-
21.04.2015|
15:26
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայերին ուղղված իր ուղերձում ասել է, որ Թուրքիան կիսում է այն հայերի ցավը, ովքեր սպանվել են Օսմանյան կայսրությունում՝ Առաջին աշխարհամարտի շրջանում:
-
21.04.2015|
15:24
Թուրքիան շարունակելու է ջանքերը հայերի հետ հաշտվելու ու բարեկամության համար, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
-
21.04.2015|
15:23
Վրաստանը պատվիրակություններ է ուղարկելու Հայաստան ու Թուրքիա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին:
-
21.04.2015|
15:20
Հայոց ցեղասպանության ամենամյա հիշատակի արարողությունները մշտապես դժվարին օրեր են դառնում ցեղասպանության համար մեղադրանքներին հակադարձել փորձող Թուրքիայի արտաքին գործերի նախարարության համար, ստիպում են նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հաճախ խոսել՝ առանց լավ մտածելու:
-
21.04.2015|
15:17
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը:
-
21.04.2015|
12:32
Թուրքական Ensonhaber կայքը գրել է, որ Պուտինը ապրիլի 24-ին գնում է Երևան, իսկ Թուրքիա է ուղարկում ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինին։
-
21.04.2015|
12:31
«Նախագահ Օբաման աջակցում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՞ն, թե՞ Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին»,- New York Post-ում հարցնում է հոդվածագիրը։
-
21.04.2015|
12:28
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոդված է հրապարակել «Politique Internationale» հանդեսի հատուկ համարում:
-
21.04.2015|
12:04
«Հակադեֆամացիոն լիգա»-յի տարածաշրջանային գրասենյակի նախկին տնօրեն Էնդրյու Տարսին Tablet Mag-ում հրապարակված հոդվածում գրում է, որ «Սխալ է լռել ծայրահեղական չարիքին առերեսվելիս: Գործելու ժամանակն է»:
-
21.04.2015|
11:41
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմության մեջ առաջին անգամ Վատիկանում ընդունել է Եվրոպայի ռաբիների համաժողովի պատվիրակությանը՝ հայտարարել կրոնական այդ կազմակերպության նախագահ, Մոսկվայի գլխավոր ռաբի Պինխաս Գոլդշմիդտը: