-
12.06.2014|
12:11
Ե՞րբ Հայաստանը կմիանա Եվրասիական միությանը։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ ըստ պայմանավորվածության փաստաթղթերը կստորագրվեն մինչև հուլիսի 1-ը, ինչից հետո բավականին լուրջ օրենսդրական աշխատանքներ կան անելու։
-
12.06.2014|
12:09
ԵՄ-ն պատրաստ է լուրջ փաստաթղթի ՀՀ-ի հետ, բայց դա ռուսական ճնշումների հաջորդ ալիքը կբարձրացնի՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագա մոդելին ու Արևելյան գործընկերությանը:
-
12.06.2014|
12:07
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն չի հավատում, որ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու հեռախոսազրույցը կեղծ է եղել։
-
12.06.2014|
12:06
Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը կարևորել է թյուրքախոս ժողովուրդների միասնական լեզվի և այբուբենի ստեղծման գաղափարը:
-
12.06.2014|
12:02
Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է:
-
12.06.2014|
11:59
Վիեննայում Հայաստանի և Ավստրիայի նախագահներ Սերժ Սարգսյանը և Հայնց Ֆիշերն առանձնազրույց են ունեցել, ապա սկսվել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները, որոնց ավարտին ստորագրվել են հայ-ավստրիական համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթեր:
-
12.06.2014|
11:58
Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 11-րդ նստաշրջանը՝ հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
-
12.06.2014|
11:55
«Մերձավոր Արևելքի երկրները կարևոր դերակատարություն են ունեցել մեր պատմության մեջ, հատկապես` Սիրիան, որ անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության դժվարին տարիներին իր դռները բացեց մեր զավակաց առջև և ողջունեց մեր ժողովրդի՝ խաղաղ կյանք կառուցելու ձգտումն ու ցանկությունը», - ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ ելույթ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքներն սկսած «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդակցության ժամանակ:
-
12.06.2014|
11:53
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսով քննարկել է ՈՒկրաինայի գազային պարտքի հարցով Բրյուսելում անցկացվող եռակողմ (ԵՄ-Ռուսաստան-ՈՒկրաինա ձևաչափով) բանակցությունների ընթացքը:
-
12.06.2014|
11:52
Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև համաձայնագիր է կնքվել Ճապոնիայի կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը դրամաշնորհ տրամադրելու մասին:
>