Ապրիլի 23-24-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկնում է Վրաստան: Այցի նպատակները չեն նշվում, բայց ժամկետները տարակույս են առաջացնում՝ ԵԱՏՄ անդամ Բելառուսի նախագահը տրամաբանորեն Երևան պիտի գար, ոչ թե Թբիլիսի մեկներ:
Հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հայերը նշելու են Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների 100-րդ տարելիցը, որը արդեն լայնորեն ճանաչում են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը եկող շաբաթ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությունների ժամանակ կարող է 100 տարի առաջ կատարվածն իր անունով կոչել՝ գենոցիդ՝ գրում է գերմանական Tagesspiegel պարբերականը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 18-ին այցելելու է Վաշինգտոն՝ փորձելու ազդել 1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների 100-րդ տարելիցի կապակցությամբ Սպիտակ տան պաշտոնական հայտարարության վրա, գրում է «Հյուրիեթը»:
100-րդ տարելիցը կնշվի ապրիլի 24-ին՝ ամսաթիվ, երբ օսմանները 1915-ին Ստամբուլում ձերբակալել են մի խումբ հայ երևելիների՝ որպես առաջին քայլ այն եղելության, որը, ինչպես համաձայնել են պատմաբանները, ոչնչացման ավելի լայն ծրագիր էր։
Քանդվող քարե վանքը, որը կառուցված է բլրալանջին, կանգնած է որպես սոսկալի անցյալի լքյալ հուշարձան։ Նույն վիճակում է Դիարբեքիրի Չյունգյուշ լեռնային գյուղի մյուս կողմի քայքայվող եկեղեցին։
Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակցել է Գերմանիայի Բաուտցեն քաղաքում անցկացվող Եվրոպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցության 13-րդ համագումարի աշխատանքներին:
Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական «գազային սիրավեպը» սկսեց ակտիվորեն սնուցվել Բաքվից ու Երևանից՝ Ադրբեջանի ու Ֆրանսիայի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը զուգընթաց...