Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • ԱՄՆ-ը դատապարտել է Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը

    ԱՄՆ-ը դատապարտել է Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը

    15.06.2014| 13:07
    ԱՄՆ-ը դատապարտում է ՈՒկրաինայում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսաքին:
  • Մոսկվայում ձերբակալվել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի չորս մասնակից

    Մոսկվայում ձերբակալվել է ԱՄՆ-ի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի չորս մասնակից

    15.06.2014| 13:04
    Անցած գիշեր` ժամը 01:30 -ին, Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է խուլիգանական ակցիայի չորս մասնակից: Երիտասարդները ԱՄՆ-ի դեսպանատան ցանկապատից ներս մի քանի փաթեթ զուգարանի թուղթ են նետել, որից հետո փորձել են թաքնվել, սակայն ձերբակալվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:
  • Ալիևի խոսքով` Հայաստանը չի ցանկանում փոխել ստատուս քվոն

    Ալիևի խոսքով` Հայաստանը չի ցանկանում փոխել ստատուս քվոն

    15.06.2014| 13:00
    «Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ բանակցությունները Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում են 20 տարի, ոչ մի առաջընթաց չի արձանագրվել: Դրա գլխավոր պատճառը Հայաստանի` Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ցանկություն չունենալն է: Այսինքն` նրանք չեն ցանկանում ստատուս քվոյի փոփոխություն»,- հայտարարել է Իլհամ Ալիևը :
  • Հայկական ֆիլմ` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

    Հայկական ֆիլմ` Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

    14.06.2014| 23:09
    Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հունիսի 19-28-ը: Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է նաև հայկական ֆիլմ` Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը:
  • ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը նվազել է 20%-ով

    ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը նվազել է 20%-ով

    14.06.2014| 20:43
    ՌԴ Միգրացիոն դաշնային ծառայության տվյալների համաձայն՝ ԱՊՀ երկրներից ներգաղթյալների հոսքը Ռուսաստան նախորդ տարվա համեմատ նվազել է 20%-ով:
  • Կիսելյովն այն պերսոնան չէ, որ ՀՀ նախագահն անդրադառնա նրան

    Կիսելյովն այն պերսոնան չէ, որ ՀՀ նախագահն անդրադառնա նրան

    14.06.2014| 20:41
    ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ավելացնելու ոչինչ չունի ՀՀ արտգործնախարարության մեկնաբանությանը Դմիտրի Կիսելյովին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը` ի պատասխան այն հարցի, թե ինչ կարծիք ունի ԱԺ-ում սկանդալային հայտարարություններ արած ռուս լրագրողին պերսոնա նոն գրատա ճանաչելու մասին:
  • Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բեռլին

    Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Բեռլին

    14.06.2014| 20:39
    Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Բեռլին։
  • Աֆղանստանում նախագահ են ընտրում

    Աֆղանստանում նախագահ են ընտրում

    14.06.2014| 20:37
    Չնայած Թալիբան շարժման սպառնալիքներին, Աֆղանստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է, որտեղ նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուլան պայքարում է ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Ղանիի հետ:
  • ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում կքննարկեն սահմանադրական բարեփոխումները

    ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում կքննարկեն սահմանադրական բարեփոխումները

    14.06.2014| 20:32
    Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեի Հայաստանի գծով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը հունիսի 16-ին եռօրյա այցով կժամանեն Հայաստան:
  • «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

    «Երիտասարդ Եվրասիա» համաժողովի ավարտին ընդունվեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին արձանագրություն

    14.06.2014| 20:29
    Հունիսի 14-ին տեղի ունեցավ Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի փակման արարողությունը։ Ամփոփելով համաժողովի աշխատանքները՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ այն կապերը, որ տարբեր երկրների երիտասարդներ ու երիտասարդական կազմակերպություններ ձեռք են բերել ծաղկաձորյան համաժողովի ընթացքում, տարբեր երկրների միջև համագործակցության մեծ կամուրջների հիմք կդնեն։