24.04.2015|
19:35
Գերմանիայի Բունդեսթագի 101-րդ նիստը մեկնարկեց Հայոց ցեղասպանության մասին որոշման քննարկումով։ Ելույթ ունեցան թե իշխող կոալիցիայի, թե Կանաչների, թե Ձախերի պատգամավորները, և նրանք բոլորն իրենց ելույթներում օգտագործեցին ցեղասպանություն բառը։