Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազատ տնտեսական գոտի՞, թե՞ տեխնոպարկ

Ազատ տնտեսական գոտի՞, թե՞ տեխնոպարկ
21.10.2008 | 00:00

ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳԻՐ
Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի հոբելյանական 10-րդ նիստի հանդիպման վայրը փոխվել էր։ Այն տեղի ունեցավ ոչ թե կառավարության ընդունելությունների տանը, ինչպես միշտ, այլ «Մետրոպոլ» հյուրանոցում։ Նկատենք, որ թե՛ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և թե՛ ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը զգալի առաջընթաց արձանագրեցին հանձնաժողովի աշխատանքներում` ընդգծելով, որ այսօրվա ձեռքբերումների նախապայմանը դրվեց տասը տարի առաջ, իսկ զարգացմանը մեծապես նպաստեցին երկկողմ գործարար շփումները։ Մասնավորապես, Տիգրան Սարգսյանը նկատեց, որ եթե առաջ քննարկվող թեմաներն առնչվում էին մեկ-երկու ոլորտների, ապա այժմ դրանք ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները։ «Գոհ եմ ձեռք բերված պայմանավորվածություններից»,- ընդգծեց վարչապետը։
«Մարս» գործարանը վերակազմավորվում է տեխնոպարկի հայտարարվեց երեկվա նիստում։ Նշանակո՞ւմ է սա, որ սայլը տեղից շարժվեց, և Ռուսաստանին պարտքի դիմաց հանձնված այլ ձեռնարկությունները ևս կվերագործարկվեն, դժվար է միանշանակ հաստատել։ Սակայն փաստ է, որ առաջին անգամ է ռուսական կողմը, մասնավորապես, միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լևիտինը, անդրադառնալով նշված ձեռնարկություններին, ավանդույթի համաձայն խոսում ոչ թե գույքագրման գործընթացի, այլ բուն ծրագրի մասին։ Հանձնաժողովի նիստին հաջորդած ասուլիսին ՌԴ տրանսպորտի նախարարին դիմեցինք մի քանի հարցով. «Խնդրում ենք մանրամասնել տեխնոպարկի ծրագիրը և արժեքը։ Մի քանի տարի առաջ խոսվում էր Հրազդանի ՊՇԷԿ-ի բազայի հիման վրա ընդհանուր էներգետիկ ընկերություն ստեղծելու մասին. արդիակա՞ն է այդ առաջարկը, թե՞ մոռացված։ Եվ, ընդհանուր առմամբ, ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան մյուս ձեռնարկությունների վերաբերյալ»։ «Մարս» գործարանն այժմ փոխանցվում է «Սիտրոնիկս» ընկերությանը, որը մշակել է բիզնես-ծրագիր և ներկայացրել հայկական կողմին,- ասաց պարոն Լևիտինը։- Ծրագիրը նախատեսում է բարձր տեխնոլոգիաների նոր սարքավորումների արտադրություն, և որպեսզի այս արտադրանքն արդյունավետ և մրցունակ լինի միջազգային շուկայում, անհրաժեշտ է կիրառել երկու մոտեցում՝ կամ սահմանել ազատ տնտեսական գոտի, կամ ստեղծել տեխնոպարկ։ Կարծում եմ՝ Հայաստանի մեր կոլեգաները կուսումնասիրեն ներկայացված բիզնես-ծրագիրը և ընդառաջ կգնան «Սիտրոնիկսի» առաջարկությանը։ Ինչ վերաբերում է Հրազդանի ՊՇԷԿ-ին, ապա, իսկապես, մի քանի տարի այդ հարցը քննարկվում է։ Այժմ որոշում է ընդունվել Հրազդանի 5-րդ էներգաբլոկը հանձնել ընդհանուր կառավարման։ Այդ գործընթացն առաջիկայում կավարտվի, և մենք ամբողջությամբ կունենանք մեկ ընդհանուր օպերատոր, որը կիրականացնի բոլոր էներգաբլոկների կառավարումն ընդհանուր համակարգում։ Քննարկվում են նաև այլ ծրագրեր, մասնավորապես, մեզ այսօր ներկայացվեց բիտումի արտադրության նոր գործարանը։ Սա ևս հայ-ռուսական համատեղ ծրագիր է։ Որքան տեղյակ եմ, գործարանում արտադրվելու է մոտ 45 հազար տոննա բիտում, որի երկու երրորդն ուղղվելու է տեղական սպառմանը, իսկ մեկ երրորդն արտահանվելու է։ Այս ծրագրով ստեղծվում է 150 նոր աշխատատեղ։ Գործարանն աշխատելու է ռուսական տեխնոլոգիաներով»։
Նկատենք, որ հայ-ռուսական հանձնաժողովի երեկվա նիստն առանձնակի էր ոչ միայն հոբելյանական լինելով, այլև առաջին անգամ էր, որ նիստի աշխատանքները զուգորդվում էին ՌԴ նախագահի այցով։ Եթե նկատի ունենանք, որ վերջին երկու ամսում Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հանդիպում են երկրորդ անգամ, ապա պետք է ենթադրել, որ նկատվող քաղաքական ակտիվության արդյունքում տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ գնալով կընդլայնվի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 7655

Մեկնաբանություններ

yout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում