-
02.05.2015|
13:04
Թուրքերի պահանջները, որ հայ և թուրք անկախ պատմաբանները պետք է անկողմնակալ ուսումնասիրեն Հայոց ցեղասպանության թեման, վաղուց կատարված են։ Թուրքերը հաճախ են կրկնում, թե ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել։
-
02.05.2015|
13:02
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ապրիլի 30-ի հայտարարությունը: «Ինձ թվում է, որ Մինսկի խմբի համանախագահներն ինչ-որ բան խճճել են իրենց հայտարարություններում. դժվար է հավատալ, որ ժողովրդավարական արժեհամակարգ դավանող առաջատար երկրներում ապագան որոշելու ուրիշ ձև կա, բացի համապետական ընտրություններից:
-
02.05.2015|
13:01
Վաշինգտոնը չի պատրաստվում ճանաչել մայիսի 3-ին ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները: Պետքարտուղարությունն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է դեր ունենա իր ապագան որոշելու հարցում:
-
02.05.2015|
12:57
ՆԱՍԱ-ն տիեզերական ուղևորության հեղափոխական մեթոդ է փորձարկում, որը թույլ կտա մարդկանց ճանապարհորդել ավելի արագ, քան լույսը:
-
02.05.2015|
12:52
Անկարայի քաղաքապետ Իբրահիմ Մելիհ Գոքչեքը «ապուշ շիկահեր» է անվանել ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր խոսնակ Մարի Հարֆին:
-
02.05.2015|
12:45
The Economist-ը «Ալիևի քեֆը» վերնագրով անդրադարձել է Ադրբեջանում տիրող վիճակին` առաջին եվրոպական խաղերի նախօրեին:
-
02.05.2015|
12:42
Բաքուն սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդներին՝ հաղորդում է APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը:
-
02.05.2015|
12:41
Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հայտարարել է, որ այսօրվա իսլամիստ իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե կրոնը, այլ՝ փողը:
-
02.05.2015|
12:40
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում Ադրբեջանի, Թուրքմենստանի ու Թուրքիայի նավթագազային գերատեսչությունների ղեկավարները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ բանակցել են մերձկասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարման շուրջ:
-
02.05.2015|
12:39
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 2-ին կմեկնի Ստեփանակերտ՝ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու նպատակով: