Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԾԱՆՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՐԿԸ

ԾԱՆՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԼԽԱՐԿԸ
25.03.2011 | 00:00

Հայաստանյան քաղաքական կյանքում խոր պաթոլոգիա կա շատ վաղուց: Այն կոչվում է վարչապետափոխության սինդրոմ, կամ՝ ֆոբիա: Դեռ «անտիկ» օրերից, ասում են, Վանո Սիրադեղյանն «ատրճանակ» էր պահել Բագրատյանի «վրա», իսկ Վազգենը, ասում են, իր ճկույթով նույնիսկ «հասցրել» էր հարվածել Արմեն Սարգսյանին:
Միֆոլոգիան ու ռեալպոլիտիկն այս հարցում միշտ էլ խառնված են եղել միմյանց, որովհետև նախագահից հետո հաջորդ էական աթոռը Հայաստանում վարչապետինն է, իսկ երեք միլիոն նախագահացու ունեցող ժողովրդի մեջ մի այդքան էլ վարչապետ դառնալու ցավով ու երկունքով տառապողներ կան:
Եվ այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երկունքը մի ուրիշ տեսակ է պատել վարչապետական ցավ քաշողներին, որոնք էլ, թարսի պես, երկնում-երկնում ու մուկ են ծնում: Իմա՝ բեմուրազ են մնում՝ աթոռն իրենց «հագին» տեսնելու առումով:
Ընդ որում, այս նույն տարիներին այդ «հագ ու կապն» անչափ հետաքրքիր է նաև նրանով, որ գեոքաղաքական ժանյակներ ունի իր «բաբչկային»: Այն է՝ Ռուսաստանն ուզում է, որ իր «նշանակած» վարչապետը լինի այդ պոստում: ՈՒ քանի որ մերն ուրիշ է, մեր «ագենտուրան» էլ է ուրիշ: Ռուսաստանին մեր սիրողներն էլ պապին վաղուց տարել ջուրը, ծարավ հետ են բերել՝ կաթոլիկության իմաստով, ու այնպես են պայքարում հանուն ռուսական շահերի և վարչապետափոխության, որ կարող է նախանձել անգամ ամենաօրթոդոքս, զտարյուն ռուսն իսկ:
Մի խոսքով: Վարչապետ Սարգսյանի վերջին՝ Բրյուսել կատարած այցը, հասկանալի է՝ նախագահական ինքնաթիռով, այնտեղ ունեցած կարևոր հանդիպումներով, բարձրաձայնումներով նոր լիցք է հաղորդել հայ բազմաչարչար ռուսասեր հանրության «ծնելիության երկունքի» ցուցանիշներին, ու վերջիններս ուրիշ տեմպերով են սկսել պայքարը յուրյանց ՎՈՑՖ Ռուսիայի համար, որովհետև հասկացել են. ա) Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում. նա վայելում է բազմակողմանի աջակցություն, այդ թվում` ռուսական որոշակի շրջանակների, բ) Արևմուտքը նույնպես աջակցում է ու թույլ չի տա նրա խաթրին կպչել, որովհետև առանձնապես շատ ֆավորիտներ չունի էս մոռացված նոյյան հողում. կօգնի ամենապես, այդ թվում` նյութապես:
Սակայն այս ամենը չէ, որ ինքնամոռացումի է հասցրել ռուսասերների մեր բանակին: Բանն այն է, որ պապից ավելի մեր կաթոլիկներին հե՜չ, ըսկի՜ դուր չեն եկել վարչապետի բրյուսելյան մի քանի բարձրաձայնումները, նախ` Ղարաբաղի մասով. հիշենք՝ վարչապետը շատ ճշգրիտ պահանջ դրեց ԵՄ-ի առաջ. պետք է հստակ ազդակ հաղորդել բանակցային կողմերին, եթե կողմերից մեկը փորձի ղարաբաղյան հարցը լուծել ուժային եղանակով, ապա միջազգային հանրությունը խստագույն պատժամիջոցների կդիմի:
Եվ սա այն դեպքում, երբ բանակցային գործընթացում Ռուսաստանն է դոմինանտ ցանկանում լինել: Ընդ որում, նույն Ստեփանակերտ մեկնող ինքնաթիռների առումով, նույն Արևմուտքը թե՛ Բրայզայի, թե՛ Յովանովիչի մակարդակներում դատապարտել է ահաբեկչական այդ հայտարարությունը, իսկ Ռուսաստանից ձեն-ձուն չկա:
Իսկ որ կարևորագույնն է, Բրյուսելում, անդրադառնալով ռուսական ռազմաբազաների խնդրին, Տիգրան Սարգսյանն ասել է՝ այն խիստ անհրաժեշտ է Հայաստանի այսօրվա անվտանգության տեսանկյունից, սակայն ապագայում (ընդ որում, ժամկետ չի նշվում), երբ վտանգները չեզոքացած կլինեն, երբ տարածաշրջանում կլինի վստահության մթնոլորտ, «ռազմական ուժի առկայության անհրաժեշտություն չի լինի»: Մոտեցում, որը, փոփոխվող աշխարհի այսօրվա պայմաններում, հնարավորություն է տալիս թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Հայաստանին՝ մանևրի, միայն Ռուսաստանի ոտից կախված չլինելու, նրա ոտի տակ չտրորվելու, ինչպես միշտ եղել է մեզ հետ: Ահա հենց այս «մոմենտն է», որը չի «դզել», սպանիչ վիրավորել է Ռուսիո որոշ շրջանակների, նրանց հայաստանյան սպասարկուներին: Ասում են` այնքան, որ նրանց սիրտը չի դիմացել, «տնտեսական գետնին» վրա խզումներ ու խզզոցներ է գրանցել: «Դե, մոմենտ ա՜, էլի»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 987

Մեկնաբանություններ