• Դամասկոսը մաքրվում է գրոհայիններից

    Դամասկոսը մաքրվում է գրոհայիններից

    05.12.2012| 11:49
    Սիրիական զորքերն ազատագրում են Դամասկոսի՝ ապստամբների կողմից գրավված շրջանները։ Կառավարական ուժերը մտել են Դամասկոսից 8 կմ հեռավորության վրա գտնվող Խարաստա բնակավայր և վերցրել հսկողության տակ։ Մարտեր են ընթանում Դումա քաղաքի գրավման համար։
  • Բախումներ՝ Կահիրեում

    Բախումներ՝ Կահիրեում

    05.12.2012| 11:47
    Կահիրեում նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և նախագահական նստավայրի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ՝ հանրահավաքը ցրելու նպատակով։
  • Սիրիայում ապստամբների հարվածներից աշակերտներ են զոհվել

    Սիրիայում ապստամբների հարվածներից աշակերտներ են զոհվել

    04.12.2012| 22:17
    Դամասկոսից 20 կմ հյուսիս գտնվող գյուղերից մեկի դպրոցի վրա ընկած արկի հետևանքով 8 աշակերտ և ուսուցիչ է մահացել։ Սիրիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են հերթական ահաբեկչությունը խաղաղ բնակչության նկատմամբ։
  • Եգիպտոսում դարձյալ հեղափոխական իրավիճակ է

    Եգիպտոսում դարձյալ հեղափոխական իրավիճակ է

    04.12.2012| 12:56
    Այսօր Եգիպտոսի միացյալ ընդդիմությունը կկազմակերպի երթ դեպի նախագահական նստավայր։ Տասնյակ կուսակցություններ մտադիր են երեկոյան բողոքի ցույց անցկացնել իսլամիստների վարած քաղաքականության դեմ։
  • Օբաման նախազգուշացնում է Սիրիային քիմիական զենք չկիրառելու մասին

    Օբաման նախազգուշացնում է Սիրիային քիմիական զենք չկիրառելու մասին

    04.12.2012| 12:54
    ԱՄՆ-ն զգուշացնում է Սիրիայի կառավարությանը, որ եթե վերջինս որոշի կիրառել քիմիական զենք սեփական ժողովրդի նկատմամբ, ապա ստիպված կլինի պատասխանատվություն կրել նման գործողությունների համար։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Նա անդրադարձել է այդ թեմային, քանի որ ամերիկյան հետախուզությունը Սիրիայի քիմիական զենքի օբյեկտներում արձանագրել է որոշակի ակտիվություն։
  • Սլովենիայում հակակառավարական ցույցեր են

    Սլովենիայում հակակառավարական ցույցեր են

    04.12.2012| 12:53
    Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց։
  • Պուտինը Թուրքիայում է

    Պուտինը Թուրքիայում է

    04.12.2012| 12:49
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում սիրիական հակամարտության կարգավորման խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի չեն եկել։
  • «Գալիս գռռալով լցնում են, իրանց ուզածին նշանակում` պրծնում»

    «Գալիս գռռալով լցնում են, իրանց ուզածին նշանակում` պրծնում»

    03.12.2012| 14:25
    Երեկ, նախքան ընտրությունների ավարտը, փորձեցի զրուցել ավանցիների հետ, պարզել` արդյո՞ք ներկայացել են ընտրատարածքներ, պատրաստվո՞ւմ են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, թե՞ ոչ: Եվ առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեն հերթական ընտրություններից:
  • Ճապոնիայում թունել է փլուզվել

    Ճապոնիայում թունել է փլուզվել

    03.12.2012| 11:43
    Ինը մարդ է մահացել երեկ Ճապոնիայի կենտրոնական շրջանում ճանապարհային թունելի փլուզման հետևանքով։ Այդ մասին այսօր հայտնել են տեղի իրավապահները։ Ողբերգությունը տեղի է ունեցել երեկ առավոտյան Յամանասի շրջանի Սասագո թունելում։
  • Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա

    Egyptair-ը վերականգնում է չվերթները դեպի Սիրիա

    03.12.2012| 11:41
    Եգիպտական Egyptair ավիաընկերությունը հայտարարել է, որ երկուշաբթի կվերականգնի թռիչքները դեպի սիրիական Դամասկոս և Հալեպ քաղաքներ։ Ավիաչվերթները նշված ուղղությամբ դադարեցվել էին երեք օր առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Natalia Oreiro in Yerevan