Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ  «ադրբեջանցի» կեղծանվան  տեր ժողովուրդը
15.05.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)


«Ադրբեջանցի մտավորական» կոչվածներ, ինչքա՞ն պետք է ուտող-ուրացող քրդի շան պես ոտնահարեք Ստալինի հայրական հոգատարությունը ձեր նկատմամբ. ախր շատ խորքային ու հետևողական է եղել այդ հոգատարությունը: Նա ոչ միայն աշխատել է ձեզ դուրս բերել նախնադարյան տոհմացեղային կենցաղից, այլև ձեռնամուխ է եղել ձեր մարդաբանական գենետիկ կոդի փոփոխմանը, աշխատել, որ դուք էլ ունենաք սովորական մարդկային կերպարանք: Նրա հանձնարարությամբ, Բերիայի` 1964 թ. թիվ 447/016 գաղտնի հրամանով ստեղծեցին բժիշկների մի պատկառելի հանձնաժողով, որպեսզի ձեր սեխանման գլուխները կլորացնեն: Ենթադրենք, թե կարողացաք ձեր ժողովրդի նկատմամբ ստալինյան հոգատարությունները 7 փակի տակ դնելով` թաքցնել ձեր ժողովրդական զանգվածներից, բայց մեզնից ինչպե՞ս կարող եք թաքցնել դրանք: Մենք չէինք ուզում, բայց դուք ստիպեցիք, որ ձեր իրական դեմքը, առաջին հերթին, ձեր ժողովրդին ցուցադրելու համար հրապարակենք նման փաստաթղթեր, որպեսզի իր մի կտոր հացը ճակատի քրտինքով վաստակող ձեր յուրաքանչյուր քաղաքացի իմանա ողջ ճշմարտությունը, իմանա, թե ինչ գերության մեջ է գտնվում ձեր ձեռքին, և ահա դրանցից մեկը, որ ներկայացնում ենք առանց մի բառ կրճատելու, որպեսզի դեմագոգիայի դուռ չբացենք ձեր առաջ։

Է՜, Ստալինը, Բերիան, կամ ձեր սեխանման գլուխները կլորացնող բժիշկները ի՞նչ իմանային, որ այդ գործողությամբ ստեղծում են մարդու մի տարատեսակ, որը միլիոնավոր տարիների հետևողական ջանքերի գնով ձևավորված մարդկային բանականությունը վերափոխելու է զառացանքների ու ցնդաբանությունների՝ աշխարհի համար դարձնելու պատուհաս: Որ…

« Данный способ коррекции черепов приводит к умственной неполноценности, как минимум - к задержке умственного развития, возникновеннию психических заболеваний, таким последствиям, как быстрая утомляемость, невозможность заниматься сложными формами труда».

Որպես հարևաններ, մենք հաճախ էինք մասնակցում ձեր հարսանիքներին ու թաղումներին: Երբ սեղան էինք նստում, կարճ ժամանակ հետո քիչ էր մնում խեղդվեինք օդում կուտակված ծանր հոտից: Որպես հակամիջոց, զոռ էինք տալիս թթի թունդ օղուն, որն ինչ-որ չափով չեզոքացնում էր այդ հոտը: Գիտեինք, թե ինչի արդյունք է այդ հոտը, որի մասին դուք ինքներդ հորինել էիք հայտնի ու սրամիտ պատմություն, որը նաև մենք էինք օգտագործում անհրաժեշտության բերումով: Թուրք ու քուրդ չոբանները կեսօրվա հանգստի պահին սկսում են զրուցել. և քուրդ չոբանը հարցնում է թուրքին, թե ինչ հաճախականությամբ է լողանում: Անակնկալի եկած թուրքը մտածում է, թե ինչ սուտ ասի, որ «խելքին մոտ լինի», պատասխանում է. «Օլմասըն-օլմասըն, իլդա իքի դափա (չլինի-չլինի, տարեկան 2 անգամ), որը համապատասխանում է գարնանը սար բարձրանալու և աշնանը սարից իջնելու ժամանակահատվածներին: Քուրդն անմիջապես հակադարձում է. «Դե ասա, գոմեշի պես ջրից դուրս չեք գալիս, էլի»: Իսկ թուրքի նույն հարցին քուրդը պատասխանում է. «Կյանքում երկու անգամ. մեկ ծնվելուց հետո, մեկ էլ մեռնելուց հետո»:

Նման զվարճախոսությունների ժամանակ մենք ո՞նց իմանայինք, որ ամենազոր ճԽ-ում յոթ կողպեքի տակ պահվում է նաև Ստալինի մտահոգությունը ձեզնից բխող գարշահոտությունը վերացնելու վերաբերյալ: Անցած դարի 30-ական թվականներին, երբ երկիրը գտնվում էր տնտեսական ծանր կացության մեջ, և ժողովրդին հասնող ամեն ինչ գրամների ճշգրտությամբ խստագույն հաշվառման մեջ էր, Ստալինի կարգադրությամբ ձեզ տրվող օճառի մասնաբաժինը կրկնակի շատ էր, որպեսզի հաճախակի լողանալով վերացնեք ձեր մարմնի կեղտից բխող գարշահոտությունը: Ստալինը ինչպե՞ս իմանար, թե դուք մաքրվելու փոխարեն օճառը ուտելու եք, ձեր մարսողական օրգանները շարքից հանեք, որպեսզի խույս տաք պատերազմին մասնակցելուց: Հենց առաջիններից մեկը ձեր Հեյդար Ալիևը չէ՞ր, որ օճառ ուտելով խույս տվեց պատերազմից: Հիշեք, թե քանի անգամ եք նրա դեմ մահափորձ կազմակերպել, բայց ձեր փնթիության պատճառով անհաջողության մատնվել: Այսօր նրան երկինք եք բարձրացրել, նրա արձանները ցրում եք աջ ու ձախ, որ ինչի՞ հասնեք:

Մտավորական կոչվածներ, ինչո՞ւ եք ձեր մոլորյալ ժողովրդից թաքցնում իրական ու անշրջանցելի ճշմարտությունները ձեր բուն էության ու անցած ճանապարհի մասին: Ինչու՞ չեք թողնում, որ ձեր ժողովուրդը ինքն իրեն ճանաչի և միջոցներ որոնի իր թերությունները վերացնելու, իր ծռված ողնաշարն ուղղելու համար:

Այդ ի՞նչ զառանցանք եք բարձրացրել «մեկ ազգ, երկու պետություն» վայրահաչություններով: Դա հավասար է պնդելուն, թե սերբ, սլովակ, լեհ, ռուս և ընդհանրապես սլավոնական ծագմամբ 14 ժողովուրդները մեկ միասնական ազգ են՝ միասնական ազգային շահերով ու իդեալներով, որովհետև մեկ միասնական նախահիմքից են ճյուղավորվել: Նման մի պատկեր է ներկայացնում նաև այսօրվա տերմինաբանությամբ շրջանառվող թուրքական ծագմամբ ժողովուրդների հանգամանքը: Ժողովուրդներ, որոնցից վերջինը, որ պատմական ասպարեզ է իջել, դուք եք, ձեր ցեղն է, որը դեռևս սեփական ինքնանվաճման փնտրտուքների մեջ է: Եվ բավական է մի իշխող ձեզ ինչ-որ անունով կոչի, դուք ստրկամտորեն անմիջապես բալի, բալի (այո, այո) ասելով` տեր եք դառնում այդ արհեստական անվանը: Դուք դեռ չեք ազատագրվել ցեղային մտածելակերպից, որը այսօր էլ դրսևորվում է ձեր տարբեր կլանների հակամարտություններում: Դուք դեռ իրական անուն չունեք: Գոնե հետևեք ձեր արևելյան հարևանին, որը թուրք բառարմատին ավելացրեց մի «մեն» բառամաս և դարձավ թուրքմեն՝ հրաժարվելով նախկին «գարա» կամ «աղ գոյունլու» անուններից: Եթե ձեր մեջ կա գոնե երկու մտավորական, թող խելք խելքի տան և ձեզ համար ստեղծեն մի հարմար անուն՝ այդ թուրք բառին ավելացնելով մի հարմար վերջավորություն, որով վերջ կգտնի ձեր անուն մուրալը:

Վերջապես հասանք «յոթերորդ երկինք». ազերթուրքերը շումերական քաղաքակրթության ստեղծողներն են: Մենք ազերթուրք իմաստունների շարադրանքը պատահական չենք խախտել և այդ հարցը սկզբից տեղափոխել վերջ: Այստեղ այնպիսի «հայտնություններ» կան, որ բոլորովին նոր հիմքերի վրա են դնում ազերթուրքերի ծագման, կայացման ու թռիչքների խնդիրները: Վկայակոչելով մի շարք շումերագետների, նրանք ապացուցում են, թե շումերների լեզուն ոչ միայն թուրք-սակ-սկյութականն է, այլև նրանք միևնույն ժողովուրդն են: Այս իսկությունը հաստատելու համար նրանք, լեզվական առնչություններից բացի, ունեն մի զորավոր կռվան ևս` երկրաբանական, հնագիտական այն նույնականությունը, որ հայտնաբերել են շումերաթուրքերի տարբեր նստավայրերում, հանգրվաններում:

Շումերներն իրենց քաղաքակրթության սկիզբը դրել են Եփրատ և Տիգրիս գետերի միջագետքում, մի երկրատարածք, ուր ջրի սակավություն չի եղել, «ջրին մոտ, քանի որ` որտեղ ջուր, այնտեղ կյանք»:

Սակայն սեմական ժողովուրդների հետ ունեցած պատերազմները նրանց, ի վերջո, հասցրել են պարտության, և ստիպված են եղել այդ բարեբեր երկիրը թողնելու և նոր հանգրվան որոնելու:

«Միանգամայն բնական է շումերների` Եփրատ և Տիգրիս գետերի միջև ընկած մարզերից Օրխանո-Ենիսեյի միջև նոր բնակավայր վերաբնակեցնելու բուն իսկ փաստը: Համենայն դեպս, այդ վայրերը նրանց խորթ չէին... Շումերները, աստվածացնելով հողը, ջուրը, նախկին վայրում սկզբնապես ստեղծած իրենց մշակույթը տարածեցին Օրխանո-Ենիսեյի միջագետքի նոր բնակության վայրում` շարունակելով զարգացնել այն: Դրանց ցայտուն վկայությունն է օրխանո-ենիսեյյան գիրը» («Որտեղի՞ց են մեր արմատները», 1989, էջ 3):

Ահա այսպես, թուրք-սակ-սկյութ ժողովուրդները Շումեր աշխարհագրական տարածքից տեղափոխվեցին Ալթայ աշխարհագրական տարածք, որովհետև երկու տարածքներն էլ բարեբեր միջագետք են:

Ինչքան էլ զրնգացող է այս հայտարարությունը, այնուամենայնիվ, ազերթուրքը դրանով չի բավարարվում և «հանճարեղ» հարցադրում է անում. իսկ որտեղի՞ց են Առաջին Միջագետք հասել շումերական քաղաքակրթություն ստեղծողները: Անխուսափելի այդ հարցում, երկնքից ընկած մանանայի հետ օգնության է հասնում Կուր-արաքսյան կուլտուրան, որի հետագա զարգացումն էր շումերականը: «Մի՞թե Կուր և Արաքս գետերի միջև ընկած Ղարաբաղի հողը լեռնային տեղանքով և հարթավայրով, բազմաթիվ դամբարանաթմբերով, որը, հիրավի, «բլուրների հայրենիք» է, այդ մշակույթի կենդանի վկայությունը չէ: Միայն մեկ` «կուրգանը (դամբարանաթումբը) խանի թաղման վայրն է» անվանումը խոսում է այն մասին, որ այն շումերաթուրքական ծագումով մեր նախնիների հնամենի հողն է» (նույն տեղը, էջ 3):

«Զորավոր» այս փաստարկումները, մանավանդ դամբարանաբլուրները մեջտեղ բերելով` ազերթուրքերը պնդում են, թե չի բացառվում, որ հատկապես այստեղից` Ղարաբաղից է սկիզբ առնում շումերական քաղաքակրթությունը: Այլապես ուրիշ ինչպե՞ս բացատրել տիպաբանական այն ընդհանրությունը, որն առկա է երեք միջագետքերի քաղաքակրթությունների միջև: Իսկ պատգամավոր Մահմուդովի վերոնշյալ հայտարարությունից արդեն հայտնի է դառնում, որ քառորդ դար առաջ բանաձևված «չի բացառվում» թեական հարցադրումը ևս իր լուծումն է ստացել և ապացուցել, թե իրենք են Առաջին Միջագետքում գտնվող Ղարաբաղից իջել Երկրորդ Միջագետքի Շումեր տարածք, որտեղից էլ հասել Երրորդ Միջագետքում գտնվող Ալթայ: Այս երթուղին իր հերթին մի նոր հայտնություն է հրապարակ հանում: Պարզվում է, որ մի քանի տասնյակ հաշվվող թրքախոս ժողովուրդների ու ցեղերի մեջ ազերթուրքերն են եղել բոլորի սկիզբն ու քոթուկը, որ ղարաբաղյան հողի տակից դուրս գալով, իրենց քաղաքակրթական լույսն են տարածել երկրագնդի մի պատկառելի տարածքում, դարձել բազմաթիվ ցեղերի ու ժողովուրդների նախահայր: Այս տարբերակով արդեն երկրորդական պլան են մղվում սկյութների ծննդյան հանգամանքները, սկյութ-սակերի կնճիռներն ու հոների մուտքն առանձնապես Մուղան, և դրանցից մաքրված վիճակում էլ ներկայացվում է ազերթուրքերի «փառապանծ պատմության» երկրորդ տարբերակի սկիզբը:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ