Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՍԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԹՌԻՉՔՆ ԷՐ ԴԵՊ ԼՈՒՍԻՆ

ՍԱ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՐՐՈՐԴ ԹՌԻՉՔՆ ԷՐ ԴԵՊ ԼՈՒՍԻՆ
18.02.2011 | 00:00

Երբ ֆարսը կրկնվում է մեկ անգամ, դեռ ոչինչ: Հետո այն վերածվում է ողբերգության` ֆարսի կախարդական շրջանակի մեջ հայտնված, ենթագիտակցությունը դրանով սնող գոյի համար:
Շատերն են այսօր հարցնում` լավ, ի վերջո, Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք կոալիցիոն այս երկար ու սրտամաշ մարաթոնը: Երբ ցանկացած լուծման դեպքում ինքը շահում էր. անկախ նրանից` մնո՞ւմ էր ԲՀԿ-ն կոալիցիայում, թե՞ դուրս էր գալիս:
Հարմար տեղավորվեք, բացատրում ենք:

ԱՍՏՎԱԾ ՍԻՐՈՒՄ Է ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Երեք թիվը ֆորս-մաժորային իրավիճակներում «հաղթողական» Քոչարյանի համար խիստ ճակատագրական է: Ֆորս-մաժորը նրա տարերքն է: Այդ մաժորներն են նրան կերտել: Արթուր Մկրտչյանի մահվանից (՞) հետո պարտդպրոցն ավարտած միջին վիճակագրական հայը դարձավ Ղարաբաղի նախագահ: 1998-ի փետրվարի թավշյա հեղաշրջումը այդ միջին հային (չնայած իր պնդումներին, որ ալբանացի է), ո՛չ ավելի, ոչ պակաս, դարձրեց հայաստանյան «անգլիական թագուհի»: Իսկ արդեն հոկտեմբերի 27-ը նրանից կերտեց այն, ինչի մասին արդեն հարյուր տարի գրում ենք. հայ միջուկի հատակից ելած դրսևորում, որի դեմ ցանկացած ճակատամարտ, հաղթանակ է միջուկում առկա, նույն Քոչարյանով բացվող, ազգին կանգ պարտադրող սպիրալի դեմ:
«Երրորդության» նոր էրան Քոչարյանի մոտ բացվեց մարտի 1-ով: Այս փուլում նա փորձում էր վարչապետ դառնալ՝ «յուր հետևանքներով» հանդերձ:
Մի խոսքով, մարտի 1-ին արյուն թափվեց: Արյունը տիեզերքում առանցք է: ՈՒ քանի որ Քոչարյանը չէր տիրապետում հայի «մույս» որակին՝ գենային իմաստնությանը, չգիտեր, որ մինչև այժմ տիեզերքում խոսում է Կայենի եղբայր Աբելի արյունը (սա շա՜տ բարդ խոսակցություն է): Ինչևէ:
Երկրորդ փորձը՝ վարչապետ դառնալու, ձեռնարկվեց նախորդ տարի հենց այս օրերին: Երբ նա կրկին պտույտի մեջ էր դրել նույն ռեսուրսը, որը պառլամենտում ու բուն ՀՀԿ-ի ներսում բողոքելով «Երիցյան & կառավարություն» կոնգլոմերատի դեմ, պետք է Տիգրան Սարգսյանից սահուն անցում ապահովեր Քոչարյան-վարչապետին: Հիշում եք ինչ եղավ. Տիգրան Սարգսյանն իր թիմով ՀՀԿ-ացվեց՝ երկրորդ «մայկայի» համար: Քոչարյանը, անշուշտ, անհանգստացավ, սակայն դեռ մարտ տալու տեղ ուներ:
Գիտենք, Հայաստանում խորհրդարանական ընտրություններն այնքան էլ խորհրդարանական չեն. նախ և առաջ նախագահական պասաժն ապահովող գործընթացներ են. հենց այդ ժամանակ է «նախագահի» կոնֆիգուրացիան ուրվագծվում: ՈՒստի շատ հասկանալի էր, որ Քոչարյանը պետք է հատկապես այս փուլում տար իր վճռական ճակատամարտը՝ բոլոր ուղղություններով:
Երրորդ մարտը:
Որն ավարտվեց բավականին փառահեղ ֆիասկոյով, որքան նախորդ երկուսը: Ընդ որում, Քոչարյանին բախտը չժպտաց ոչ միայն Հայաստանի ներսում, այլև նրանից դուրս: Բայց՝ հերթով:
«МЫ СТРОИЛИ, СТРОИЛИ И НАКОНЕЦ ПОСТРОИЛИ»
ՈՒռա՜: Այո, երեկ եղավ այն, ինչ գործնականում պետք է լիներ (ԲՀԿ-ն վերջնականապես կողմնորոշվեց, չնայած ԲՀԿ-ի խնդիր, որպես այդպիսին, չկար էլ):
Գործարկման մեջ դրվեց կոալիցիոն նոր հուշագիրը, որից առաջ Քոչարյանը որոշել էր սրտամաշ անել բոլորին՝ ֆորս-մաժոր պարտադրելով, հայտնվել վերջին պահին և ասել՝ բա արբիտրն էլ ո՞նց է լինում:
Ասենք կարճ ու հատու՝ «ա՛յ, սե՛նց է լինում» (պիտի խոնարհաբար խնդրենք նաև «պայծառատեսներին», կանխագուշակ-վերլուծաբաններին, ՕԵԿ-ին «կերման» խորհուրդներ տվողներին՝ դուրս գալ հալյուցինոգեն վիճակներից ու որոշել իրենց նոր սննդակարգն ու «ինչ ուտումը». առողջությունը թանկ կապիտալ է):
Բոլոր դեպքերում, այս ամենը՝ ԲՀԿ համագումարը, կոալիցիոն «հետ-առաջ» անիմաստ կոնֆիգուրացիաները, Սերժի ինչի՞ն էր պետք, երբ նույնիսկ մեկ դոլարի վրա գրազ եկած ու խաղից հասկացողները հստակ գիտեին՝ ԲՀԿ-ն ստորագրելու է թուղթն ու դուրս չի գալու կոալիցիայից:
Շատ պարզ. այս փուլում և այդ թղթով Սերժ Սարգսյանն ամրագրեց մի քանի կարևոր բաղկացուցիչներ.
ա) ավարտին հասցրեց Քոչարյանի «երրորդությունը», այն է՝ մեկընդմիշտ և բոլորին հասկացրեց (առաջին հերթին դրսի խաղացողներին, որոնք շատ քիչ են նույն Ռուսաստանում), որ չկա Քոչարյանի խնդիր, և այդ մահակը (խնդրում ենք՝ ֆիքսեք, ոչ թե վարչապետը, այլ մահակը) չունի այն զորությունը, որի վրա արժե «ստավկա» դնել և այն էլ տարածաշրջանի համար այսքան բարդ ու նուրբ ժամանակահատվածում:
Պաուզան էստեղ պիտի ձգենք՝ Քոչարյանի «դրսային» ֆարսը լիարժեքորեն արգումենտացնելու համար:
Քոչարյանի խաղարկած ֆարսը կրկնակի ողբերգություն չէր լինի, եթե դրան զուգահեռ ՍԴ-ում չվավերացվեր ռուսական ռազմաբազայի` ՀՀ-ում մնալու ժամկետի երկարացման պայմանագիրը, և Հայաստանում չգտնվեր ոչ անհայտ փոխարքա, խառնեցինք՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Ս. Կարասինը: Որը, ոչ ավելի, ոչ պակաս, հայտնվել էր հայոց նորաշեն դահլիճ ունեցող պառլամենտի միջանցքներում (խաշի չհրավիրեցի՞ն կիրակի օրը) ու խոսք ու զրույցի էր բռնվել խմբակցությունների հետ: ՈՒ ինչպես նշեց նրա հետ «զրուցվածներից» մեկը, Կարասինին առանձնապես չէր հետաքրքրում Ղարաբաղի հարցը. նա, հաստատ, այլ խնդրով էր խորհրդարանում:
Չէ՜, այնպես չէ, որ Ղարաբաղի հարցը կարող էր նրան չհետաքրքրել: Անպայման կհետաքրքրեր: Սակայն Կարասինը շատ ավելի շահագրգիռ է եղել երկու այլ հարցով. հայաստանյան ներքաղաքական իրավիճակ, հարաբերություններ հարևան երկրների հետ. ասել է՝ հայոց վերաբերմունքը դեպ մայր-Ռուսիա:
ՈՒ թե սրան էլ ավելացնում ենք, որ Սաակաշվիլին իր առաջին այցը Հայաստան էր կատարել, Կարասինին զուգահեռ էլ Գիլաուրին էր Հայաստանում, էնտեղ էլ Իրանում է իրավիճակ փոխվում, և միջազգային փորձագետներն ամենևին էլ չեն բացառում Իրանում եգիպտական սցենարը (ինչին Ռուսաստանը խիստ դեմ է), այս ամենը նշանակում է՝ տարածաշրջանում իրավիճակ է փոխվում (Ադրբեջանն էլ դարձել է Իրանի դեմ մահակ՝ Արևմուտքի ձեռքին), այդ իսկ պատճառով էլ հասկանալի են դառնում ռուսաստանյան-կարասինյան անհանգստությունները` չլինի՞ հանկարծ էս նեղ մաջալին Հայաստանը ձեռից գնա;
Այս անհանգստությունն է փորձել տեղում փարատել Կարասինը, չնայած «արևմտական» «Ժառանգությունն» այնքան էլ չի թողել՝ փարատում լինի, ու Կարասինի երեսին ասել է՝ «who is who»:
Ընդ որում, եթե այս ամենին էլ գումարենք առաջին հայացքից ոչ քաղաքական, սակայն ահավոր կարևոր մի նուրբ երանգ. թարգմանվել է Ջոյսի «ՈՒլիսիսը». ինչը մենթալ պլանում եթե ոչ ամեն ինչի, ապա ահավոր աուրիտիկ փոփոխության է տանելու (Ջոյսը հիասքանչ խորք ու տարերք է, երբ ամռանը «Արտասահմանյան գրականություն» ամսագրում կարդում էի Սամվել Մկրտչյանի իսկապես տաղանդավոր թարգմանությունը, ի դեպ, Սամվելն այնպես էր թարգմանել, որ ասես ինքն էլ է «ՈՒլիսիս» գրում. գեղարվեստի այդ հրճվանքն անցնում էր ընթերցողին՝ ահռելի բերկրանք, մտքի տեղափոխումներ, նորոգում առաջացնում. շնորհակալություն իրեն), ապա հասկանալի է դառնում, թե արևմտյան մենթալ պլանը ոնց է կամաց-կամաց կլլում ռուսական սապոգի հետքերը մեզանում (հիշենք` Բախի երաժշտությունն ինչպես փրկեց Եվրոպան դեպրեսիայից), իսկ այս՝ վիրտուալ իրականության մասին «Ժառանգությունը» հաստատ ասած չի լինի Կարասինին, ուստի Ռուսաստանն էլ «անկարող» կլինի գոնե այս կարգի երևույթները մեզանում վերահսկելու: Բա՜:
ՈՒ թե այս ամենին էլ հավելում ենք դետալը, որ Կարասինին պառլամենտական հանդիպումների ժամանակ ուղեկցող ՀՀ-ում ՌԴ դեսպանը նույն պահին «հարկավորներին» տեղյակ է պահել, թե` մտածիլ միք, ԲՀԿ-ն ստորագրիլ տե հուշագիրը (ԲՀԿ-ն էլ գիտենք՝ ինչ կոնֆիգուրացիայով ստորագրեց այն. նկատի ունենք՝ «գործող նախագահ» չարչրկված եզրույթը, որն ավելին է ասում, քան եթե գրվեր՝ Սերժ Սարգսյան), ապա հասկանալի է դառնում ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «ՊԱԿ»-ի նախկին ղեկավար, Քոչարյանի «համար» Հաագայի դատարանին դիմելու նպատակով ստորագրություններ հավաքած Դավիթ Շահնազարյանն ինչ էր ասում, երբ «սևով սպիտակի վրա» արձանագրում էր՝ Քոչարյանին Կրեմլում ո՛չ ոք չի պաշտպանում: ՈՒրեմն՝
«ԴԱՍԻ՜, ԳՈԳԻ՜»
բ) Սերժ Սարգսյանը, փաստորեն, հուշագրով ցույց տվեց Քոչարյանին, թե որտեղ են ձմեռում իրական արբիտրային «խեցգետինները»:
գ) Կառավարման ողջ համակարգին, Քոչարյանի կողմից «ուղարկված հաջողակ ղեկավարներին» ասվեց՝ հավսա՜ր-զգա՛ստ. ուշադրությունը դեպ Բաղրամյան 26. քայլո՜վ մա՛րշ:
Ընդ որում, երբ ձեռք բերվեց հուշագրային համաձայնությունը, կարելի է ասել ուղղակի վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի բենեֆիսն էր: Հայաստան էր եկել, ասացինք, Գիլաուրին, «Հայլուրը» խոշոր պլանով ցույց էր տալիս Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին և Գիլաուրիին: Հետո էլ Գիլաուրին Տիգրանի հետ ասուլիս էր տալիս ու ասում շատ կարևոր բաներ, այն է՝ չեն վաճառելու Հյուսիս-Հարավ գազամուղի փաթեթը… էս քիչ էր, պարզվեց առաջին անգամ աննախադեպ բան է տեղի ունենալու, Հայաստան է ժամանելու Չինաստանի արտգործնախարարը (հանա՞ք եք անում, յուանը հաղթում է դոլարին, մեկ էլ տեսար՝ դարձավ միջազգային արտարժույթ), ու որ հիշում ենք, որ Չինաստանում էլ դեսպան է Տիգրան Սարգսյանի եղբայրը (էն ո՞ւմ էր Չինաստանը երկու միլիարդ խոստացել, բա ո՞ւր է), ու սրան էլ հավելում ենք, որ շուտով էլ Տիգրան Սարգսյանն է մեկնելու Չինաստան, այս ամբողջ ֆոնին ուզում ենք մի լավ-տաք-պաշտպանող խոսք ասել Քոչարյանի հասցեին… չի՜ ստացվում:
դ) Այս ողջ խաղում կարծես թե մոռացանք ՕԵԿ-ին:
Այսպիսով, որքան էլ համապատասխան կենտրոնից արվում էր ամեն ինչ՝ ՕԵԿ-ին վարկաբեկելու (այս հարցում շատերի շահերն էին համընկնում), այնուհանդերձ, ստացվեց՝ «ինչպես միշտ», և կոալիցիոն զարգացումներն ՕԵԿ-ին նոր կարգավիճակ տվեցին:
Այո, ՕԵԿ-ն այս խաղից դուրս եկավ բավականին հետաքրքիր բալանսով (չհասկանալ՝ Բալասանյանով). կարողացավ ապացուցել, որ իր մոտ շատ ավելի է «խոսքը՝ գործ», քան այլոց:
Այսպիսով, ՕԵԿ-ը, «թողած իր տունը Կարսում», նոր «պոլյուս» է գծագրում իր համար: Կուսակցությունը, որն այս օրերին կոալիցիայում բուֆեր դարձավ, առանց ծեքծեքումների և խաղեր տալու ապացուցեց, որ շատ ավելի ինքնուրույն խաղացող է, քան «մույս» (մի հատ թողեք բարևենք Վարդան Մինասիչին. Վարդան Մինասիչ, մասնակցելո՞ւ եք խորհրդարանական ընտրություններին, ո՞ւմ կազմում) խաղացողները: Ինչն էլ ոչ միայն բարձրացրեց նրա կշիռը, այլև ակամա պատասխան դարձավ Քոչարյանին։ Հիշենք, որ այն օրերին ՕԵԿ-ն առանց հետ նայելու (որ Ղովտի կնոջ նման աղե արձան չդառնա) թողեց կոալիցիան ու Քոչարյանին, դարձավ ընդդիմություն:
Մի խոսքով, ուզում, թե չեն ուզում «չուզվորները», թե՛ 2008-ին, թե՛ այսօր ՕԵԿ-ն առանցքային դերակատարություն ունեցավ:
Բուֆերի դերն ՕԵԿ-ը վերցրեց իր ուսերին` քաղաքագիտորեն ձևակերպած, գրագետ, նուրբ խաղով առաջ գնաց, փաստորեն, նոր բրենդ պարգևելով իր կեցությանը (արժե, արժե, որ Ադիբեկը սրբագրումներ կատարի ՕԵԿ-ի հաշվով):
Կարծես թե՝ պըրծ:
Վերջի համար էլ կոալիցիային մաղթենք՝ բարով վայելես հուշոտ գիրդ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ