Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 
  • Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու

    Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու

    30.05.2014| 20:26
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան:
  • 35: 21՝ ընդդեմ Անկվաբի

    35: 21՝ ընդդեմ Անկվաբի

    30.05.2014| 20:25
    Վրաստանից անջատված Աբխազիայի խորհրդարանը պահանջել է երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականը: Քվեարկությանը մասնակցել են խորհրդարանի 35 անդամներից 21-ը, 20-ը կողմ է արտահայտվել Անկվաբի հրաժարականի պահանջին: Ընդդիմությունը հայտարարել է, որ ստեղծել է ժողովրդական վստահության ժամանակավոր խորհուրդ:
  • ՈՒկրաինայի նախագահի երդմնակալությունը՝ հունիսի 7-ին

    ՈՒկրաինայի նախագահի երդմնակալությունը՝ հունիսի 7-ին

    30.05.2014| 20:23
    ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին:
  • Ռուսաստանն իր հազարավոր զինծառայողներին հեռացրել է ՈՒկրաինայի հետ սահմանից. Պենտագոն

    Ռուսաստանն իր հազարավոր զինծառայողներին հեռացրել է ՈՒկրաինայի հետ սահմանից. Պենտագոն

    30.05.2014| 20:18
    ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեղեկացված է ՈՒկրաինայի սահմանից հազարավոր ռուսական զինծառայողներին հեռացնելու մասին՝ նշելով, որ այնտեղ դեռևս գտնվում են Ռուսաստանի ԶՈՒ-ի մեծ քանակությամբ ստորաբաժանումներ, հայտնում է Associated Press-ը։
  • Որևէ վտանգ չկա, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել առանց ԼՂՀ-ի

    Որևէ վտանգ չկա, որ Հայաստանը կարող է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցել առանց ԼՂՀ-ի

    30.05.2014| 20:17
    ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը մտահոգիչ չի համարում, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է անդամակցել առանց ԼՂՀ-ի:
  • Հայաստանին առաջարկվեց Եվրասիականին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով

    Հայաստանին առաջարկվեց Եվրասիականին միանալ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով

    30.05.2014| 20:14
    Հայաստանը մինչև հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պայմանին՝ միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, առանց Լեռնային Ղարաբաղի:
  • Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը՝ ուշադրության կենտրոնում

    Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը՝ ուշադրության կենտրոնում

    30.05.2014| 20:13
    Թբիլիսիում կայացած հանդիպմանը Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ռազմական համագործակցության ձևաչափին` հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:
  • Դավիթ Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը

    Դավիթ Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը

    30.05.2014| 16:23
    Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 1992-95 թվականներին Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում հայկական կողմը կարող էր Աստանայում Ղազախստանի նախագահի հայտարարությանն ի պատասխան հայտնել իր դիրքորոշումը:
  • Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու

    Լեհաստանի դեսպանը թող լռի, քանզի աշխարհում երբեք արդարություն չի եղել և չի լինելու

    30.05.2014| 11:12
    Խորհրդային պետությունը վաղուց չկա: Նրա ոչ առկա գերեզմանի փոխարեն առկա է տասնհինգ պետություն, որոնցից երեքը` անկորուստ, որովհետև չունեին միմյանց նկատմամբ պահանջներ, կարողացել են մաս կազմել «քաղաքակիրթ» ռազմական միության, ապահովելով, այսպես ասած, իրենց անվտանգությունը, իսկ մնացած տասներկուսում գոյություն ունեցող պրոբլեմները դեռ երկար ժամանակ կմաշեն անցած յոթանասուն տարիների գաղափարախոսությամբ ձեռք բերված ժողովուրդների բարեկամությունը:
  • Վաղ է շոկոլադե ուսադիրներ ամրացնելը

    Վաղ է շոկոլադե ուսադիրներ ամրացնելը

    30.05.2014| 00:30
    Պորոշենկոյի, դրանից առաջ Իվանիշվիլու հաղթանակն անչափ շատ է ոգևորել մերձ-ԲՀԿ-ականներին, մանավանդ որ երկրում կան մարդիկ, ովքեր չեն թաքցնում, որ իրենք են լինելու 2018-ից հետո երկրի վարչապետը. հասկանալի է՝ սահմանադրական բարեփոխումների «արդյունքում»` նախագահի բարձր մունդիրն էլ զգեցնելով առյուծապահ-առյուծասիրտ Գագիկ Նիկոլայիչին, քանզի «նկատում» են, որ օլիգարխ-նախարարների շքերթ է ընթանում ամենուր: