-
07.04.2014|
00:31
Իրանի պատվիրակության ղեկավար Համիդ Բաեդինեժադը հայտարարել է, որ Վիեննայում կայացած՝ Իրանի և վեցյակի՝ փորձագիտական մակարդակով երկխոսությունները արդյունավետ են եղել: «Տեխնիկական բանակցություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեր դիրքորոշումները»,- Իրանի ԶԼՄ-ներին տված մամլո ասուլիսում հայտարարել է նա:
-
07.04.2014|
00:30
Ասոցացման համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ի և ՈՒկրաինայի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելը կարող է դրական արդյունք ունենալ Ռուսաստանի տնտեսության համար՝ Բրյուսելում ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
-
06.04.2014|
13:04
Ամերիկյան Boeing ընկերությունը հայտարարել է, որ ստացել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թույլտվությունը՝ առևտրային օդանավերի պահեստամասեր Իրան արտահանելու համար:
-
06.04.2014|
13:01
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են աշխուժացնել դեպի ԵՄ գազամուղի շինարարությունը:
-
06.04.2014|
12:58
ՈՒկրաինայում բնակչության կեսից ավելին դեմ է Մաքսային Միությանը և հավանություն է տալիս Եվրոպական Միությանը միանալուն: Այս մասին են վկայում ԱՄՆ-ում գործող ոչ առևտրային Միջազգային հանրապետական ինստիտուտի` ՈՒկրաինայի բնակչության շրջանում վերջերս արված սոցհարցման արդյունքները:
-
06.04.2014|
12:55
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել ՌԴ խորհրդարանի հետ համագործակցության դադարեցման մասին: Այս մասին հայտարարել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հյու Բեյլին:
-
05.04.2014|
19:09
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցին, ասել է.
-
05.04.2014|
19:07
«Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորված է նախագահ Սերժ Սարգսյանի ներքաղաքական խնդիրներով»,-«168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը։
-
05.04.2014|
19:06
Աֆղանստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, քվեարկությունը կանցկացվի ավելի քան 28.000 ընտրատեղամասերում։ Քվեարկությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 7։00-ին և կտևի մինչև 16։00-ն: Ընտրատեղամասերում աշխատանքը կարող է երկարաձգվել՝ կախված իրավիճակից։
-
05.04.2014|
19:04
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ «դատարկ» է անվանել։ Նա գտնում է, որ Արևմուտքը ոչնչի ընդունակ չէ։