-
12.10.2014|
12:09
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն անհրաժեշտ է համարում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության գործակցությունը՝ Ատլանտիկայից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում:
-
12.10.2014|
12:08
Ղազախստանը 2015-ին իր ԱՊՀ նախագահության շրջանակներում մտադիր է համագործակցության զարգացման նոր հայեցակարգ մշակել՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում, ԱՊՀ երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
-
12.10.2014|
12:03
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
-
12.10.2014|
11:56
Ավելի քան 20 հազար քուրդ մասնակցել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած բողոքի երթին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման: Ակցիան խաղաղ է անցել, ցուցարարները քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ թափահարելով քրդական դրոշները:
-
12.10.2014|
11:48
ԱՄ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգլը հայտարարել է, որ Իրաքի զինված ուժերը լիովին վերահսկում են Բաղդադը, ուր շաբաթ օրը տեղի է ունեցել պայթյունների շարք: Վերջին տվյալներով պայթյուններից զոհվել է 38 մարդ:
-
12.10.2014|
11:43
Լիբերիայում Էբոլայով հիվանդների հետ աշխատող բուժանձնակազմը սպառնում է երկուշաբթի գործադուլ հայտարարել, եթե չլուծվի վտանգավոր աշխատանքի համար հավելավճարի հարցը:
-
12.10.2014|
11:11
Հայաստանի և ԵՏՄ-ի ընդհանուր սահման չունենալը պրոբլեմ չէ՝ գտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
-
11.10.2014|
12:56
ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս և Ֆերգյուսոն քաղաքների բնակիչները, ովքեր այս տարվա օգոստոսին մի քանի շաբաթ շարունակ չէին դադարեցնում զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ անզեն սևամորթ անչափահասի սպանության, պատրաստվում են նոր ցույցերի:
-
11.10.2014|
12:53
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեր Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
-
11.10.2014|
12:50
ՌԴ ֆինանսների նախարարության երկարաժամկետ ռազմավարական ծրագրավորման դեպարտամենտի ղեկավար Մաքսիմ Օրեշկինը չի բացառել, որ 2014-ին ՌԴ-ում ինֆլյացիան կարող է կազմել 8 տոկոս: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն: