24.04.2015|
15:47
Մեր այսօրվա գիտակցության և անցյալ դարի քաղաքական և հումանիտար ողբերգությունների ֆոնին այսօր ավելի քան պարզ է, որ հայերի ճակատագիրը զանգվածային սպանությունների, էթնիկ զտումների, տեղահանությունների և այո, ցեղասպանությունների օրինակ է, որոնցով այդպես սարսափելի կերպով նշանավորվեց 20-րդ դարը՝ ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ աղոթքից հետո իր ելույթում հայտարարել է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: