-
23.04.2015|
12:58
Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստի ողբերգությունը չկանխելու աշխարհի անկարողությունը մեկ շղթայի օղակներ են՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը լրագրողների հետ փակ հանդիպմանը, որի մասին տեղեկությունը հրապարակվել է ապրիլի 22-ին։
-
23.04.2015|
12:55
Ռուսաստանը և Թուրքիան կարող են մինչև 2015-ի ավարտը ազատ առևտրի գոտու համաձայնագիր ստորագրել՝ լրագրողներին հայտնել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը` «Թուրք-ռուսական բիզնես-ֆորումի» ավարտին:
-
23.04.2015|
12:55
Թուրքիայում քաղաքացիական նախաձեռնությունը, որն ստացել է հայկական Սփյուռքի աջակցությունը, Թուրքիայի կառավարությանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և հրաժարվել ժխտողական վերաբերմունքից:
-
23.04.2015|
11:19
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարում Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորումը:
-
23.04.2015|
11:18
Միջազգային հանրությունը պետք է անի ամեն ինչ, որ հայ ժողովրդի ցեղասպանության պես չարագործությունները երբևէ չկրկնվեն՝ կարծում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
-
23.04.2015|
11:17
Իսպանիայի Կոնգրեսում «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ակտ» է քննարկվում: Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարվել է հետևյալ գրառումը.
-
23.04.2015|
11:16
Թուրքիան հետ է կանչել Ավստրիայում իր դեսպանին` խորհրդակցության համար: Որոշումը կայացվել է Օսմանյան կայսրությունում 1915-ի Հայոց ցեղասպանության մասին Ավստրիայի խորհրդարանի հայտարարությունից հետո:
-
23.04.2015|
11:12
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Երևան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:
-
23.04.2015|
11:09
Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին ԱՄՆ-ը ներկայացված կլինի միայն դեսպանի մակարդակով:
-
23.04.2015|
11:08
Ֆլամանդական խորհրդարանը Բրյուսելում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև է ընդունել՝ տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։