19.06.2014|
16:12
«Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների վերջին հանդիպման ժամանակ, իհարկե, քննարկվել է և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ռուսաստանն ի սկզբանե այդ հարցում զբաղեցրել է հատուկ դիրքորոշում: Հակամարտության սկզբնական փուլում Ռուսաստանը նրա վրա ունեցել է նույնիսկ բացասական ազդեցություն»,- ըստ apa.az-ի` այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը: