«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 
  • Ռուսաստանը Յանուկովիչին չի հանձնի

    Ռուսաստանը Յանուկովիչին չի հանձնի

    05.04.2014| 12:55
    ՈՒկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին հանձնելու վերաբերյալ Կիևի հավանական հարցումը չի կարող բավարարվել ռուսական կողմից:
  • Անհետացած օդանավը փնտրում են Հնդկական օվկիանոսում

    Անհետացած օդանավը փնտրում են Հնդկական օվկիանոսում

    05.04.2014| 12:53
    Malaysia Airlines ընկերության անհետացած օդանավը շարունակում են փնտրել Հնդկական օվկիանոսում: Ըստ BCC-ի` որոնողական աշխատանքներին մասնակցում են 11 նավ, 10 ռազմական և 3 քաղաքացիական ինքնաթիռ:
  • Բրյուսելում բախումների հետևանքով ցուցարարներ են վիրավորվել

    Բրյուսելում բախումների հետևանքով ցուցարարներ են վիրավորվել

    05.04.2014| 12:37
    Բելգիայի մայրաքաղաքում բազմահազարանոց բողոքի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև: Ցույցը, որն ուղղված է եղել ընդդեմ գործազրկության բարձր մակարդակի, ընթացել է խաղաղ:
  • Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

    Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

    05.04.2014| 12:35
    Կուրմանբեկ Բակիևը և նրա հարազատները հեռակա կարգով դատապարտվել են ազատազրկման: Նրանք մեղադրվում են արտասահմանցի գործարար Շոն Դեյլիի նկատմամբ կազմակերպած սպանության փորձի մեջ:
  • Պուտինը ռուսների համար պարզեցրել է ՌԴ մշտական բնակության վերադառնալու կարգը

    Պուտինը ռուսների համար պարզեցրել է ՌԴ մշտական բնակության վերադառնալու կարգը

    05.04.2014| 12:33
    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 4-ին հրամանագիր է ստորագրել, որով պարզեցրել է արտասահմանում ապրող հայրենակիցների՝ մշտական բնակության համար Ռուսաստան վերադառնալու կարգը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
  • Սիլվիո Բեռլուսկոնիի ծնկները ցավում են

    Սիլվիո Բեռլուսկոնիի ծնկները ցավում են

    05.04.2014| 12:23
    Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է ծնկի ցավերի պատճառով՝ հարկերի վճարումից խուսափելու գործով որոշիչ շաբաթից առաջ, գրում է France-Presse-ը: Բժիշկների կանխատեսումներով՝ նա կկարողանա դուրս գալ հիվանդանոցից արդեն առաջիկա օրերին:
  • ՈՒորլիքի ուրախությունը

    ՈՒորլիքի ուրախությունը

    05.04.2014| 12:20
    «ՈՒրախ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպանների հետ խորհրդակցություն անցկացնելու և Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հարցերը 2014-ին ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի հետ համակարգելու առնչությամբ: Անհամբերությամբ սպասում եմ այսօր Մոսկվայում կայանալիք բանակցություններին»:
  • Գյուլը կաջակցի Էրդողանին

    Գյուլը կաջակցի Էրդողանին

    05.04.2014| 12:19
    Թուրքիայում մարտի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը հիմքեր է տալիս կարծելու, որ Թուրքիայի վարչապետը կարող է ընտրվել երկրի նախագահ, եթե առաջադրի իր թեկնածությունը՝ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինչը։
  • Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար

    Ղրիմը խնդրում է փոխել վիզային ռեժիմը եվրոպացի ճամփորդների համար

    04.04.2014| 21:41
    «Արտասահմանցիների համար մուտքի վիզայի պատճառով Ղրիմն առաջիկա առողջարանային սեզոնի ժամանակ կարող է կորուստներ ունենալ զբոսաշրջության ոլորտում»,- ասել է Ղրիմի առողջարանների և տուրիզմի նախարար Ելենա Յուրչենկոն:
  • Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին

    Աֆղանստանում ոստիկանը գնդակահարել է ռազմական լուսանկարչին

    04.04.2014| 16:28
    Աֆղանցի ոստիկանը կրակել է Associated Press-ի լրագրողների ուղղությամբ, որի արդյունքում Գերմանիայից ռազմական լուսանկարիչ 48-ամյա Անյա Նիդրինգհաուսը տեղում զոհվել է, իսկ գործակալության կանադացի թղթակից 60-ամյա Քեթի Գենոնը լուրջ վնասվածքներ է ստացել: