույք»:

Ըստ փորձագետների` ՕԵԿ-ն անցողիկ է հետևյալ մեծամասնական ընտրատարածքներում` Շենգավիթի թիվ 11, թիվ 12, Գեղարքունիքի թիվ 23: Այս երեքում հաստատապես (մենք մի հազար անգամ գրել ենք` ինչու. դարդ մի արեք` էլի, մի հազար անգամ էլ կգրենք, թե ինչու):

Շիրակի թիվ 36, Տավուշի թիվ 41 ընտրատարածքներում ևս ՕԵԿ-ի հաղթանակը փորձագետները չեն բացառում:

Ի դեպ, նախորդ օրը շատ հետաքրքիր հեռակա «բանավեճ» էր ընթանում կոալիցիոն գործընկերներից ՕԵԿ և ՀՀԿ շտաբի պետերի միջև:

Կայքերից մեկը, վկայակոչելով մամուլում տեղ գտած տեղեկություններն առ այն, որ ՀՀԿ-ի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն իր նախընտրական այցերի ժամանակ զբաղված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշի բարձրացմամբ և աշխատում է «Օրինաց երկրի» թեկնածուների դեմ, փորձել էր իմանալ ՕԵԿ-ի շտաբի պետ, թիվ 11 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Հեղինե Բիշարյանի կարծիքը:

-Ես նույնպես տեղեկություններ ունեմ, որ հանրապետական կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը Երևանում և տարբեր մարզերում, հատկապես այն տարածքներում, որտեղ մեծամասնական թեկնածու ունի ՕԵԿ-ը, բացահայտ PR է կատարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և պարտադրում մարդկանց քվեարկել ԲՀԿ-ականների համար, սպառնում նույնիսկ պատժել։ Այս գործելաոճն ընդունելի չէ ինձ համար, որովհետև ՕԵԿ-ը և «Հանրապետականը» գործընկերներ են, իսկ ՕԵԿ-ի դեմ աշխատելը Հովիկ Աբրահամյանի կողմից մերժելի գործելաոճ է։ Ինչպես հասկացաք, Արթուր Բաղդասարյանն իր հանդիպումներում հայտարարում է, որ պաշտպանում է ՀՀԿ-ական թեկնածուներին (հիշենք Մհեր Սեդրակյանի և Արթուր Գևորգյանի մասին), իսկ «Հանրապետական շտաբի պետն անում է ճիշտ հակառակը։ Առայժմ այսքանը,- ասել էր Հեղինե Բիշարյանը:

Մենք, բնականաբար, փորձեցինք հասկանալ` ով ում բարեկամն է էս պստիկ երկրում ու էս մեծ խաղում` դիմելով ՀՀԿ շտաբին, «բացահայտելու»` «բարեկամներին», իմա` ինչպես են «հարկավորները» մոտենում ՕԵԿ-ի «մեծ տիկնոջ» վերոնշյալ մտքերին:

ՀՀԿ-ից պատասխանեցին.

-ՀՀԿ-ն պահում է բոլոր պայմանավորվածությունները քաղաքական ուժերի հետ:

Հատկապես ո՞ւմ հետ` ի՞նչ պայմանավորվածություն, չասի՜ն:

Մնում է եզրակացնել:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ