Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը

    09.05.2014| 13:57
    «Կալիֆորնիա նահանգի խորհրդարանը այսօր ջախջախիչ մեծամասնությամբ (70 կողմ, 1 դեմ) պատմական քայլ կատարեց՝ որդեգրելով Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձը»,- հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն։
  • Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան

    Ամենայն Հայոց կաթողիկոսը Հռոմի պապին 2015-ին հրավիրել է Հայաստան

    09.05.2014| 13:55
    Եղբայրական այցով Վատիկան մեկնած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վատիկանի Առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Ֆրանցիսկոս Պապի հետ:
  • Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

    Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում

    09.05.2014| 13:53
    Կրեմլում կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի նախագահների ոչ պաշտոնական ձևաչափով հանդիպումը, որի ընթացքում ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի դաշնակիցների դիրքորոշմանը Ուկրաինայի հարցում: Խոսելով միջազգային ասպարեզում ՀԱՊԿ անդամ երկրների կոորդինացված դիրքորոշման անհրաժեշտության մասին, Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակին:
  • Ապրիլի 24-ին Ղազախստանի տեղական հեռուստաեթերում  խոսքեր  հնչեցին Հայոց ցեղասպանության մասին

    Ապրիլի 24-ին Ղազախստանի տեղական հեռուստաեթերում խոսքեր հնչեցին Հայոց ցեղասպանության մասին

    09.05.2014| 02:25
    2014 թ. ապրիլի 23-24-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ հերթական խոշոր միջազգային Եվրասիական մեդիա-ֆորումը։ Դա ամբողջ համաշխարհային քաղաքականության առավել հրատապ խնդիրների ու վիճելի հարցերի մասին ազատորեն դատողություններ և մտքեր արտահայտելու մի հրաշալի ու լայն ասպարեզ է։ Զարմանալի է, որ Հայաստանից այդ համաժողովը լուսաբանելու էր եկել միայն Հանրային երկրորդ հեռուստաալիքը։
  • Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞

    Դիվանագիտության փոխարեն` հաթաթա՞

    09.05.2014| 02:24
    Մեր տեղեկություններով՝ 2013-ի դեկտեմբերի վերջերին հայաստանյան հասարակական կազմակերպություններն անչափ լուրջ ներարկումներ են ստացել Արևմուտքից. ԵՄ-ն այդ կազմակերպություններին առաջիկա «պայքարի» համար տրամադրել է 42 միլիոն եվրո, ԱՄՆ-ը` 60 միլիոն դոլար` երկամյա ծրագրեր իրականացնելու համար:
  • Ռանդևու Փարիզում

    Ռանդևու Փարիզում

    09.05.2014| 00:48
    Ֆրանսիայում ՌԴ դեսպանը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել հունիսի 6-ին Ֆրանսիայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում արևմտյան դաշնակիցների հակաֆաշիստական լայնածավալ գործողության` դեսանտի ափհանման 70-ամյակին։
  • ԼՂՀ ԱԳՆ․ «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող»

    ԼՂՀ ԱԳՆ․ «Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք լինել չի կարող»

    09.05.2014| 00:44
    «Ադրբեջանա - ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ»՝ այսպես է արձագանքել ԼՂՀ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի վերջին հայտարարություններին:
  • Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում

    Հայ դատի գրասենյակը ավելին էր սպասում

    09.05.2014| 00:43
    Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հայտնի ելույթից առաջ կոչ էր արել ԱՄՆ-ին՝ Ղարաբաղի հարցում ամերիկյան արժեքներին համապատասխան քաղաքականություն վարել, ելույթից հետո հայտարարել է, թե իրենք ավելին էին սպասում:
  • Էլմար Մամեդյարով. «Տարածքային ամբողջականությունը բանակցության առարկա չէ»

    Էլմար Մամեդյարով. «Տարածքային ամբողջականությունը բանակցության առարկա չէ»

    09.05.2014| 00:41
    «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի Զինված ուժերը դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված տարածքներից, բոլոր խնդիրները կարող են լուծվել», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
  • Ջեյն Փսաքի. «ՈՒորլիքը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը»

    Ջեյն Փսաքի. «ՈՒորլիքը վերահաստատել է ԱՄՆ-ի դիրքորոշումը»

    09.05.2014| 00:39
    ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի ելույթը Քարնեգի հիմնադրամում արտահայտում է ԱՄՆ-ի քաղաքական տեսակետը՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Ջեյն Փսաքին: