Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

    Թուրքերը ներկայումս գլխագին են վճարում Սիրիայում սպանված ամեն մի հայի համար

    19.12.2013| 12:19
    Այսօր՝ 19.12.2013-ին, Երևանում Սիրիայի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի միջև: Վերջինիս ուղեկցում էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ և լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը և Գագիկ Մելիքյանը:
  • Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    Սերբիայի մշակույթի օրեր՝ Երևանում

    18.12.2013| 21:59
    ՀՀ մշակույթի նախարարության և Սերբիայի Վոեվոդինա մարզի մշակույթի վարչության միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն` դեկտեմբերի 18-22-ը Երևանում կանցկացվի Սերբիայի մշակույթի օրեր: Պատվիրակության կազմում ընդգրկված են Նովի Սադ քաղաքի մշակույթի գործիչներ Դրագան Իլիչը, Սվետոզար Նեշիչը, Ալեքսանդր Գլիգիչը, Սլոբոդնկա Ստևիչը, Դարկո Պոլիչը, Դանիել Բաբիչը:
  • Մայդանի պայքարը չխանգարեց  Պուտին-Յանուկովիչ գործարքին

    Մայդանի պայքարը չխանգարեց Պուտին-Յանուկովիչ գործարքին

    18.12.2013| 13:20
    «Ես Յանուկովիչին ռինգ եմ հրավիրում»: Սրանք ուկրաինական «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի խոսքերն են: Երեկ ՈՒկրաինայի ընդդիմությունը Կիևի Մայդանում սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահին` Ռուսաստանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելու համար: Ինչպես հայտնի դարձավ` Ռուսաստանն իջեցրել է գազի գինն ՈՒկրաինայի համար և 15 մլրդ դոլարի ներդրում կանի ուկրաինական արժեթղթերի մեջ: Թե ինչ պետք է տա ՈՒկրաինան դրա դիմաց` չի նշվել, Կլիչկոն, սակայն, հայտարարել է, թե 15 մլրդը տրվել է ուկրաինական ռազմավարական օբյեկտների գրավադրման դիմաց: Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, թե հրաժարվում է չեմպիոնի իր տիտղոսից և ցանկանում է իրեն նվիրել քաղաքականությանը` նշելով, թե պատրաստվում է առաջադրվել ՈՒկրաինայի` 2015-ի նախագահական ընտրություններում:
  • Յանուկովիչը հույս ունի Կրեմլից ստանալ այն վարկը, որը ՀԲ-ն հրաժարվում է տալ

    Յանուկովիչը հույս ունի Կրեմլից ստանալ այն վարկը, որը ՀԲ-ն հրաժարվում է տալ

    17.12.2013| 22:09
    Մինչ Կիևում շարունակվում են ցույցերը` Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Մոսկվայում բանակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բանակցությունների թեման գազն է, և Յանուկովիչը հույս ունի, որ հարցը փոխշահավետ լուծում կստանա:
  • Օբամայի նվիրական ոտնահետքերով

    Օբամայի նվիրական ոտնահետքերով

    17.12.2013| 22:06
    Շարունակվում են հեռախոսային խոսակցությունները ԱՄՆ-ի ու Իրանի միջև. Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում պաշտոնական Թեհրանի դժգոհությունն է հայտնել, որ, չնայած Իրանի և գերտերությունների միջև միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանին առնչվող «սև ցուցակը» շարունակում է ընդլայնվել:
  • Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    Մեծ Բրիտանիան ստուգում է իր ներդրումների անվտանգությունը

    17.12.2013| 22:03
    Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
  • 631-ից 462-ը կողմ են Մերկելին

    631-ից 462-ը կողմ են Մերկելին

    17.12.2013| 21:59
    ԳԴՀ կանցլեր արդեն երրորդ անգամ դարձել է Անգելա Մերկելը` նա նախարարների կաբինետը գլխավորում է 2005 թ.-ից: Հոկտեմբերին Բունդեստագի ընտրություններում հաղթեց Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը` ապահովելով Մերկելի քաղաքական կարիերայի շարունակումը: Կանցլերի պաշտոնում ընտրվելու ժամանակ Բունդեստագի 631 պատգամավորից նրան ձայն են տվել 462-ը:
  • Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

    Կառավարության ղեկավարն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը

    17.12.2013| 17:00
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի գլխավորած պատվիրակությանը:
  • Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    Փոխշահավետ համագործակցություն են առաջարկում

    17.12.2013| 16:53
    ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը հայտնում է, որ ս.թ. դեկտեմբերի 18-19-ին երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով խորհրդակցությունների նպատակով Հայաստան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնական դոկտոր Էվելին Ֆարկասը:
  • Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    Արզամասից 15 հայ ընտանիք հարկադրված հեռացել է

    17.12.2013| 16:48
    ՌԴ Արզամաս քաղաքում հայտնի հայկական «Նոյ» սրճարանը գնել է ռուս գործարար Անատոլի Ստրոգանովը` սրճարանի վրա հարձակումները կանգնեցնելու համար: Նման լուր են այսօր հրապարակել ռուսական կայքերը: Դեկտեմբերի 7-ին Արզամասի` հայերին պատկանող «Очаг» սրճարանում տեղի ունեցած միջադեպից հետո, որի արդյունքում սպանվել է 26-ամյա ռուս երիտասարդը, հակահայ տրամադրություները դեռ չեն մարել: Իրավապահները ձերբակալել են երեք հոգու, չորրորդը հետախուզման մեջ է: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններում տարօրինակորեն չեն նշվում կասկածյալների անուններն ու ազգությունը, թեև ասվում է, որ տեղացիների հարձակումների պատճառով հայերը վախենում են տնից դուրս գալ: