-
09.01.2015|
11:14
Մի քանի հարյուր հազար օտարերկրացիների մուտքը Ռուսաստան հնարավոր է արգելվի 10 տարով՝ երկրում օրինական գտնվելու ժամկետները խախտելու պատճառով՝ հայտարարել է ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
-
09.01.2015|
11:12
«Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի տեղակալ Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի դուստր Սումեյե Էրդողանը կարող է հավակնել իշխող կուսակցության նախագահի պաշտոնին:
-
09.01.2015|
11:10
Թուրքիան թույլ չի տա խեղաթյուրել պատմական փաստերը, այդ թվում` 1915-ի իրադարձությունները՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի դեսպանների համաժողովի ժամանակ։ Նա նշել է, որ այս տարի աշխարհի որոշ շրջանակներ նշելու են «այսպես կոչված Հայոց ցեղասպանության» 100-րդ տարելիցը։
-
08.01.2015|
14:52
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից /7 արկ/ և ՌՊԳ-7 /5 արկ/ ու ԳՊ-25 /2 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց:
-
08.01.2015|
14:04
Երկարաձգվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատը՝ տեղեկացրել է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը: Երկարաձգման որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի հունվարի 15-ին` ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում: Անջեյ Կասպրշիկն այս պաշտոնը զբաղեցնում է 1997-ից:
-
08.01.2015|
14:03
Եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումը:
-
08.01.2015|
13:58
Բեռլինում համաձայնագիր է ստորագրվել Կիևին 500 միլիոն եվրո նպատակային վարկ տրամադրելու մասին՝ լրագրողներին հայտնել են Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի նախարարությունից:
-
08.01.2015|
13:56
Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ 2014 թ. դեկտեմբերի 30-ին իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «Էլ Մունդոն», Հայաստանին նվիրված հատուկ թողարկում է տպագրել:
-
08.01.2015|
13:54
Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրությունում ահաբեկչությունը դատապարտել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
-
08.01.2015|
13:52
Գարնանից ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող և Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը աջակցող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի հայաստանյան գրասենյակը անորոշ ժամանակով սառեցնում է իր աշխատանքը: