-
22.04.2015|
20:06
Հայաստանը ողջունում է Ավստրիայի օրենսդիր բարձրագույն մարմնի կողմից Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը՝ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
22.04.2015|
20:03
Հրանտ Մաթևոսյանը գիտեր խոսքի արժեքը, որ ասում էր՝ կարևորը մենք ենք ու Ավստրիան: Ավստրիայի Ազգային խորհուրդը այսօր առավոտյան ընդունել է խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունների հավանությանն արժանացած հայտարարություն Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
-
22.04.2015|
15:43
Ինչպես և սպասվում էր` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ապրիլիքսանչորսյան իր ելույթում չի արտասանի «ցեղասպանություն» բառը, այլ խոսքով` հայերի նկատմամբ իրագործված մեկդարյա ոճիրը սևամորթ ղեկավարը չի ճանաչի:
-
22.04.2015|
14:06
Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այստեղ գտնվելը»՝ «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
-
22.04.2015|
13:59
Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը երեկ այցելել է Ստամբուլի Սուրբ Գևորգ եկեղեցի: Նրան ուղեկցել է հունիսին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածու Մարգար Եսայանը:
-
-
22.04.2015|
13:56
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուղղակի սպառնալիք է Եվրոպական հարևանության քաղաքականությանը՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
-
22.04.2015|
13:55
Արաբական երկրների կոալիցիան իր նպատակին հասնելուց հետո ավարտել է Եմենում ռազմական գործողությունը՝ հայտարարել է դաշնակից ուժերի հրամանատարությունը։
-
22.04.2015|
13:54
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ իր վարչակազմի՝ նախագահական պալատից նոր նստավայր տեղափոխվելու թեման քաղաքական է և գլխավոր պատճառն անձնական հակասությունն է իր և «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու միջև։
-
22.04.2015|
13:52
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնահը և Ազգային անվտանգության հարցերով օգնականի տեղակալ Բեն Ռոդսը հայ համայնքի ներկայացուցիչների հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հաստատել են, որ նախագահ Օբաման որոշել է ապրիլի 24-ի ուղերձում չճանաչել Հայոց ցեղասպանությունը»: