-
21.04.2015|
12:28
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում:
-
21.04.2015|
12:04
«Հակադեֆամացիոն լիգա»-յի տարածաշրջանային գրասենյակի նախկին տնօրեն Էնդրյու Տարսին Tablet Mag-ում հրապարակված հոդվածում գրում է, որ «Սխալ է լռել ծայրահեղական չարիքին առերեսվելիս: Գործելու ժամանակն է»:
-
21.04.2015|
11:41
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ Վատիկանում ընդունել է Եվրոպայի ռաբիների համաժողովի պատվիրակությանը՝ հայտարարել կրոնական այդ կազմակերպության նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբի Պինխաս Գոլդշմիդտը:
-
21.04.2015|
11:40
Թուրքիայի գլխավոր հոգևորականը Հռոմի պապի` 1915-ի մասին հայտարարությունները «անբարոյականություն» է որակել՝ հայտնում է Reuters-ը:
-
21.04.2015|
11:39
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում՝ հայտնում է Frence - Presse-ը:
-
21.04.2015|
11:37
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին առասպել է որակել իր երկրի՝ միջուկային զենք ունենալու մասին պնդումները, ասելով, որ դա հորինել է ԱՄՆ-ը, որպեսզի Թեհրանն ընկալվի որպես սպառնալիք։
-
21.04.2015|
11:36
Ապրիլի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
-
21.04.2015|
11:35
Կուբայի կառավարության ղեկավար Ռաուլ Կաստրոն մայիսի 9-ին կգնա Մոսկվա՝ մասնակցելու Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։
-
21.04.2015|
11:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցեր:
-
21.04.2015|
11:33
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, կառավարությունը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների նախագծին՝ փոխանցում է Associated Press-ը: