-
28.04.2015|
22:34
Երեքշաբթի առավոտյան Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդեր Ստուբը նախագահ Սաուլի Նիինիստոյին հրաժարականի դիմում է ներկայացրել:
-
28.04.2015|
22:33
Թուրքիայում Բուլղարիայի դեսպանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան տեղեկացրել են, որ ապրիլի 24-ին «1915-ի դեպքերի վերաբերյալ» երկրի խորհրդարանի ընդունած բանաձևը բացասական հետք է թողնելու երկու երկրների հարաբերությունների վրա:
-
28.04.2015|
22:32
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի ծոռնուհի, Հարվարդի համալսարանի դասախոս, դոկտոր Պամելա Շտայներին:
-
28.04.2015|
22:29
Ապրիլի 30-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ինչպես ինքն է հայտարարել է Բաքվում Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում։
-
28.04.2015|
22:28
Կաթողիկոսարանի ներկայացրած հայցը արտացոլում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհասփյուռ հայերի հաստատակամությունը դարեր շարունակ իրենց պատկանած կրոնական գույքն ու քրիստոնեական ժառանգությունը վերադարձնելու պահանջում, ասված է Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում:
-
28.04.2015|
22:27
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մայիսի 31-ին կժամանի Ադրբեջան, որից հետո կայցելի նաև Վրաստան և Հայաստան:
-
28.04.2015|
13:04
«2014-ին Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը Աստանայում ստորագրեցին Եվրասիական տնտեսական միության ստեղծման համաձայնագիր, որը վավերացրին երեք երկրների խորհրդարանները:
-
28.04.2015|
12:57
Ղազախստանի Հանրապետության նորընտիր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի երդմնակալությունը տեղի կունենա ապրիլի 29-ին՝ հայտարարել է ԿԸՀ քարտուղար Բահիթ Մելդեշովը։ Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվել էին ապրիլի 26-ին։ Նազարբաևը հաղթել է ընտրողների 97,75 տոկոսի աջակցությամբ։
-
28.04.2015|
12:56
Թուրքական Cumhuriyet-ի լրագրող Դույգու Գյուվենչը խիստ քննադատել է թուրքական իշխանությունների քայլերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմն առնելու հարցում՝ շեշտելով, որ Թուրքիան միայն կորուստներ ունեցավ։
-
28.04.2015|
12:56
Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Ստամբուլում անցկացված միջոցառումներին: Նրա կարծիքով, թուրքերն այդ հարցում նախաձեռնություն են ցուցաբերում, սակայն հարցն այն է, արդյո՞ք կառավարությունը կհետևի նրանց: