-
23.11.2014|
15:08
ՈՒկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելյան շրջաններում Ռուսաստանն ունի մոտ 7 հազար 5 հարյուր զինծառայող։ Պաշտոնական Կիևը հաղորդել է, որ անցած 24 ժամում բախումներում սպանվել է 4 և վիրավորվել առնվազն 10 ուկրաինացի զինծառայող։
-
23.11.2014|
15:06
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ստամբուլում` Ատլանտյան խորհրդի նիստում հայտարարել է, որ Եվրոպան պետք է էներգակիրների մատակարարման այլ աղբյուրներ գտնի և նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից։
-
23.11.2014|
15:05
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի միջուկային վիճահարույց ծրագրի շուրջ դեռ կան լուրջ տարաձայնություններ։ Նա Վիեննայում հանդիպելու է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
-
23.11.2014|
15:04
Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևն ասել է, որ մինչև տարեվերջ իր երկիրը կմիանա Մաքսային միությանը, իսկ դեկտեմբերի 23-ին կքննարկվի Եվրասիական միությանն անդամակցելու հարցը։
-
22.11.2014|
22:42
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կասպից ծովի հատակով թուրքմենական գազի հնարավոր առաքումները ՈՒկրաինային Ռուսաստանի շահերը շոշափող խնդիր է:
-
22.11.2014|
22:40
Դավիթ Սանասարյանը, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց հացադուլ էր հայտարարել, պահանջելով վերադարձնել հայ օդաչուների մարմինները, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
-
22.11.2014|
22:39
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Քանաքեռի զորամասում մասնակցեց Հետախույզի օրվա տոնական միջոցառմանը, որից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հատուկ գործողությանը, որն իրականացվեց նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի խոցած հայկական ռազմական ուղղաթիռի անձնակազմի աճյունները և դին տարհանելու համար:
-
22.11.2014|
22:38
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել ԵՄ-ի հետ համագործակցությունից, սակայն նախկին հարաբերություններն այլևս չեն լինի։
-
22.11.2014|
22:37
Պումիպոն Ադուլյադետը չի մասնակցել նախատեսված միջոցառմանը՝ իր առողջական վիճակի մասին նոր մտահոգություններ առաջացնելով՝ հաղորդում է BBC-ն: ՈՒրբաթ օրը 86-ամյա թագավորը պետք է նախագահեր վարչապետի նշանակած երկու նախարարների հաստատման արարողությունը:
-
22.11.2014|
22:36
Ռուսաստանը պատրաստվում է առաջ տանել Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման գաղափարը ԵԱՀԿ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նիստը հրավիրվել է Բազելում, դեկտեմբերի սկզբին: