-
17.09.2014|
12:10
ՌԴ անվտանգության ուժերը խուզարկել են Ղրիմի թաթարների մեջլիսը և անդամներից մեկի տունը։ 10 ոստիկան ու զինվորական համազգեստով 6 զինված ու դիմակավորված անձինք Սիմֆերոպոլում շրջապատել են մեջլիսի շենքն ու թույլ չեն տվել մարդկանց ելումուտը։
-
17.09.2014|
12:08
Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը։ Ասամբլեայի նախագահ Սեմ Կահամբա Կուտեսան (ՈՒգանդա) նշել է, որ այս տարին նշանակալի և ինտենսիվ կլինի։
-
16.09.2014|
22:34
Սեպտեմբերի 13-ին Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄկԳիլ համալսարանի Փոլաքի անվան հռչակավոր համերգասրահում կայացել է հանրահայտ «Մոլինարի» քառյակի համերգը, որով մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումները Կանադայում:
-
16.09.2014|
13:27
Daily Mail-ը ներկայացրել է Մալայզիական ավիաուղիների՝ մարտին անհետացած MH370 առեղծվածային չվերթի հետ կապված ևս մեկ վարկած, որի հեղինակը ավիացիոն փորձագետ Էվան ՈՒիլսոնն է:
-
16.09.2014|
13:25
Վաշինգտոնը հուսով է Թեհրանի հետ համաձայնության գալ Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցություններում՝ սեպտեմբերի 18-ին, Նյու Յորքում՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
-
16.09.2014|
13:23
Սեպտեմբերի 19-20-ին Հայաստանում կանցկացվի «Հայոց ցեղասպանություն -100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագրով համաժողովը, որին կհետևի Լրագրողների համահայկական 7-րդ համաժողովը: Համաժողովին ներկա է լինելու 1000 հրավիրյալ՝ 60 երկրներից:
-
16.09.2014|
13:20
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չէր սպասում երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ հարաբերությունների «նման վատթարացում»:
-
16.09.2014|
13:17
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակել ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ գրում է Deutsche Welle-ն։
-
16.09.2014|
13:15
Հայաստանը շահագրգռված է Սևծովյան տնտեսական համագործակցության ձևաչափի զարգացմամբ՝ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստի իր բացման խոսքում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
-
16.09.2014|
13:10
Բասկերի երկրի խորհրդարանն ընդունել է բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: